ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Fri, 25 Jul 2025 20:10:55 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում https://www.shantnews.am/news/view/1619318.html Fri, 25 Jul 2025 19:59:03 +0000 https://www.shantnews.am/?p=1619318 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին:

ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ անապահովությունը և էկոհամակարգի փլուզումը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) երաշտի կառավարման ինտեգրված ծրագիր է իրականացնում՝ աջակցելու քաղաքականության մշակմանը: ՀՕԿ-ը վաղուց է որդեգրել երաշտի կառավարման առաջադեմ, նախաձեռնողական քաղաքականությունը, այլ ոչ թե ներկայիս ռեակտիվ, ճգնաժամային մոտեցումը:

Օրինակ, Արևելյան և Հարավային Աֆրիկայում ավելի քան 90 միլիոն մարդ մատնված է սովի: Որոշ տարածքներում պատմության մեջ ամենածանր երաշտային պայմաններն են դիտվում: 2024 թվականի օգոստոսին արդեն երաշտի հակված Հարավային Աֆրիկան ավերվել էր, բնակչության մոտ մեկ վեցերորդը (68 միլիոն մարդ) կարիք ուներ պարենային օգնության: Իսպանիայում ջրի պակասը հարվածել է գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և կենցաղային ջրամատակարարմանը:

2023 թվականի սեպտեմբերին, երկու տարվա երաշտը և ռեկորդային շոգը Իսպանիայում ձիթապտղի բերքը 50%-ով կրճատել էր, ինչը կրկնապատկել էր ձիթայուղի գինը ամբողջ երկրում: 2023 և 2024 թվականներին Ամազոնի ավազանում ջրի ռեկորդային ցածր մակարդակը հանգեցրել է ձկների և դելֆինների զանգվածային մահվան, ինչպես նաև հազարավոր մարդկանց խմելու ջրի մատակարարման և տրանսպորտի միջոցների խափանումների: Քանի որ սրվում են անտառահատումները և հրդեհները, Ամազոնը սպառնում է ածխածնի կլանիչից վերածվել ածխածնի աղբյուրի:

Երաշտը խաթարել է Հարավարևելյան Ասիայում հիմնական մշակաբույսերի, ինչպիսիք են բրինձը, սուրճը և շաքարը, արտադրության և մատակարարման շղթաները: Օրինակ, 2023-2024 թվականներին Թաիլանդում և Հնդկաստանում չորային պայմանները հանգեցրել են պարենային ճգնաժամի, շաքարի և քաղցրավենիքի գների 8.9%-ով աճի Միացյալ Նահանգներում:

Զեկույցը առաջարկում է ամրապնդել վաղ նախազգուշացման համակարգերը, երաշտի և դրա ազդեցության իրական ժամանակի մոնիթորինգը, ներառյալ այն պայմանները, որոնք նպաստում են սննդի և ջրի պակասին: Ջրհավաք ավազանների վերականգնումը և տեղական մշակաբույսերի օգտագործումը նույնպես կարող են օգնել:

Դիմացկուն ենթակառուցվածքների կառուցումը, ներառյալ ցանցից դուրս էներգիայի և այլընտրանքային ջրամատակարարման տեխնոլոգիաները, ինչպես նաև գլոբալ համագործակցությունը, մասնավորապես՝ անդրսահմանային գետավազանների և առևտրային ուղիների պաշտպանության գործում նույնպես կարող են օգնել։

]]>
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է https://www.shantnews.am/news/view/1619327.html Fri, 25 Jul 2025 19:51:15 +0000 https://www.shantnews.am/?p=1619327 Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է:

Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝

  • չվնասել այս եզակի բուսատեսակը,
  • չքաղել ու չվնասել ծաղիկները,
  • պահպանել բնության հավասարակշռությունն ու աջակցել կենսաբազմազանության պահպանմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում https://www.shantnews.am/news/view/1619373.html Fri, 25 Jul 2025 19:48:49 +0000 https://www.shantnews.am/?p=1619373 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ներառյալ:

2. Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը»,- նշվում է որոշման մեջ:

]]>
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում https://www.shantnews.am/news/view/1619371.html Fri, 25 Jul 2025 19:46:48 +0000 https://www.shantnews.am/?p=1619371 Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:

]]>
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար https://www.shantnews.am/news/view/1619324.html Fri, 25 Jul 2025 19:44:26 +0000 https://www.shantnews.am/?p=1619324 Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝

  • պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
  • խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
  • տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
  • ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Խնդրում ենք լինել առավել ուշադիր և աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի խախտումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

]]>
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ https://www.shantnews.am/news/view/1619368.html Fri, 25 Jul 2025 19:42:00 +0000 https://www.shantnews.am/?p=1619368 ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պետական ֆինանսների կառավարման ոլորտում գիտամեթոդական աջակցության և տեխնիկական օժանդակության տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակում հերթական՝ 2026-2028թթ. եռամյա ծրագրի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:

ՌԴ ԳՀՖԻ-ն արդեն 9 տարի շարունակ տրամադրում է մասնագիտական աջակցություն՝ սեմինարներ, վերապատրաստումներ և խորհրդատվություններ, ինչը նպաստում է ՀՀ ՖՆ աշխատակազմի կարողությունների զարգացմանը: Այս համագործակցությունը ոչ միայն տեխնիկական աջակցություն է, այլև վստահության և գործընկերության խորացման հարթակ, որը նպաստում է պետական ֆինանսական կառավարման համակարգի արդիականացմանը։

]]>
Դեսպան Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին https://www.shantnews.am/news/view/1619365.html Fri, 25 Jul 2025 19:40:11 +0000 https://www.shantnews.am/?p=1619365 Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։

Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

]]>
Դեսպան Ենգիբարյանը և Գերմանիայի ԱԳ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր https://www.shantnews.am/news/view/1619362.html Fri, 25 Jul 2025 19:36:53 +0000 https://www.shantnews.am/?p=1619362 Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրեց այցելել Հայաստան։

]]>
Կոլումբիայում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գուստավո Պետրոյին https://www.shantnews.am/news/view/1619357.html Fri, 25 Jul 2025 19:28:57 +0000 https://www.shantnews.am/?p=1619357 Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը:

Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Եգանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիսենսիոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև երկկողմ օրակարգին:

]]>
Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր https://www.shantnews.am/news/view/1619353.html Fri, 25 Jul 2025 19:19:09 +0000 https://www.shantnews.am/?p=1619353 Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

]]>