19:20 19.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ […]
19:16 19.02.2021
Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների […]
19:11 19.02.2021
Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ […]
19:07 19.02.2021
Փետրվարի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
18:53 19.02.2021
Փետրվարի 19-ին վերականգնվել է Դիլիջանի թունելի լուսավորությունը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ից‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները»։
18:42 19.02.2021
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին: Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական […]
18:40 19.02.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը: Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց […]
18:34 19.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
18:32 19.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]
18:28 19.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել […]
18:21 19.02.2021
«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե: Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին: ՀՀ քննչական կոմիտեի իրավական […]
18:06 19.02.2021
Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]
17:48 19.02.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աքբար Ղասեմիին։ Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
17:20 19.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Անիի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
17:10 19.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Հանդիպմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել […]
16:36 19.02.2021
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1958 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել […]
16:34 19.02.2021
Փետրվարի 18-ին` ժամը 11։30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի 14-րդ փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. սեպտեմբերին գողացել է Դավիթաշենի 3-րդ թաղամասի բակերում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
16:29 19.02.2021
19-րդ դարի հայտնագործություն՝ լուսանկարչական արվեստը 20-ական թվականներին արդեն տարածում է գտնում Հայաստանում, լուսանկարչատներ են բացվում արվեստի ու արհեստի կենտրոն համարվող քաղաքներում։ Հայ լուսանկարչության պատմությունն են ստեղծել հայ լուսանկարիչները, որոնք աշխարհին են հայտնի։ Հայ լուսանկարչության լավագույն ավանդույթներն են շարունակվել նաև Ալեքպոլում, որտեղ գործել են մի քանի հայտնի լուսանկարչատներ և դարձել են քաղաքի մշակութային կոլորիտի մի մասը։ […]
16:21 19.02.2021
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ շնորհավորելու և պարգևատրելու գրադարանի 2020 թվականի լավագույն 13 ընթերցողներին: Նախարարին ուղեկցել […]
15:55 19.02.2021
Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում, հայտնում է Asbarez-ը: «Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: […]
15:54 19.02.2021
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում […]
15:46 19.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ […]
15:35 19.02.2021
ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու գանգատը։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Դիմումատուն պնդում էր, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, մինչդեռ Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: Մանրամասները՝ ներկայացված հղումով։
15:10 19.02.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների […]
15:05 19.02.2021
Փետրվարի 18-ի գիշերը ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քարակերտ գյուղի Երևանյան խճուղու չգործող սառնարանային պահեստի մոտից բերման են ենթարկել չորս տղամարդու՝ «ՎԱԶ-21150» մակնիշի մեքենայով հանդերձ։ Նրանք փորձել էին պարիսպն անցնելով՝ սառնարանային պահեստից գողություն անել։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածներից երեքը տվել են խոստովանական բացատրություն, որ փետրվարի 14-16-ն ընկած ժամանակահատվածում սառնարանային պահեստարանի տարածքից […]
14:38 19.02.2021
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը, գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը և «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը։ Բանախոսներն անդրադարձել են հայկական երկրորդ հեռուստաալիքի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը չհաղթահարելուն և դրա շուրջ դատական գործընթացին։ Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել հանձնաժողովի այդ որոշմանը, այն համարել անարդար և հայտարարել են, որ […]
14:27 19.02.2021
Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: «Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է Ամերիկայի հայկական համագումարի Twitter-ի միկրոբլոգում: Through our […]
13:50 19.02.2021
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպան Քազութոշի Այքավային։ Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանները տեղեկություններ փոխանակեցին ԻԻՀ-ում իրենց առաքելությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Անդրադարձ եղավ ՀՀ-ԻԻՀ և Ճապոնիա-ԻԻՀ հարաբերություններին և դրանց զարգացման միտումներին։ Ճապոնիայի դեսպանը ՀՀ դեսպանին տեղեկացրեց Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին […]
13:44 19.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ են բեռնատարների համար, […]