18:02 15.10.2020
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են […]
17:49 15.10.2020
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտնվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ, գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի […]
17:29 15.10.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ սիրելի բարեկամներ, Կորոնավիրուսի դեմ պայքարն էլ է պատերազմ։ Ու այդ պատերազմում էլ իրավունք չունենք պարտվել։ Իրավունք չունենք հաղթել ինքներս մեզ։ Ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, պատերազմական գործողությունների սկզբից ի վեր օրական հաստատված նոր դեպքերի քանակը սրընթաց […]
17:23 15.10.2020
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, ով 5 օր […]
17:09 15.10.2020
2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ […]
17:00 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում»,- ասված […]
16:53 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության […]
16:47 15.10.2020
Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Բարձրագույն դատական […]
16:45 15.10.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որտեղ նա աջակցում է Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում, գրում է REUTERS-ը: «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի հրադադարը պետք է իրականացվի»,- գերմանացի և լեհ գործընկերների հետ համատեղ ասուլիսին ասել է նա: «Ինչ մենք այսօր տեսնում ենք այն է, […]
16:40 15.10.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, […]
16:36 15.10.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:
16:26 15.10.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:
16:15 15.10.2020
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները: Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ […]
15:57 15.10.2020
ՀՀ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեր ԶՈՒ-երը քիչ առաջ Ադրբեջանի հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն են խոցել։ Նրա խոսքերով` մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ «Ասուլիսից 10 րոպե առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել»,- ասել է Մովսեսյանը։
15:28 15.10.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արդյոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։ ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի […]
15:21 15.10.2020
Մեկնարկել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի, Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանի համատեղ մամուլի ասուլիսը։
15:07 15.10.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է […]
14:39 15.10.2020
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար: Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ […]
14:30 15.10.2020
ՀՀ առողջապահության նախարարն այսօր նշել է, որ պատերազմական իրականությանը զուգահեռ ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, և օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլելով կյանքեր։ Նա ընդգծել […]
14:23 15.10.2020
Միացյալ Նահանգների ավելի քան 100 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ բարձրաձայնում են Արցախի և Հայաստանի դեմ հարձակումների մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեն: Նրանք կոչ են արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել, պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև դադարեցնել օգնություն ցուցաբերել Անկարային և Բաքվին: ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները նաև պահանջել են դադարեցնել Հայաստանի և […]
13:55 15.10.2020
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
13:48 15.10.2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 49 զինծառայողի անուն․ Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ. Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ. Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ. Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ. Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. […]
13:36 15.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: […]
13:24 15.10.2020
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ […]
13:17 15.10.2020
Մեխանիկական եղանակով «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը փլուզվել է, պայթեցման անհրաժեշտությունը վերացել է։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման […]
12:47 15.10.2020
«Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են օտարերկրյա վարձկաններ Արցախի դեմ իրենց ագրեսիայի շարունակական գործողություններում: Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը և մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այս բացահայտ խախտումները և անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»,-Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը: It’s clear that Azerbaijan and Turkey are using foreign mercenaries in their ongoing acts of aggression […]
12:33 15.10.2020
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար […]
11:32 15.10.2020
2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ […]