ՀԱՅԱՍՏԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Jul 2025 06:55:12 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.8.2 Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ https://www.shantnews.am/news/view/1620236.html Tue, 29 Jul 2025 06:55:12 +0000 https://www.shantnews.am/?p=1620236 Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

]]>
Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք. ՔԿ https://www.shantnews.am/news/view/1620234.html Tue, 29 Jul 2025 06:39:29 +0000 https://www.shantnews.am/?p=1620234 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա.-ն Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող հատվածում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներ ձեռքբերող ընկերության տնօրեն Ա.Կ.-ին է տրամադրել գնահատման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ իրական շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր կեղծ գնահատման հաշվետվություն։

Արդյունքում, հաշվետվության հիման վրա Ա.Կ.-ն խարդախությամբ հափշտակել է Վ.Գ.-ին և Ս.Յ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 370 մլն 700 հզր ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը՝ դրա դիմաց վճարելով ընդամենը գնահատման հաշվետվությամբ սահմանված 74 մլն 906 հզր ՀՀ դրամ։
Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Ա.Կ.-ին պատկանող անշարժ գույքի վրա 295 մլն 902 հզր ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

]]>
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը https://www.shantnews.am/news/view/1620129.html Mon, 28 Jul 2025 19:59:36 +0000 https://www.shantnews.am/?p=1620129 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 27-ը ներառյալ՝ 97.662 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.370 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 27-ը ներառյալ՝ 97.615 մլն.մ³:

]]>
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում https://www.shantnews.am/news/view/1620177.html Mon, 28 Jul 2025 19:44:02 +0000 https://www.shantnews.am/?p=1620177 Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները:

Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը https://www.shantnews.am/news/view/1620131.html Mon, 28 Jul 2025 19:29:34 +0000 https://www.shantnews.am/?p=1620131 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է առվույտի ցողունի աճ երկրորդ հունձից հետո, շարունակվել ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։

Արարտյան դաշտում սկսվել է խաղողի հասունացումը։

Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։

Առանձին լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են. կատարվել է բերքահավաք, մնացած լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել կաթնային և մոմային հասունացման փուլերում:

]]>
Առավել հաճախ հնչող հարցեր՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ https://www.shantnews.am/news/view/1620166.html Mon, 28 Jul 2025 19:24:41 +0000 https://www.shantnews.am/?p=1620166 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ՝ առավել հաճախ հնչող հարցերին:

Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։

Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած հաստիքների թվից, Ձեր աշխատավարձերից ձևավորվող ամբողջական եկամտահարկը կուղղվի Ձեր անհուսալի վարկերի մարմանը։

Հարց 3։ Համավարկառուն կարո՞ղ է դիտարկվել այս ծրագրի շահառու։

Պատասխան։ Ո՛չ, ծրագրի շրջանակում վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավոր հանդես եկած անձը չի կարող դիտարկվել միջոցառման շահառու:

Հարց 4։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք արդյոք կարող են օգտվել ծրագրից։

Պատասխան։ Այո՛, ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները, եթե համապատասխանում են միջոցառման հիմնական պայմաններին։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները կվերանայվեն ինքնաշխատ կարգով։

Հարց 5։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շահառու դառնալուց հետո գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդյոք կվերացվեն։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։

Հարց 6։ Եթե լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկեր, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։

Պատասխան։ Այո՛, եթե տվյալ ֆինանսական կազմակերպությունների և ԱՍՀ նախարարության միջև առկա է պայմանագիր, ապա Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք։

Հարց 7։ Ծրագրի շահառու դառնալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եկամտահարկն ուղղվում անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման՝ համապատասխան իրավական ակտով սահմանված հիմքով դադարեցումը։

Հարց 8։ Եթե գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքի վերադառնալու դեպքում արդյոք կարո՞ղ եմ օգտվել տվյալ ծրագրից։

Պատասխան։ Եթե դեռևս չեք դիմել տվյալ ծրագրից օգտվելու համար, ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք դիմում ներկայացնել, և աջակցությունից օգտվելու Ձեր իրավունքը կորոշվի համապատասխան իրավական ակտով սահմանված դրույթներով: Եթե որոշ ժամանակ օգտվել եք միջոցառումից և այժմ գտնվում եք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այս ժամանակահատվածում աջակցության տրամադրումը կասեցվում է), ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք կրկին աջակցություն ստանալ ծրագրի շրջանակում։

