TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը․ ՊՆ

17:15 25.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր […]

̰
Տարածաշրջանային խմորումներին, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ զրույց Ալեքսանդր Լապշինի հետ

16:44 25.02.2021

Տարածաշրջանային խմորումներին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Ես այսպես կասեմ: Ամեն դեպքում, Ռուսաստանը կանգնեցրեց այս պատերազմը, ուղղակի ոչ այն ժամանակ, երբ մենք դա քննարկում էինք: Հենց սկզբից մի բան պարզ էր, որ Ղարաբաղի ստատուս-քվոն խախտված է: Այն ստատուս քվոն, որը կար 30 տարի, […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում հեղաշրջման փորձը

16:23 25.02.2021

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «շփում չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», սակայն Անկարան «հեղաշրջումների առնչությամբ սկզբունքային դիրքորոշում ունի»։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:03 25.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում […]

̰
Արա Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

15:53 25.02.2021

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արա Այվազյանը տեղեկացրել է Հայաստանում իրադարձությունների վերջին զարգացումների մասին:

̰
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ

15:43 25.02.2021

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր […]

̰
ԶՈՒ ԳՇ-ն ևս մեկ հայտարարություն է տարածել

15:26 25.02.2021

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից, կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի […]

̰
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել խաղաղ, բարեկամական մթնոլորտում․ Փաշինյան

15:15 25.02.2021

Արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով: Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց: Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից

15:05 25.02.2021

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով: […]

̰
Առաջիկա ժամանակահատվածում Լապշինն Արցախ այցելելու ծրագրեր չունի

14:50 25.02.2021

Ի՞նչն է այս անգամ ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստան բերել. «Հեռանկարի» տաղավարում վերջինս խոսել է այդ մասին։ «Երբ այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում՝ պատերազմներ, քաղաքական պայքար, կոնֆլիկտներ, սա հենց այն ժամանակն է, երբ բլոգերն ու լրագրողը կարող է իրեն իրացնել: Այսինքն՝ սա իմ աշխատանքն է, իմ մասնագիտական պարտականությունն է: Քանի այսպիսի վիճակ է Հայաստանում, ես […]

̰
ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը

14:45 25.02.2021

ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»:

̰
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

14:33 25.02.2021

Նա նաև նշել է, որ Մոսկվան բոլորին հանդարտության կոչ է անում։

̰
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. Արման Թաթոյան

14:24 25.02.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել. «Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Չի կարելի թույլ տալ լարվածության բերող […]

̰
ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

14:15 25.02.2021

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց։ ԱԱԾ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:22 25.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի […]

̰
Մտադիր ենք էլ ավելի սերտ գործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ. Փաշինյան

13:10 25.02.2021

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ կձևավորվի Զինված ուժերի բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գործադիրի նիստի ընթացքում: Վարչապետն ընդգծել է այս կոնտեքստում Ռուսաստանի հետ գործակցությունը: «Այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ գործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ […]

̰
Որդեկորույս մայրերն անվճար կօգտվեն վերարտադրողական բժշկական ծառայություններից

12:49 25.02.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է որոշման նախագիծ, որը վերաբերում է վերարտադրողական առողջությանը: «Հաշվի առնելով հետպատերազմական շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան […]

̰
21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

12:40 25.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 21-ամյա երիտասարդի կողմից 47-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, անձնական հարցերը պարզաբանելու նպատակով, 21-ամյա […]

̰
«ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ»․ Փաշինյանը կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ

12:27 25.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի հրաժարականը

12:24 25.02.2021

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և […]

̰
Յուրացում, վատնում, ընտանեկան բռնություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

12:13 25.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցների մաքսանենգության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրանյութի […]

̰
Հուշաքարը պղծած անձը հայտնաբերվել է

11:50 25.02.2021

Փետրվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ փետրվարի 12-ին անհայտ անձը կարմիր ներկ էր լցրել «Հաղթանակ» զբոսայգու Հայաստանի և Իսրայելի բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարի վրա՝ պղծելով այն: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա […]

̰
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներն այցելել է Հայաստան եւ Արցախ

11:32 25.02.2021

Հայտնի բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան եւ Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ: Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

11:23 25.02.2021

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք

11:03 25.02.2021

Փետրվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ն` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն աճել է

10:48 25.02.2021

Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,45%-ը 2020-ին ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,06%, իսկ Ադրբեջանում՝ 1,51%: 2019-ին Հայաստանում օգտատերերի 0,90%-ը բախվել է իրենց համակարգիչներում այն բանկային տրոյական ծրագրերի գործարկման փորձերի, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամական միջոցների գողության համար: Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների է […]

̰
Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհներին առկա է մերկասառույց

09:29 25.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը ամբողջությամբ պատված է մերկասառույցով: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

̰
«Հայրենիք» կինոթատրոնի սյանը բախված մեքենայի վարորդը մահացել է

09:19 25.02.2021

Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային […]

̰
Տավուշում ձյուն է տեղում․ մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

09:16 25.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 25.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․38/1 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 25, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժորդներ, Պռոշյան փ. 2, 2/1 շենքեր, […]

̰
BACK_TO_TOP