ՊԱՏԱՀԱՐՆԵՐ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 07 Jul 2025 12:22:55 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.1 Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ https://www.shantnews.am/news/view/1613728.html Mon, 07 Jul 2025 12:24:37 +0000 https://www.shantnews.am/?p=1613728 Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել կանաչ գազոնի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է տուժածների ինքնությունը։

]]>
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ https://www.shantnews.am/news/view/1613660.html Mon, 07 Jul 2025 09:04:09 +0000 https://www.shantnews.am/?p=1613660 Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
20 դեպք՝ հոգեկան ներգործության,
17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
8 դեպք՝ խուլիգանության,
7 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
5-ական դեպք՝ խարդախության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության,
4 դեպք՝ սառը զենք կրելու,
3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիութունը խախտելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և դատական ակտը չկատարելու։

Բացահայտվել են նաև՝ խոշտանգման, սպանության, մարդու առևանգման, շորթման, անօրինական միգրացիայի կազմակերպման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, փաստաթղթեր հափշտակելու, հարկեր, տուրքեր չվճարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հրազենի ապօրինի շրջանառության, հողը փչացնելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
անձնական ունեցվածքի գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար։ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

]]>
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը https://www.shantnews.am/news/view/1613510.html Sun, 06 Jul 2025 12:20:56 +0000 https://www.shantnews.am/?p=1613510 Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։

«Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի նավահանգիստ։ Նրանք բժշկական օգնության կարիք չունեն։

Ծովն ընկած ուղղաթիռը պատկանում է Silberauto ընկերությանը։

]]>
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ https://www.shantnews.am/news/view/1613498.html Sun, 06 Jul 2025 11:00:47 +0000 https://www.shantnews.am/?p=1613498 Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

]]>
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ https://www.shantnews.am/news/view/1613489.html Sun, 06 Jul 2025 10:10:47 +0000 https://www.shantnews.am/?p=1613489 Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել հինգ քաղաքացու։

]]>
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել https://www.shantnews.am/news/view/1613487.html Sun, 06 Jul 2025 09:47:56 +0000 https://www.shantnews.am/?p=1613487 Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել:

]]>
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում https://www.shantnews.am/news/view/1613483.html Sun, 06 Jul 2025 08:16:26 +0000 https://www.shantnews.am/?p=1613483 Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին մարվել՝ 09:46-ին: 15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ:

Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք։

]]>
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի https://www.shantnews.am/news/view/1613475.html Sun, 06 Jul 2025 07:50:18 +0000 https://www.shantnews.am/?p=1613475 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։

Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։

]]>
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա https://www.shantnews.am/news/view/1613472.html Sun, 06 Jul 2025 07:12:07 +0000 https://www.shantnews.am/?p=1613472 Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ ծավալով քար. «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից երթևեկությունը վերականգնվել է։

]]>
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած https://www.shantnews.am/news/view/1613469.html Sun, 06 Jul 2025 06:45:04 +0000 https://www.shantnews.am/?p=1613469 Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջփրկարարական խումբ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան:

]]>