09:56 30.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ2020 թվականի հուլիսի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ ԵՏՀ 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումներով սահմանված բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը: Ապրանքների ցանկը ներկայացված է ստորև:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 03.04.2020թ․ թիվ 33 որոշմամբ հաստատված ցանկ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | Ապրանքի անվանումը |
0701 90 | Կարտոֆիլ |
0703 10 | Սոխ |
0703 20 000 0 | Սխտոր |
0704 90 100 1 | Կաղամբ |
0706 10 000 1 | Գազար |
0709 60 100, 0710 80 510 0 |
Պղպեղ |
1002 | Աշորա |
1006 10 250 0, 1006 10 270 0, 1006 10 960 0, 1006 10 980 0, 1006 20 150 0, 1006 20 170 0, 1006 20 960 0, 1006 20 980 0, 1006 30 250 0, 1006 30 270 0, 1006 30 460 0, 1006 30 480 0, 1006 30 650 0, 1006 30 670 9, 1006 30 960 0, 1006 30 980 9 |
Երկար բրինձ |
1008 10 000 | Հնդկացորեն |
1103 19 900 9, 1104 29 300 0, 1904 90 800 0 |
Հնդկաձավար |
1901 10 000 0 | Պատրաստի սնունդ՝ նախատեսվածմանկահասակ երեխաների համար |
1901 90 990 0 | Կրծքի կաթի փոխարինիչների արտադրության համար նախատեսված հիմքեր |
2009 12 000 1, 2009 41 920 1, 2009 50 100 1, 2009 61 100 2, 2009 71 200 1, 2009 90 390 1, 2009 90 410 2, 2009 90 510 2 |
Հյութեր |
3004 10 000 4, 3004 10 000 5, 3004 10 000 7, 3004 10 000 8, 3004 20 000 1, 3004 20 000 2, 3004 20 000 9, 3004 39 000 1, 3004 39 000 9, 3004 50 000 1, 3004 50 000 2, 3004 60 000 0, 3004 90 000 2, 3004 90 000 9 |
Դեղամիջոցներ |
3926 90 970 9 | Մեկանգամյա ստերիլ Պաստեր կաթոցիչներ |
8705 90 800 5, 8705 90 800 9 |
Կոմարովի շարժական ախտահանման սարքավորում (DUK) |
9018 90 200 0 | Էնդոսկոպ |
9025 19 200 0 | Էլեկտրոնային ջերմաչափեր և պիրոմետրեր, որոնք համակցված չեն այլ սարքերի հետ |
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...