TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր բողոքի ցույց է անցկացրել

14:25 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարական 3-րդ շենքի մոտ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը» և պատ են կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Ոստիկանները պուրակի կենտրոնական հատվածներում նկարահանումներ իրականացնելու համար տարածք են […]

̰
Ի՞նչ անել, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար համայնքապետարանը փաստաթղթերը չի ընդունում

13:54 23.02.2021

Որտե՞ղ պետք է դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար, այն դեպքում, երբ հիմնադրամի կայքում նշված է, որ Երևանի բնակիչները պետք է փաստաթղթերը ներկայացնեն իրենց թաղապետարանի իրավաբանական բաժին, մինչդեռ այդտեղ չեն ընդունում, իսկ պաշտպանության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ ուղղորդում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Այս հարցին այսօր անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․ […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սիսավան գյուղում

13:47 23.02.2021

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Արարատի մարզի Սիսավան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Միխայիլ Հ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Միխայիլ Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժին:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:45 23.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Ինչ-որ ժամանակ սահմանվա՞ծ է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու համար

13:38 23.02.2021

Եթե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պոտենցիալ շահառուները ինչ-ինչ պատճառներով դեռ չեն դիմել, հիմնադրամը, տեղական ինքնակառավարման մարմինները այստեղ անելիքներ ունե՞ն, ինչ-որ ժամանակ սահմանվա՞ծ է դիմումների համար։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ուղղվեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանին։ «Դիմելու համար ժամկետ սահմանված չէ, այսինքն՝ վաղեմության ժամկետներ չկան, երբ էլ դիմեն, եթե զինծառայողը զոհվել է, հաշմանդամ է դարձել կամ անհետ […]

̰
Ինչպե՞ս պետք է անհետ կորածների հարազատները դառնան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու

13:25 23.02.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման պահից մինչ օրս 1528 ընտանիքների է սպասարկում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նա հիշեցրել է, որ հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև պետական բյուջեի հետ համաֆինանսավորում են 2008-2016 թվականները ներառյալ զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների […]

̰
Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակի բարեփոխման հարցում. Ռուսաստանի դեսպան

13:11 23.02.2021

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Դիվանագետի խոսքերով՝ ներկայումս տարբեր ուղղություններով շփումներ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև: «Քննարկվում են հարցեր՝ կապված մեր երկրների տարբեր ոլորտներում համագործակցության և զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հետ»,- ասել է Կոպիրկինը: Նա նաև ավելացրել […]

̰
Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդ-ը

12:49 23.02.2021

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ […]

̰
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում. ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկում է

12:22 23.02.2021

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն ԱԺ-ում ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում: Նախարարի ելույթից հետո նիստը շարւնակվել է փակ ռեժիմով: Մանրամասները՝ […]

̰
ԼՂ հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը․ Արա Այվազյան

12:04 23.02.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստին. «44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, […]

̰
Փետրվարի 22-23-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:52 23.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Ծրագրված բողոքի ակցիա Կառավարության 3-րդ շենքի մոտ

11:41 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են Կառավարական 3-րդ շենքի մոտ: Ոստիկաններն արդեն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը»: Ըստ Իշխան Սաղաթելյանի երեկվա հայտարության, վարչապետն այսօր Կառավարական 3-րդ շենք է գալու, իսկ իրենց հավաքի նպատակը վարչապետի համար խոչընդոտ ստեղծելն է: Ոստիկանները Կառավարական 3-րդ շենքի տարածք են […]

̰
Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ ՄԻՊ-ն օրինակներ է արձանագրել

11:26 23.02.2021

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա […]

̰
Հարժիսի խաչմերուկից Շինուհայրի խաչմերուկ հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

11:08 23.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 11։00 դրությամբ‚ բքի պատճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

11:04 23.02.2021

Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին. Քաղավիացիայի կոմիտե

10:58 23.02.2021

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք […]

̰
Սպանդարյան-Սիսիան, Սևանի կղզուց Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում բուք է

09:43 23.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում բուք է։ ?Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ?Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ?Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ?Միջպետական և հանրապետական […]

̰
Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է

09:20 23.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 23.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տներ, Սպենդիարովի փ. 65, Թումանյան փ. 64ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցքի 6 շենք և հարակից […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 22.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում […]

̰
Գյումրիի Բանավան թաղամասի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

23:51 22.02.2021

Փետրվարի 22-ին՝ ժամը 20:03-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավտոկայանի Բանավան թաղամասի տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել […]

̰
Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2345-ը. վերջինս կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել վահանակին

23:40 22.02.2021

Թբիլիսյան խճուղու 29/13 հասցեի դիմաց այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում բախվել են Opel Zafira-ն եւ ВАЗ 2345 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, ВАЗ–ը կողաշրջվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

̰
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Բաքու կատարած այցից հետո հակահայկական հայտարարություններով է հանդես եկել

22:49 22.02.2021

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը խիստ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Նա բացահայտ մեղադրել է հայերին ռուսատյացության մեջ ու հայտարարել, թե իբր արցախահայերը սեփականացրել են ու հայացրել են Շուշի քաղաքի ռուսական պատմական ժառանգությունն և ռուս ուղղափառ եկեղեցու տաճարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:40 22.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Քաղպաշտպանական խնդիրն ամեն անգամ աղետից հետո ասում են՝ եկեք, քննարկենք՝ հիմա ինչ վիճակ է մեզ մոտ. Ն․Գրիգորյան

22:17 22.02.2021

Ապաստարանների ու թաքստոցների մասին այսօր տեղի ունեցած առցանց քննարկման մասին Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն անդրադարձել է քաղպաշտպանության խնդիրներին: «Քաղաքացիական պաշտպանությունը նշանակում է տարհանում, որը մեր երկրում չի կարող լինել, որովհետև մենք չունենք տարհանման խորություն, երկրորդը՝ պատսպարումն է, և շատ կարևոր խնդիր է կենսապահովումը: Այսինքն՝ երբ պատերազմ է, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և նրա […]

̰
Մենք չունենք էդքան աշխատակից, որ բերենք, ասենք՝ մաքրեք նկուղները. Թեմուրյան

21:59 22.02.2021

Մենք ուսումնասիրում ենք ապաստարաններն ամբողջ Հայաստանի տարածքում: Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց քննարկման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի զորահավաքի և քաղպաշտպանության բաժնի պետ Արկադի Թեմուրյանը, ով ապաստարանների խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում է ընդգրկված: Նրա խոսքով՝ շատ տեղերում ապաստարանների հետ կապված խնդիրներ կան: «Կան հակագազեր, առաջին բուժօգնության պարագաներ, բայց ժամկետանց են: Նաև օդափոխման համակարգը, կան տեղեր՝ […]

̰
Եզդիների ազգային միության նոր նախագահն է Խդր Հաջոյանը (Թամոյանը)

21:48 22.02.2021

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ միության նոր նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Եզդիների ազգային միությունից։ Ըստ աղբյուրի՝ Խդր Հաջոյանը (Թամոյանը) Եզդիների ազգային միության՝ այս տարվա […]

̰
Անհայտ անձինք վթարել են Շորշոր-Երևան ջրատարը․ վաղը Երևանում, Արմավիրի և  Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի

21:42 22.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը: Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի […]

̰
Դանակի գործադրմամբ ավազակություն Սիսիանում․ կասկածյալը ձերբակալվել է

21:31 22.02.2021

Փետրվարի 17-ին, ժամը 13.10-ին, ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Ժամը 12.55-ին Սիսիանի Նժդեհի փողոցի առևտրի սրահ էր մտել դանակով զինված մի տղամարդ և 48-ամյա վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր փախել: Մարմնական վնասվածքներ ստացած վաճառողուհին տեղափոխվել էր հիվանդանոց: Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական […]

̰
Հարժիս գյուղից Տաթևի խաչմերուկն ընկած հատվածը երկկողմանի փակ է

21:22 22.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում […]

̰
BACK_TO_TOP