16:36 15.09.2018
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Գրենա Ղազարյանը իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Այգեստան-Դալար գյուղամիջյան ճանապարհահատվածի Դալար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Դալար գյուղի բնակիչ, 37-ամյա Վարշամ Օգտանյանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
15:54 15.09.2018
Բաշկիրիայում (Բաշկորտոստան) բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը: Պատահարի հետևանքով մահացել է մեկ մարդ, մեկն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասովածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:30-ին: Միմյանց են բախվել ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենան և «ԼիԱԶ» ավտոբուսը, որի ուղևորները երեխաներ էին: ՎԱԶ-2109-ի ուղևորը մահացել […]
12:11 15.09.2018
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն և նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի […]
10:45 15.09.2018
Ինդոնեզիայի ափերի մոտ գտնվող նավերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 10 մարդ: Այս մասին հաղորդել է Ria Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Синьхуа-ին: Գործակալության տվյալներով՝ փրկարարական գործողության ժամանակ հաջողվել է փրկել 126 մարդու: Պատահարի պատճառները հայտնի չեն:
08:53 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին` ժամը 01:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 112 հասցեի մոտակայքում «Զիլ» մակնիշի գազ լիցքավորող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
19:58 14.09.2018
Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի և տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 […]
17:30 14.09.2018
Հնդկաստանի հյուսիսում միկրոավտոբուսը կիրճն է գահավիժել: Միջադեպի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Քիշտվար շրջանում: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից մեքենայի ղեկավարումը կորցնելը:
16:56 14.09.2018
ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում: Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Հիշեցնենք, […]
11:05 14.09.2018
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ժամը 01:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Դիլիջան Մ4 ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության […]
09:33 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ի հատվածում բախվել են «Mitsubishi Pajero io» մակնիշի 22 ՏՕ 141 համարանիշի և «КамАЗ» մակնիշի 43 ՕՍ 659 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում […]
07:23 14.09.2018
Սեպտեմբերի 13-ին Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Վարորդը փախուստի չի […]
00:10 14.09.2018
Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում: Վարորդներից մեկը նկարահանել է, թե ինչպես են օրը ցերեկով, ճամփեզրին հիջաբով կանայք միմյանց հետ կռվում, գրում է Daily Mail- ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են կանայք հարվածում միմյանց ու փորձում իրար մազեր քաշել: Միևնույն ժամանակ, կռվին մասնակցող կանանցից մեկը, ում գրկում երեխա կա, մի քանի անգամ […]
21:59 13.09.2018
Ֆիլիպինների մի քանի մարզերից ավելի քան 800 հազար մարդ է տարհանվում մոլեգնող «Մանգհութ» թայֆունի պատճառով, որը Ֆիլիպիններին է հասել չորեքշաբթի օրը , հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ըստ Ռիսկերի նվազեցման և աղետների կառավարման ազգային խորհրդի ներկայացուցիչ Էդգար Պոսադասի` այս պահին «կանխարգելիչ տարհանում» է իրականացվում փոթորկի գոտում գտնվող տարածքներից: Տարհանվում է մոտ 824 […]
21:23 13.09.2018
Սեպտեմբերի 11-ին` ժամը 20։00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել էր վերանորոգման նպատակով փորված փոսը. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 12-ին` ժամը 09։20-ին, բուժօգնության տեղափոխված ուղևոր, 1964 թ. ծնված Տիգրան Եփրեմյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
20:02 13.09.2018
Հունաստանի Զակինֆ կղզու Նավայո ծովածոցի հայտնի լողափում ժառից մի մեծ կտոր է պոկվել և ընկել, 7 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ekathimerini-ը: Նշվում է, որ Նավայոյի փոքրիկ լողափը զբոսաշրջային գրավիչ վայրերից է, այն շրջապատված է ժայռերով և այնտեղ կարելի է հասնել միայն նավով: Համացանցում հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է ժայռից մի մեծ կտոր […]
18:11 12.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-12-ը բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, ծեծի 3, յուրացման կամ վատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային […]
12:19 12.09.2018
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցում բախվել է «ԻԺ 27175-037» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որը ինքնաբերաբար առաջ գնալով՝ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի 63-ամյա վարորդ Գագիկ Դավթյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
11:39 12.09.2018
Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում 32-ամյա Արտյոմ Սիմոնյանն իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլետով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 48-ամյա Քրիստինե Վ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլավարը դուրս է շպրտվել իր վարած փոխադրամիջոցից […]
08:51 12.09.2018
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]
15:37 11.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը […]
15:19 11.09.2018
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
13:44 11.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, որը նույնպես մահացել է։ Mercedes-ի վարորդը […]
12:35 11.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։ Բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 5-ական, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, […]
01:00 11.09.2018
Բրազիլիայի Պարաիբա նահանգի Ժուան Պեսոա քաղաքի բանտից հարյուրից ավելի բանտարկյալներ են փախել, հաղորդում է բրազիլական G1 պորտալը: Բրազիլիայի իշխանությունների տվյալներով` բանտից առնվազն 105 բանտարկյալ է փախել: Բանտապահներից մեկն սպանվել է: Ինչպես հայտնի է դարձել, փախուստը կազմակերպելու համար մի խումբ զինված անձինք պայթեցրել են բանտի դարպասները և կրակահերթ բացել բանտապահների և ոստիկանների ուղղությամբ: Նշվում է, որ […]
17:05 10.09.2018
Թուրքիայի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ հարսանիքի ժամանակ ատրճանակի սարքին լինելը ստուգելիս պատահաբար կրակել է իր գլխին: Տոնակատարության առիթով 39-ամյա Հասան Աքդեմիրը պատրաստվել է օդ կրակել, սակայն զենքի հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդում է The Daily Mail-ը: Մասնագիտությամբ բժիշկ տղամարդը որոշել է ինքնուրույն գտնել խնդիրը, սակայն փորձի ժամանակ կրակել է իր գլխին: […]
16:44 10.09.2018
Հրազենով զինված մի տղամարդ Ստամբուլի դպրոցներից մեկում ուսուցչուհու է պատանդ վերցրել, հայտարարել է նահանգապետ Վասիպ Շահինը: «Ստամբուլի Փենդիքի շրջանի դպրոցներից մեկում զինված տղամարդը 22-ամյա ուսուցչուհուն պատանդ է վերցրել, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Շահինը NTV հեռուստաալիքի եթերում: Հեռուստաալիքի տվյալներով՝ պատանդառության պատճառը երիտասարդ տղամարդու հետ տարաձայնություն է եղել, որի հետ ուսուցչուհին պատրաստվել է ամուսնանալ: Երիտասարդը եկել […]
16:31 10.09.2018
«911» ծառայությանը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին: Համայնքապետարանի ԱԻ բաժնում գործող ֆիզիկական և իրավաբանական […]
13:01 10.09.2018
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի): «Samara» մակնիշի […]
12:36 10.09.2018
Մոլդովայի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է վթարի տեսանյութը, որում հայտնվել էր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը: Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Համաձայն տեսանյութի՝ Դոդոնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց այն բանից հետո, երբ նրան է բախվել բեռնատար ավտոմեքենան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՃՏՊ-ի մեջ են հայտնվել Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու ավտոմեքենաները: […]
09:35 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի […]