18:57 23.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի բողոքի ակցիան մեկնարկեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից ժամը 18:20-ին: Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այստեղից քայլերթով հասնելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ հստակ պահանջներ ներկայացնելու, կոչեր հղելու նպատակով: Իսկ այսօր Սաղաթելյանը հայտնեց, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան […]
18:35 23.02.2021
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դիերի որոնողական աշխատանքների դադարեցման պատճառն իսկապես եղանակային վատ պայմաններն էին, հարցին նախարարը դրական պատասխան է տվել, անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, վստահեցրել՝ 24-ժամյա ուշադրության […]
18:25 23.02.2021
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Արա Այվազյանը շնորհավորել է դեսպան Լամավանսային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Երկուստեք պատրաստակամություն են […]
18:15 23.02.2021
Սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանում ախտահարվելու ակտիվ գոտում են հայտնվել խոցելի խմբերը, այդ թվում՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Եղանակային անոմալ բնույթի տատանումները ևս մեծացնում են գրիպով, բրոնխիտով կամ թոքաբորբերով հիվանդանալու տեմպերը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բաժանմունքներում ազատ մահճակալներ գրեթե չկան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքը դեկտեմբերի 20-ից փակվել է, կորոնավիրուսից […]
17:58 23.02.2021
Փետրվարի 23-25-ը Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կանցկացվեն Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Տղամարդկանց մրցաշարն այս տարի ունի 22 մասնակից, իսկ կանանցը՝ 19, ընդ որում՝ տարիքային սահմանափակում չկա. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս կմասնակցեն մեծահասակների ծրագրով անցկացվող առաջնությանը: Այսօր տեղի է ունեցել […]
17:54 23.02.2021
Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական […]
17:52 23.02.2021
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23 փետրվարի 2021 թ. 156-Ա որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
17:49 23.02.2021
Փետրվարի 23-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է […]
17:43 23.02.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պատճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց […]
17:37 23.02.2021
Փետրվարի 23-ին՝ ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «FORD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1988 թ․) […]
17:30 23.02.2021
Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի […]
17:24 23.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
17:18 23.02.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին […]
17:10 23.02.2021
ՀՀ ԱԱՏՄ-ից տեղեկացնում են , որ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, […]
16:59 23.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում […]
16:33 23.02.2021
Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր, որոնց թվում՝ մեկական թիմ Արցախից: Թիմերը մեդալների համար պայքարը սկսել են՝ նախ մրցելով ենթախմբերում, ապա տեղի են ունեցել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը: Տղաների առաջնության եզրափակչում մրցել են մարզային՝ «Վանաձոր» և «Սիսիան» թիմերը. 2:0 հաշվով առավելության է հասել «Վանաձորը»: Երրորդ մրցանակակիր է […]
16:25 23.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 10-13-ն ընկած ժամանակահատվածում. «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում` փետրվարի 10-ին, Ալավերդիում` փետրվարի 10-12-ին, իսկ Վանաձորում՝ 12-ին և 13-ին»:
16:15 23.02.2021
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Boeing 737 օդանավի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու […]
16:10 23.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։ Այնուհետև զրուցակիցները […]
16:00 23.02.2021
Նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Համատեղ իրականացվող […]
15:54 23.02.2021
Փետրվարի 22-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ռազմական տեխնիկայի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
15:30 23.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:24 23.02.2021
Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելեց որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկեց զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերեց անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան […]
15:20 23.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ […]
15:18 23.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության մասնագետները համատեղ վարժանք են իրականացրել: Պայմանական տուժածի հայտնաբերման, երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրսբերման և առաջին բուժօգնության ամբողջ գործողությունը տևել է 10 րոպե:
15:14 23.02.2021
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։ Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են […]
15:09 23.02.2021
Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։ Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, […]
14:58 23.02.2021
Զինված ուժերի և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում Երևանի «Տաթև» դպրոցի աշակերտներն այցելել են 5-րդ զորամիավորում։ Զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով կազմակերպված այցելության ընթացքում աշակերտները շրջել են զորամիավորման զորամասերից մեկում, ծանոթացել հրաձգային զենքերի կառուցվածքին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, սպայի գործառույթներին ու զինված ուժերում նրանց դերակատարմանը:
14:49 23.02.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Հովհաննես Գ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:38 23.02.2021
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին: Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական […]