ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Fri, 01 Aug 2025 18:04:30 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվում https://www.shantnews.am/news/view/1621454.html Fri, 01 Aug 2025 18:25:07 +0000 https://www.shantnews.am/?p=1621454 Քննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ:

Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ https://www.shantnews.am/news/view/1621127.html Thu, 31 Jul 2025 18:55:41 +0000 https://www.shantnews.am/?p=1621127 Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում:

Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր գործում այդ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող սխեման: Իսկ ինչպե՞ս էին իրենց արածը բացատրում իրենք ամբաստանյալները ու ի՞նչ հետևանքներ կունենա այս դատավճիռը: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

]]>
Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան https://www.shantnews.am/news/view/1621110.html Thu, 31 Jul 2025 18:21:56 +0000 https://www.shantnews.am/?p=1621110 Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։

Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։

«Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ կանի, այդ ներդրումներից շահույթ կստանա, բնականաբար Հայաստանը նույնպես կստանա, միաժամանակ տեխնիկական հարցեր կլուծի՝ ադրբեջանցիների ամենախնդրահարույց հարցը՝ անցուդարձի վերահսկողությունը։ Մերոնք ասում են, որ դա լինելու է փոխադարձ, այսինքն ինչ-որ ադրբեջանցիների հանդեպ է արվելու, նույն հայերի։ Այդ փոխադարձության սկզբունքը դեռ Շառլ Միշելի օրոք է համաձայնեցվել։ Հայաստանը հիմա դա է պնդում, Ադրբեջանն էլ կոտոշներ է տնկում, անընդհատ ասելով, որ իրենց ուզածով է լինելու։ Դրա համար մենք հիմա տեսնում ենք ճնշումներ Ադրբեջանի վրա, թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից»,-ասել է Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվել https://www.shantnews.am/news/view/1620832.html Wed, 30 Jul 2025 18:57:49 +0000 https://www.shantnews.am/?p=1620832 Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում:

Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Եթե այս ընդդիմությունը պիտի մնա, Փաշինյանի համար հաղթելը լինելու է մի բաժակ ջուր․ Գագիկ Սաֆարյան https://www.shantnews.am/news/view/1620764.html Wed, 30 Jul 2025 18:20:00 +0000 https://www.shantnews.am/?p=1620764 Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Զանգեզուրի թեմային, ներքաղաքական զարգացումներին, 2026 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու հայտարարություններին։

«Եթե այս նոր քաղաքական ուժը ու խորհրդարանական ընդդիմադիր խմբավորումները պետք է լինեն քաղաքական դաշտում, ապա գործող կառավարության և հատկապես ՔՊ-ի ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականի համապետական ընտրություններում հաղթելը, կներեք արտահայտությանս, լինելու է մի բաժակ ջուր»,- ասել է պատմաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասին https://www.shantnews.am/news/view/1620473.html Tue, 29 Jul 2025 18:54:24 +0000 https://www.shantnews.am/?p=1620473 Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը Բաքվում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս պատմությունը:

Արտյոմ Երկանյանի վերլուծությունը` տեսանյութում:

]]>
Արդյո՞ք կհաջողվի Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը. Արմեն Պետրոսյանի հարցազրույցը https://www.shantnews.am/news/view/1620469.html Tue, 29 Jul 2025 18:17:10 +0000 https://www.shantnews.am/?p=1620469 ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ: Այն նախաձեռնեցին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, սա հետևեց Ֆրանսիայի հայտարարությանը, թե պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը: Ի՞նչ տեղաշարժեր են տեղի ունենում Պաղեստինի շուրջ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը «Հեռանկարում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ https://www.shantnews.am/news/view/1620151.html Mon, 28 Jul 2025 18:50:52 +0000 https://www.shantnews.am/?p=1620151 Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք տեղի ունեցածից: Այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցը https://www.shantnews.am/news/view/1620094.html Mon, 28 Jul 2025 18:24:03 +0000 https://www.shantnews.am/?p=1620094 Մինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

]]>
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին https://www.shantnews.am/news/view/1619265.html Sat, 26 Jul 2025 19:07:28 +0000 https://www.shantnews.am/?p=1619265 Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանն ավելացնելով քաղաքական ճնշումը Ադրբեջանի նկատմամբետ, չի շտապում կիրառել Բաքվի դեմ տնտեսական գործիքները: Այս հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում խոսել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>