11:20 08.04.2021
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:19 08.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց […]
11:15 08.04.2021
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ 15 հազար չափաբաժին պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ «Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», – ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը՝ նշելով, որ սա պանդեմիայի դեմ պայքարում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Օդանավակայանում են գտնվել նաև ՀՀ […]
11:04 08.04.2021
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք: […]
11:02 08.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը: «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից: 2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է […]
10:57 08.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]
10:29 08.04.2021
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում: Խոսքը վերաբերում է ««Պետական տուրքի […]
10:24 08.04.2021
ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել ենք փոխգործակցությանը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել ենք նաև ռազմավարական խնդիրների»։
10:05 08.04.2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ինչպես են Ֆրանսիայում խաղողի այգիները պաշտպանում -5 աստիճան ցրտից։ Կարելի է կիրառել նաև Հայաստանում 06․04․2021»։
09:37 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 […]
09:26 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի […]
09:06 08.04.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 23/14, Սիսակյան փողոցի թիվ 3, 16, 22, 22ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
08:10 08.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Լվովյան փ. 8, Բորյան փ. 2 շենքեր, թիվ 2 […]
00:00 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]
23:51 07.04.2021
Ապրիլի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:40 07.04.2021
Ապրիլի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 4000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4100 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, Դալար […]
23:27 07.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 7-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի […]
23:15 07.04.2021
Forbes ամսագիրն ապրիլի 6-ին առաջին անգամ 40-ամյա հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին ընդգրկել է միլիարդատերերի ցուցակում: Դեռ հոկտեմբերին Քիմի կարողությունը գնահատվում էր 780 միլիոն դոլար: Գործարար կնոջ վաստակի մեծ մասը ստացվել է նրա երկու հաջողակ ապրանքանիշերից՝ KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը, որը թողարկվել է 2017-ին, և 2019-ին հիմնադրված ներքնազգեստի և տնային հագուստի Skims ապրանքանիշը: Նշվում է, […]
22:02 07.04.2021
Ապրիլի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գետափ գյուղում կրակոցներ են հնչել։ Գյուղ մեկնած ոստիկաններն անցան օպերատիվ աշխատանքի։ Հարցումների արդյունքում հայտնի դարձան վիճողների շրջանակը, կրակոցների քանակը, կրակողի ինքնությունը։ Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում հրացանից երեք անգամ կրակել էր Եղեգնաձորի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Պարզվեց նաև, որ նա իր մեքենայով ընկերների հետ գնացել էր Եղեգնաձորի ուղղությամբ։ […]
21:54 07.04.2021
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:հայտնում է shamshyan.com–ը։ Աղբյուրի տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Ժամը 20:10-ի սահմաններում։ Toyota Camry մակնիշի 17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում: Մինչ […]
21:05 07.04.2021
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։ Տեղեկություններ կային նաև, որ տանը հրազեն կա։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ 72-ամյա տղամարդու տուն։ Հյուրասենյակի կահույքին, ակնհայտ տեսանելի, դրված էին թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Ակոսավոր հրազենն ու 5,6 մմ տրամաչափի 19 փամփուշտը […]
20:34 07.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]
20:24 07.04.2021
Ապրիլի 7-ին` ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի […]
20:15 07.04.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 6-ին, Վարդաշենի 1-ին փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսին Վարդաշենի գերեզմանատան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ էրեբունի վարչական շրջանից կատարել է այլ գողություն ևս: […]
19:58 07.04.2021
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին նախարարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ […]
19:49 07.04.2021
Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես, որն անցկացնում էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ստուգվել են Ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների […]
19:45 07.04.2021
Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը: Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը […]
19:39 07.04.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է Սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:
19:37 07.04.2021
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։ Վերջնական հաշվարկներով Ռաֆիկ Հարությունյանը որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։ Հիշեցնենք՝ […]
19:30 07.04.2021
Ապրիլի 7-ին՝ ժամը 15:43-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երանոս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:18-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ […]