TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարակազերծման գործընթացը շարունակվում է առանց դադարի․ ԱԻՆ

11:26 15.10.2020

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։ Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։

̰
Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից ագրեսիայի դատապարտման պահանջով միջնորդագրերին

11:20 15.10.2020

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին՝ կոչ անելով միանալ ագրեսիան դատապարտող միջնորդագրերին․ «Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գոտու է վերածվել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1371 դեպք, 7 մահ

11:06 15.10.2020

Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ն` առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
UNICEF Հայաստանը ցավ է հայտնում Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ

11:02 15.10.2020

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ և վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ […]

̰
Վարչապետը հերոսական և զինվորական կոչումներ շնորհելու հարցով միջնորդություններ է ներկայացրել

10:44 15.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»: Մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի […]

̰
Մեզանից յուրաքանչյուրի ջանքերից է կախված մեր հայրենիքի ապագան, մեր սերունդների հարատևությունը․ Գնել Սանոսյան

10:36 15.10.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ժողովրդին է դիմել ուղերձով․ «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 19-րդ օրն է, ինչ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Մեզ պարտադրված ծանր պատերազմում վտանգված է Արցախը, որի սահմանների դեմ քանիցս արդեն ոտնձգություն է կատարում թշնամին՝ ստանալով արժանի հակահարված։ Այս օրերին Վարդենիսի տարածաշրջանի առանձին բնակավայրերում ևս թշնամու […]

̰
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է եռագույնով

09:49 15.10.2020

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի աջակցություն Հայաստանի ու Արցախի: Լուսանկարը հրապարակել է Asbarez News-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում հայերի կազմակերպած զանգվածային ցույցից հետո Twitter-ում գրառում էր կատարել՝ հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով հայերին: «Մենք կանգնած ենք Հայաստանում և Արցախում մեր եղբայրների և քույրերի, ինչպես […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 26․2 հա տարածքում բռնկված հրդեհները

09:19 15.10.2020

Հոկտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 1300 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 4000 […]

̰
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Վարդենիսում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով

09:08 15.10.2020

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ «Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, վշտացած ենք Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Մենք խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին և կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ […]

̰
ՊՆ-ն տեսանյութեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում թիրախավորված հոսպիտալից

08:37 15.10.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել հակառակորդի կողմից թիրախավորված, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկից՝ կից գրելով․ «Հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը: Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն. «Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել […]

̰
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցել են անգամ առաջին օրերի իրենց կորուստները․ Արծրուն Հովհաննիսյան

08:30 15.10.2020

Հոկտեմբերի 13-ին և 14-ին գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:20 15.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Իսահակյան, Պռոշյան, Արա Գեղեցիկ, Մ․ Եղվարդեցի փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր, Արայի թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Զ․ Զոհրաբյան, Ջերմոցներ, Կոոպ […]

̰
Երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից․ Թաթոյան

08:10 15.10.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1. Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների արդյունքում ծանր վիրավորում է ստացել երեխա՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 14.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը

23:40 14.10.2020

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝  կրկին թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, այդ թվում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:  Ռազմաճակատում իրավիճակը դարձյալ շարունակում է մնալ չափազանց լարված. պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը

23:16 14.10.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին […]

̰
Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը. Զարեհ Սինանյան

22:55 14.10.2020

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է այս օրերին Սփյուքի կողմից կատարվող աշխատանքը։ «Թուրքիայի և ադրբեջանական ագրեսիայի սկզբից ի վեր Սփյուռքում տեղի է ունեցել մի աննախադեպ մոբիլիզացիա: Մեր հայրենակիցները, քաջ գիտակցելով, թե ինչ օրհասական պահ է Հայաստան աշխարհի համար, և որքան դժվար է իրավիճակը մեր […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ փոխնախագահի հետ

22:48 14.10.2020

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, […]

̰
Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից․ Ա․ Հովհաննիսյան

22:23 14.10.2020

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։ Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի […]

̰ ̰
Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ․ Ա․ Հովհաննիսյան

21:53 14.10.2020

Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ։ Դրանք թողնված են դաշտերում, ձորերում ու ճահճուտներում։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

21:16 14.10.2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ: Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է․ տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ, համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց, ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում, դաշտային պարապմունքներ։ Դասընթացի […]

̰
Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

21:10 14.10.2020

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում:

̰
Պոմպեոն անդրադարձել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի գործոնին

20:49 14.10.2020

Պոմպեոն երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

̰
Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն․ԿԳՍՄ նախարար

20:38 14.10.2020

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք […]

̰
Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ․ սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն․ Բաբկեն Թունյան

19:35 14.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր «Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։ Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ […]

̰
Արցախցի Միրզոյանների ընտանիքում ծնվել է 7-րդ երեխան․ նորածնին անվանակոչել են Արցախի նախագահի անունով

19:22 14.10.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, որն Արցախում շախմատի երկակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի […]

̰
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

18:43 14.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

̰
Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

18:24 14.10.2020

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:26-ին, ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
ՊՆ-ն բացահայտել է ադրբեջանական հերթական կեղծիքը. «Զինուժ մեդիայի» տեսանյութը

18:15 14.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը բացահայտել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։ «Զինուժ մեդիան»  ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան […]

̰
BACK_TO_TOP