17:36 25.02.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է.
«100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, իհարկե, դժվար խնդիր է, սակայն լիահույս եմ, որ այս տարի համարակալման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կամբողջացվեն: Իսկ մինչ այդ պետք է ժամանակին սկսել պատվաստումների գործընթացը և համատեղ ուժերով անել հնարավորը կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»:
Կենդանիների պատվաստումները ժամանակին կատարելու ու հաշվառման գործընթացին է անդրադարձել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը.
«Առկա են թե՛ սիբիրախտի, թե՛ դաբաղի պատվաստանյութերը, որոնք արդեն բաշխվել են ամբողջ հանրապետությունում, սկսվել են պատվաստման աշխատանքները: ՍԱՏՄ մարզային կառույցների և մեր համաճարակաբանների սերտ համագործակցությունն անկասկած արդյունքներ տալիս է»,- ասել է նա:
ՍԱՏՄ մարզային կառույցների ղեկավարներն առաջարկել են կազմել պատվաստումների ժամանակացույց ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով մարզերի աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, աշխատանքներն անել հնարավորինս համաձայնեցված՝ ՍԱՏՄ տեսուչի, համաճարակաբանի և անասնաբույժի մասնակցությամբ:
Խորհրդակցության մասնակիցները շեշտել են համատեղ քննարկումների արդյունավետությունը թե՛ անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրների լուծման, թե՛ անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերի հստակեցման, թե՛ անասնաբույժների վերապատրաստման և նոր կադրերի ներգրավման տեսակետից
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...