09:49 24.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ ?Քուչակից մինչև Նիգավան ճանապարհահատվածում բուք է։ Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ ?Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր […]
09:47 24.02.2021
2021 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում -Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1,15 մլն լրացուցիչ ֆինանսավորում`ընդհանուր բյուջեն […]
08:58 24.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:19 24.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 […]
08:06 24.02.2021
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին սահման հերթափոխի կմեկնի հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը: Արմավիր քաղաքից մոտ 40 կամավորներից կազմված ջոկատի հրամանատարը վերջերս Արցախի նախագահի հրամանով Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանն է: Խդր Հաջոյանի խոսքով` հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը իր […]
23:55 23.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
23:44 23.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 20:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի […]
23:24 23.02.2021
Փետրվարի 22-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կամխուտ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են […]
23:10 23.02.2021
Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև […]
22:21 23.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի […]
21:58 23.02.2021
44-օրյա պտերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն է ԱԺ-ում ներկայացրել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նախարարի ելույթից հետո նիստը շարունակվել է փակ ռեժիմով, որից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:43 23.02.2021
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա դատարանին նախորդ նիստին տեղեկացրել էր, որ վերաքննիչ դատարանում նույն օրը նույն ժամին ևս նիստ է նշանակված իր մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:16 23.02.2021
Ինչպե՞ս դառնալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու և ում, ի՞նչ ու որքա՞ն հատուցում է տրամադրել այս հիմնադրամը մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ Զինծառայողների ապահովագրության հիմադրամի տնօրենն այսօր «Հեռանկարում» կպատասխանի Արամ Աբրահամյանի հարցերին:
21:07 23.02.2021
Փետրվարի 15-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ նույն ստորաբաժանման ոստիկանները Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 40-ամյա մի բնակչի։ Ոստիկանությունում պարզվեց, որ փետրվարի 11-ին բերման ենթարկվածը նախնական համաձայնության գալով իր ծանոթներից մեկի հետ, գերեզմանատնից հափշտակել են գերեզմաններից մեկի ճաղավանդակի դյուրալյումինե նախշազարդերը։ Իրավապահները ճշտեցին նաև գողության մյուս մանկակցի ինքնությունը՝ Երևանի […]
20:59 23.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի […]
20:50 23.02.2021
Երեկոյան` ժամը 18:20-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի բողոքի ակցիան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան ԱԱԾ և Ոստիկանություն և իրենց բողոքի ակցիաները կիրականացնեն այնտեղ: Հիշեցնենք, որ կառավարության մոտ ցույցի ժամանակ ընդհարումներ էին եղել իրավապահների հետ: Քայլերթին մասնակցել է նաև «Հայրենիքի […]
20:41 23.02.2021
Փետրվարի 22-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ՔՈԳ վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ […]
20:00 23.02.2021
Երեկոյան՝ ժամը 18։20-ին, Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի բողոքի ակցիան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան ԱԱԾ և ոստիկանություն և իրենց բողոքի ակցիաները կիրականացնեն այնտեղ: Հիշեցնենք՝ կառավարության մոտ ցույցի ժամանակ ընդհարումներ էին եղել իրավապահների հետ: Քայլերթին մասնակցել է նաև «Հայրենիքի փրկության […]
19:55 23.02.2021
Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
19:35 23.02.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները և այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է […]
19:28 23.02.2021
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։ 2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ […]
19:20 23.02.2021
Տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակումն էապես կազդի Եվրասիական տարածաշրջանի վրա, այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանը: Ըստ նրա՝ եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն իրականացվի համապարփակ կերպով, ապա հնարավորություն կլինի օգտագործել ներուժն՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: Նախարարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում վերջին […]
19:12 23.02.2021
Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից […]
18:57 23.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի բողոքի ակցիան մեկնարկեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից ժամը 18:20-ին: Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այստեղից քայլերթով հասնելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ հստակ պահանջներ ներկայացնելու, կոչեր հղելու նպատակով: Իսկ այսօր Սաղաթելյանը հայտնեց, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան […]
18:35 23.02.2021
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դիերի որոնողական աշխատանքների դադարեցման պատճառն իսկապես եղանակային վատ պայմաններն էին, հարցին նախարարը դրական պատասխան է տվել, անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, վստահեցրել՝ 24-ժամյա ուշադրության […]
18:25 23.02.2021
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Արա Այվազյանը շնորհավորել է դեսպան Լամավանսային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Երկուստեք պատրաստակամություն են […]
18:15 23.02.2021
Սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանում ախտահարվելու ակտիվ գոտում են հայտնվել խոցելի խմբերը, այդ թվում՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Եղանակային անոմալ բնույթի տատանումները ևս մեծացնում են գրիպով, բրոնխիտով կամ թոքաբորբերով հիվանդանալու տեմպերը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բաժանմունքներում ազատ մահճակալներ գրեթե չկան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքը դեկտեմբերի 20-ից փակվել է, կորոնավիրուսից […]
17:58 23.02.2021
Փետրվարի 23-25-ը Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կանցկացվեն Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Տղամարդկանց մրցաշարն այս տարի ունի 22 մասնակից, իսկ կանանցը՝ 19, ընդ որում՝ տարիքային սահմանափակում չկա. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս կմասնակցեն մեծահասակների ծրագրով անցկացվող առաջնությանը: Այսօր տեղի է ունեցել […]
17:54 23.02.2021
Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական […]