09:12 10.09.2018
Սեպտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 30 RR 100 համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:
08:34 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին`ժամը 05:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել […]
23:08 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին` ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի թիվ 36 շենքի տանիքում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:29-ին: Տանիքում գտնվող խորդանոցում (10 քմ) այրվել են կենցաղային […]
19:43 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]
18:04 09.09.2018
Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել: Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են և հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի […]
16:59 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին` ժամը 08:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
16:24 09.09.2018
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքի կայքը։ Նախնական տվյալներով՝ նախագահը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ բախում է տեղի ունեցել բեռնատարի հետ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։
14:08 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 […]
13:50 09.09.2018
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]
12:20 09.09.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց […]
19:56 08.09.2018
Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է . «Այսօր՝ ժամը 14:20-ին, Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) մահացել է։ Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015թ., ՌԴ […]
17:34 08.09.2018
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայություն հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժ. 14.20-ին, Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են ՀՀ 29 բնակիչ Գոռ Խաչատուրյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և ՌԴ 55-ամյա բնակիչ Ստեփան Կիրակոսյանի վարած «Samara» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: «Samara» մակնիշի […]
16:40 08.09.2018
Հիմալայներում՝ կենտրոնական Նեպալում, վթարվել է ուղղաթիռ, որում եղել են 6 ուղևորներ և օդաչուն, տեղեկացնում է Himalayan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարվելուց հետո ուղղաթիռը չի այրվել, այս պահին փրկարարները փորձում են դեպքի վայրին մոտենալ, սակայն նրանց խագարում են եղանակային վատ պայմանները: Տվյալների համաձայն՝ ուղղաթիռը հիվանդի էր տեղափոխում «Սամագոն» գյուղից «Կատմանդու» գյուղ, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Altitude Air ընկերության […]
13:55 08.09.2018
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Թ. ծնված 1959թ.) ավտոմեքենան երթևեկելի հատվածում կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր […]
12:44 08.09.2018
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և անտառամերձ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 […]
11:51 08.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» ընկերության հարևանությամբ, բախվել են Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Բեջանյանի վարած Toyota մակնիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Արշավիր Սուջյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի 3 ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» […]
10:14 08.09.2018
Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:
09:54 08.09.2018
Սեպտեմբերի 7-ին` ժամը 23:52-ին ,«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ի. Բաջոլիձե, Վրաստանի քաղաքացի) […]
08:40 08.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]
22:14 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային […]
17:13 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ ԱԻՆ-ում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ […]
13:54 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]
09:30 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին` ժամը 22։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա: Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ […]
08:46 07.09.2018
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հրազդանի կիրճում`Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ.-ի (ծնված 1970 թ.) դին:
20:03 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 9, տուժել` 300 մարդ, ևս 30-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK-ն: Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ՝ երկրում վնասվել են նաև ճանապարհներ: Ինչպես հաղորդվում է, […]
19:09 06.09.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, […]
01:00 06.09.2018
Չինաստանում 4-օրյա որոնումներից հետո հայտնաբերել են անտառում մոլորված 22 ամսական երեխային։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Օրեր առաջ երեխան խաղալիս է եղել է 4-6 տարեկան այլ երեխաների հետ։ Երբ հայրը նկատել է, որ երեխան չկա, հարազատների հետ սկսել է որոնել։ Ոստիկանությունն աղջկա անհետացման մասին իմացել է միայն հաջորդ օրը։ Ոստիկաններն ու տեղաբնակները […]
16:43 05.09.2018
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած: Պարզվել է, որ Կալինինի փողոցի վերջնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Սուրեն Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 03.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների եւ […]
15:21 05.09.2018
Այսօր Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներն իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանները […]
11:23 05.09.2018
Վրաստանի արևմտյան Փոթի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 3 մարդ: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Փոթիի կենտրոնական փողոցներից մեկում: Ոստիկանները շղթայել են պայթյունի վայրը, իրականացվում են քննչական միջոցառումներ: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը: