11:48 22.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը […]
11:35 22.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
11:22 22.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․ ✔աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը, ✔ չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը, ✔ ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը, ✔զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու […]
11:09 22.02.2021
Փետրվարի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 70, փլուզման 8, պայթյունի 1, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 9 դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 102 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]
11:02 22.02.2021
Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: […]
10:51 22.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից […]
10:09 22.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]
09:00 22.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
23:57 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս […]
23:49 21.02.2021
Փետրվարի 20-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Հայրավանք գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Մելիք գյուղում, Քուչակ-Ապարան, Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհներին, Քուչակ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհներին, Սյունիքի […]
23:42 21.02.2021
Փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ին գիշերը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:16 21.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 […]
23:02 21.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանին։
22:31 21.02.2021
Փետրվարի 21-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կցորդիչով բեռնատարը շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz Actros» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]
22:15 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս […]
18:19 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի […]
17:14 21.02.2021
Ռուսաստանի բժշկական գգիտահետազոտական ինստիտուտի Բուժական Սննդի կլինիկայի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը պատմել է, թե ինչպես պատրաստել օրգանիզմը գարնանը գալստյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերահսկել ուտելիքի չափը և ուշադրություն դարձնել վիտամինային կոմպլեքսներին: «Բնականաբար, ձմռանը, հատկապես այս տարի դժվար, օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը մեծ է, այն կապված է նաև նոր վիրուսի հետ, շատ մարդիկ հիվանդանում են: Ընդհանրապես, շատ […]
15:47 21.02.2021
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, որը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ է: «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է […]
15:38 21.02.2021
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կայացվել է։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Նարեկ Մալյանն ազատ է արձակվել։ Ինչպես երեկ հայտնել ենք, Նարեկ Մալյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն։
15:12 21.02.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումնէ արել. «Ճապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
12:34 21.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու […]
12:29 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Զորաշեն-Հատիս ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի […]
12:17 21.02.2021
ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Դիլիջանի, Սպիտակի, Ստեփանավանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սարավանում […]
11:41 21.02.2021
Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վ. Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով […]
11:24 21.02.2021
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նվաճել է Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ նոկաուտի ենթարկելով բրիտանացի Ջոշ Քելլիին: Մենամարտը, որը տեղի ունեցել շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլիում», ավարտվել է Ավանեսյանի վեցերորդ ռաունդում տարած հաղթանակով: 32- ամյա մարտիկը հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 27-րդ մենամարտը (15-րդ նոկաուտով), երեք պարտությամբ և մեկ ոչ-ոքիով: Մարտն ավարտվել էր […]
11:07 21.02.2021
Փետրվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170402 դեպք, որոնցից 161994-ն` առողջացած, 3164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704131 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3334 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 5 մահվան դեպք: […]
10:00 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վեդի-Շաղափ-Լուսաշող, Ալագյազ-Արթիկ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, […]
23:56 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի […]
23:39 20.02.2021
Փետրվարի 20-ին` ժամը 19:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]