Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի. Վալենտինա Մատվիենկոն դատապարտել է Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի. Վալենտինա Մատվիենկոն դատապարտել է Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները

18:40 03.11.2020

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ցավակցություն է հայտնել Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունն այսօր պետք է դատապարտվի ամբողջ աշխարհում:

«Ահաբեկչությունը դա միանշանակ չարիք է և այն չունի որևէ արդարացում: Կարծում եմ, որ բոլոր ողջամիտ ուժերը պետք է դատապարտեն ահաբեկչական գործողությունները Ֆրանսիայում և Ավստրիայում: Ռուսաստանը, ինչպես գիտեք, դատապարտել է այդ ահաբեկչությունները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այդ ահավոր ահաբեկչությունների հետևանքով  զոհվածների ընտանիքներին և մտերիմներին»,- ասել է Մատվիենկոն:

 

Նրա խոսքերով՝  վերջին իրադարձությունները աշխարհին մղում են լուրջ  եզրակացություններ անել: Ըստ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի՝ խոսքի ազատության հետ պետք է զգույշ լինել:

Մատվիենկոն նշել է նաև, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարել  հնարավոր կլինի, եթե  երկրները այս հարցում համագործակցեն:

«Պետք է ուժեղացնել միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Նույն Եվրոպան հետքայլ է արել, երբ կրճատել է անվտանգության ծառայությունների  և ուժային կառույցների համագործակցությունը: Միջազգային ահաբեկչության դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: Ռուսաստանում մեր ծառայությունները յուրօրինակ փորձ են կուտակել և կարող են փորձի փոխանակում կատարել: Մենք բաց ենք համագործակցության համար»,- ասել է Մատվիենկոն:

 

Հիշեցնենք, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչական հարձակման են ենթարկվել 6 կառույցներ, այդ թվում՝ սինագոգը, երկու ռեստորան և հրեական մշակույթի կենտրոնը: Զոհվել է 5 մարդ:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համակիր է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP