17:12 08.01.2025
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ «Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» […]
17:06 08.01.2025
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen ID4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: Դեպքի […]
16:25 08.01.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և […]
16:07 08.01.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ […]
15:58 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով․ «Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր […]
15:52 08.01.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։ Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ […]
15:41 08.01.2025
2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […]
15:34 08.01.2025
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ […]
15:20 08.01.2025
2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության: Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է […]
15:12 08.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Միրզոյանը հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։ «Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես […]
15:04 08.01.2025
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ»,-նշել է նխարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված, […]
14:48 08.01.2025
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. […]
14:40 08.01.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել […]
14:28 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում. 1 գույքի […]
13:57 08.01.2025
Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […]
13:48 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:
13:43 08.01.2025
Հունվարի 8-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե […]
13:27 08.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն […]
13:03 08.01.2025
Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
12:09 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […]
11:45 08.01.2025
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և […]
11:12 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում. 1 տրանսպորտային միջոց. […]
11:02 08.01.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է հունվարին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այս ամիս մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը, որպեսզի շարունակվի այդ խնդրի լուծումը», – ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
10:26 08.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ:
10:18 08.01.2025
2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման […]
10:11 08.01.2025
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
20:40 07.01.2025
Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ: Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ […]
18:30 07.01.2025
Գրանցվելով Road Control Armenia հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության […]
18:15 07.01.2025
Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ […]