TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարդատար ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը

01:59 25.02.2021

Քիչ առաջ Արշակունյաց պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Մարդատար ավտոմեքենան տապալել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը։ Լուսանկարները’ օգտատեր Դավիթ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:    

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 24.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:32 24.02.2021

Փետրվարի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, 3500 քմ, Արարատ քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, 1500 քմ, Նոր Կյուրին գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 […]

̰
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

23:06 24.02.2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի […]

̰
Որոշ շրջաններում է 10-12 աստիճանով ցրտելու է

22:57 24.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:51 24.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին […]

̰
Կրակոցներ հարսանյաց հանդեսի ժամանակ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

22:47 24.02.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատավարությունը հասավ վերջնագծին․ այսօր հրապարակվել են դատավճիռները

22:39 24.02.2021

3 տարի 8 ամիս տևած դատավարությունից հետո այսօր հրապարակվել են  ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով  10 ամբաստանյալների դատավճիռները: Դատարանը վճռել է Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին ՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարի 1 ամիս,  Սմբատ Բարսեղյանին՝ 25 […]

̰
Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

22:34 24.02.2021

Փետրվարի 24-ին` ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

22:25 24.02.2021

Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Սիսիանի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 56-ամյա մի տղամարդ Կապանի բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 120-ից ավելի փամփուշտ։ Սիսիանում բնակվող մի տղամարդ էլ Սիսիանի բաժին էր բերել առանց գործարանային համարի նռնականետ, […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

21:13 24.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։ Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում, […]

̰
Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է

21:07 24.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց: Միջշրջանային ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով: Արցախը Հայաստանին կապող՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

̰
Վանաձորում հրդեհված բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի․կա երկու տուժած

20:54 24.02.2021

Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 […]

̰
Փրկարարները   քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից

20:47 24.02.2021

Փետրվարի 24-ին, ժամը 14:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։

̰
Հայ կինոյի հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը փլուզվում է․օրակարգում է հայտնվել վերակառուցման նոր նախագիծ

20:35 24.02.2021

«Մեր մանկության տանգո» ֆիլմով հավերժացած  հայտնի դրվագը  Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերպարներով փոխեց շենքի  անունը։ Բոլորն այն ճանաչում են որպես «վառեմ-մարեմ»-ի  բալկոնով շենք:Պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին  ու Խոյեցյաններին:Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը: Քաղաքի հարուստ պատմության թանկ ժառանգությունը   վտանգված է: Գյումրիի Աճեմյան փողոցի, «Կումայրի» պատմամշակութային արժեք […]

̰
Տեղի  է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպում․ՀՀ ԱԳՆ

20:16 24.02.2021

  Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել  և ելույթով հանդես է եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցել են էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է […]

̰
ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

19:12 24.02.2021

Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելեձեին: Տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։ Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ: Դեսպան Սագանելեձեն իր […]

̰
Ստուգումներ մարտական հենակետերում

18:30 24.02.2021

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում փետրվարի 23-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ստուգվել են զինծառայողների պարտականությունների իմացությունն ու գործողությունները տագնապի դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հենակետերի կահավորվածությունն ու կեցության պայմանները: Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

̰
Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում է

18:25 24.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ժամը 17։00-ին Ազատության հրապարակ է գնացել՝ հանդիպելու համակիրների հետ: Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, իրենց շարժման քայլերին, հայտարարել, որ վաղը ավտոերթով լինելու են Մասիսում և Էջմիածնում: Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իրենց կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, մասնավորապես կարևոր քայլ է համարել այսօր […]

̰
Առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք

18:15 24.02.2021

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»՝ ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը՝ թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության […]

̰
Արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են տարածաշրջանի ապաշրջափակմանը, և ի՞նչ վտանգներ կան․ Հենրիկ Քոչինյանի անդրադարձը

18:11 24.02.2021

Եթե մի պահ պատկերացնենք, որ տարածաշրջանը ապաշրջափակվել է, արդյո՞ք մեր ներքին ցանցը, ճանապարհները պատրաստ են դրան, թե՛ երկաթուղային և թե՛ ավտոմոբիլային, պատրա՞ստ են մեծածավալ բեռների փոխադրումներ իրականացնել։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձրացրել է ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։ Այս համատեքստում նախկին նախարարը ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի անավարտ լինելը, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքը և […]

̰
Վարելու իրավունք չունեցող անձանց հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց. ՃՈ

17:56 24.02.2021

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

17:53 24.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։ Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ […]

̰
Ապաշրջափակման դեպքում երթևեկը, բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, մոտ ապագայում չեմ տեսնում․ նախկին նախարար

17:48 24.02.2021

Ապաշրջափակման դեպքում երթևեկը, բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի տեսնում։ Փոխարենը՝ նախկին նախարարը դրա հնարավորությունը տեսնում է դեպի հյուսիս և հարավ՝ Իրանի տարածք կամ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Նրա խոսքերով՝ հաճախ, սակայն, մտածում ենք, եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ապա ամեն ինչ դրանով ավարտվեց, կարելի է […]

̰
2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն. ՊՆ

17:43 24.02.2021

Փետրվարի 23-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի թիկունքի պետերի հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են պարենային ծառայության կազմակերպման և թիկունքային ապահովման այլ հարցեր, նախանշվել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու սահմանվել դրանց կատարման ժամկետները։

̰
Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին. կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում տարածաշրջանի ապաշրջափակման որոշումը․ Քոչինյան

17:40 24.02.2021

Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին. տարածաշրջանի կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Պատասխանը Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարի համար անհասկանալի է։ Հենրիկ Քոչինյանի կարծիքով՝ ամեն դեպքում պարզ է, որ Ադրբեջանը շրջափակված չի եղել և չէ։ Եթե հարցն այն է, որ Նախիջևանում […]

̰
Տնից ոսկեղենը գողացողը տուժողի ազգականն էր․ Կումայրիի քրեական հետախույզների բացահայտումը

17:34 24.02.2021

Փետրվարի 20-ին՝ ժամը 15.40-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայրը Գյումրու Մանուշյան փողոցում էր։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբերին ահազանգողը հայտնեց, որ մի քանի օր տանը չեն եղել, ու հենց այդ ընթացքում էլ գողացել են իրենց ոսկեղենը։ Դռան փականը վնասված չէր։ Հենց այս հանգամանքն էլ բացահայտման գործում ուղենշային դարձավ։ Կումայրիի քրեական […]

̰
Դատարաններ դիմելու համար պետական տուրքը կբարձրացվի. նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել

17:27 24.02.2021

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սրանով նախատեսվում է բարձրացնել դատարաններ դիմելու պետական տուրքը, որը տարբեր կլինի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար: Նախագիծը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Առավելագույն չափեր սահմանված են շատ երկրներում. Չեխիայում՝ 36 հազար եվրո, ինչը […]

̰
Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր. ՔԿ

17:10 24.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել են մարզումներ. ՊՆ

17:00 24.02.2021

Փետրվարի 22-24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Մարզումների անցկացման նպատակն էր տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

̰
BACK_TO_TOP