17:30 07.06.2021
Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատը օրեր առաջ ընդունեց սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար փոխարինիչների (Juul, IQOS և այլն) արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենք։
«Առանց այրման նիկոտին մատակարարող համակարգերը կարգավորող ակտը» 154 ներկայացուցիչների կողմից համահեղինակած օրենք է, որն ակնհայտ տարբերակում է նոր սերնդի արտադրատեսակները այրվող սիգարետից՝ ըստ էության, ճանաչելով դրանց ավելի քիչ վնասակար լինելը։
Օրենքն արտացոլում է վնասի նվազեցման սկզբունքը։
Հիշեցնենք, որ վնասի նվազեցումը հանրային առողջապահական մոտեցում է, որի համաձայն, եթե չի հաջողվում ամբողջությամբ բացառել վնասակար որևէ գործոն, նվազագույնի է հասցվում դրա ազդեցությունը։ Այսինքն՝ ծխելու դեմ պայքարի համատեքստում, եթե չի հաջողվում հասարակությունը զերծ պահել նիկոտինի օգտագործումից, կիրառվում է այդ նիկոտինը հնարավորինս քիչ վնասակար եղանակով ստանալու մոտեցում։ Պրակտիկորեն, քաղաքացիներին օգնում են սիգարետը փոխարինել ավելի քիչ վնասակար, առանց կրակի ու ծխի աշխատող սարքերով։ Ի թիվս այլ կառույցների, վնասի նվազեցման մոտեցումն է կիրառում նաև Մեծ Բրիտանիայի Բժիշկների թագավորական քոլեջը, իսկ Մեծ Բրիտանիան հայտնի է ծխելու դեմ պայքարում իր հաջողություններով։
Օրենքն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ առկա օրենսդրությունը չէր կարգավորում նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերը, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետն ու ծխախոտը տաքացնող սարքերը՝ IQOS-ները, իսկ դրանք այժմ մեծ ժողովրդականություն են վայելում ծխողների շրջանում։
Թե՛ սպառողները, թե՛ նոր սերնդի սարքերն արտադրող ընկերությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով ողջունեցին ընդունված կարգավորումը՝ այն որակելով որպես «օբյեկտիվ ու բալանսավորված»։ Ըստ վիճակագրության, Ֆիլիպիններում նոր սերնդի սարքերի մոտ մեկ միլիոն օգտատեր կա, որոնց ճնշող մեծամասնությունը նախկինում սիգարետ է ծխել։
Ֆիլիպինների Էլեկտրոնային սիգարետի արդյունաբերության ասոցիացիայի (PECIA) նախագահ Ջոի Դուլայը օրինագծի ընդունման կապակցությամբ նշել է, որ այս քայլով Ներկայացուցիչների պալատը վերջապես ճանաչեց իրենց՝ ավելի քիչ վնասակար արտադրատեսակներ ընտրելու իրավունքը։
«Մենք ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունումը, ինչով կառույցը ցույց տվեց իր պատրաստակամությունը՝ խթանել առողջապահական առաջադեմ քաղաքականություն, որը հարգում է նիկոտին սպառողների իրավունքներն ու միևնույն ժամանակ հնարավորություն տալիս անցում կատարելու այլընտրանքային նիկոտին պարունակող արտադրանքին»,- մեկնաբանեց Նիկոտին սպառողների միության նախագահ Անտոն Իսրայելը։
Նոր օրենքը արգելում է նիկոտին պարունակող սարքերի վաճառքը անչափահասներին․ խանութի աշխատակիցները պետք է գնորդներից պահանջեն անձը հաստատող փաստաթուղթ։ Արտադրանքի առցանց վաճառքը թույլատրվում է։ Էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտի տաքացման համակարգերի արտադրողները, ներմուծողներն ու դիստրիբյուտորները պետք է համապատասխանեցնեն արտադրանքը փաթեթավորման և առողջության մասին նախազգուշացման որոշակի պահանջներին։ Մասնավորապես, առողջության մասին նախազգուշացումը պետք է պարունակի հետևյալ բառերը «Այս արտադրանքը պարունակում է նիկոտին, որը կախվածություն առաջացնող նյութ է»։
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...