Հարց 9։ Ծրագրի շահառու դառնալու դեպքում որքա՞ն կկազմի ծրագրի շրջանակում աջակցության չափը։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտահարկի գումարի 100%-ի չափով (եթե եկամտահարկը 18,750 դրամից պակաս չէ), որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանը։

Հարց 10։ Եթե տվյալ ծրագրի շահառու եմ, սակայն իմ աշխատավարձից ձևավորվող եկամտահարկի չափը չի գերազանցում 20,000 դրամը, այս հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ։

Պատասխան։ Ո՛չ, տվյալ դեպքում կշարունակեք աջակցություն ստանալ, սակայն այն անձինք, ում վճարվող աշխատավարձից 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս կհաշվարկվի 18,750 դրամից պակաս եկամտահարկ, այլևս չեն կարողանա օգտվել ծրագրից։

]]>
Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան https://www.shantnews.am/news/view/1620157.html Mon, 28 Jul 2025 19:02:22 +0000 https://www.shantnews.am/?p=1620157 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է.

«Օպերայի շենքի նոր լուսավորությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

]]>
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ https://www.shantnews.am/news/view/1620151.html Mon, 28 Jul 2025 18:50:52 +0000 https://www.shantnews.am/?p=1620151 Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք տեղի ունեցածից: Այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

]]>
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը https://www.shantnews.am/news/view/1620127.html Mon, 28 Jul 2025 17:34:44 +0000 https://www.shantnews.am/?p=1620127 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 19, 20/1, 21, 24, 24բ, 25 շենքեր, Խորենացի փ. 2, 4 շենքեր, Գր․ Լուսավորիչ փ. 12, 17 շենքեր, Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 27, 29, 31, 33 շենքեր, Արամի փ. 5ա շենք և 88, 90, 92 առանձնատներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսյան փ. 66ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. 19/1 շենք, Լեոյի փ. 1 առանձատուն, Այգեձորի 1-ին նրբ. 42 առանձնատուն, Մաշտոցի, Մոսկովյան, Բաղրամյան խաչմերուկների պարփակված այգի և Բայրոնի փողոց,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11։00-17։00 Կոմիտասի պող. 46-48Ա շենքեր և Վրացական փ. 10 շենք,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11։00-17։00 Ծարավ Աղբյուրի փ. 55/5 շենք, Ավան՝ Թումանյան թաղամասի շենքեր մասնակի և հարակից տարածքների առանձնատներ, «Պրեմիում Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 ՀԱ Բ-1 թաղամասն ամբողջությամբ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Ծաղկալանջ, Հովտամեջ, Գեղակերտ գյուղեր,

Արարատի մարզ՝

10:00-12:00 Գեղանիստ, Արգավանդ, Գետափնյա, Փարաքար, Թաիրով գյուղեր մասնակի և հարակիցոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-11։30 Ներքին Դվին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Արարատ, Ավշար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

13։00-14։30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա.Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նարդոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան, Մասիսի, Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 21 շենք, Վերին Արտաշատի խճուղի մասնակի, Արտաշատ-Դալար խճուղի մասնակի, Մրգավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Աթարբեկյան, Արսենյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

10:00-14:00 Չարենցավան համայնք՝ Չարենցավանի քոլեջ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 3 և 4 միկրոշրջաններ, Ուսանողական և Պաժառնի թաղամասեր, Հատիսի փողոց, Ծննդատուն և հարակից հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորաղբյուր գյուղ՝ Ազատության փողոց մասնակի, Նոր Գյուղ և Կոտայք գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

10։00-16։30 Շողակաթ, Արտանիշ գյուղեր մասնակի և հարակիչ ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-14:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11։00-14։00 Վերին Գոշ գյուղ,

12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի, Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Ձյունաշող և Պաղաղբյուր գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

]]>
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ https://www.shantnews.am/news/view/1620117.html Mon, 28 Jul 2025 16:45:31 +0000 https://www.shantnews.am/?p=1620117 Հուլիսի 28-ին, ժամը 15։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից քաղաքացիներին դուրս են բերել։

]]>