TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան. «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»

14:19 14.10.2020

Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ալ Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների շուրջ 400 զինյալի պատրաստում է ուղարկել Ադրբեջան առաջիկա ժամերի և օրերի ընթացքում:

̰ ̰
Ադրբեջանում Արցախի և ՀՀ տարածքների սահմանազատումը լավ չեն հասկանում կարծես. Արծրուն Հովհաննիսյան

13:52 14.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանում աշխարհագրության հետ խնդիրնե՞ր կան: Արցախի և ՀՀ տարածքների սահմանազատումը լավ չեն հասկանում կարծես»։

̰
Քաղաքական կարգավորման տարբերակ ՄԽ սեղանին կա. Lավրով

13:42 14.10.2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղում արդեն 18 օր ընթացող պատերազմին։ Լավրովն ասել է, որ քաղաքական կարգավորման տարբերակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային սեղանին կա։

̰
Հայաստանից և արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն են ցուցաբերում վիրավորներին

13:33 14.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և գրել.  «Այս օրերին Հայաստանից և արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն են ցուցաբերում վիրավորներին»։

̰
Կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք. Արայիկ Հարությունյանի կոչը

13:16 14.10.2020

Քիչ առաջ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցներին կոչով է դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խոսել է այն մասին, որ նման թշնամու հետ կա խաղաղություն հաստատելու մի ճանապարհ, այն է՝ պարտադրել խաղաղություն: «Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում սկսել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ […]

̰
Ժամը 14․00-ին վարչապետ Փաշինյանը հանդես կգա ուղերձով

12:45 14.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Սիրելի հայրենակիցներ. Ժամը 14.00-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին»:

̰
Մարտակերտի ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա․ ՊԲ

12:33 14.10.2020

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:

̰
ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

12:01 14.10.2020

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից։ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում: Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, […]

̰
Պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին առաջիկայում Ֆրանիսայի ԱԺ կներկայացնի Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև

11:49 14.10.2020

Պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին առաջիկայում Ֆրանիսայի ԱԺ կներկայացնի Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև՝ ստորագրված մի քանի պատգամավորների կողմից: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Վաղը ես կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»,-գրել է նա:    

̰
Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

11:16 14.10.2020

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը: «Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, 7 մահ

11:03 14.10.2020

Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2877 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք: Ունենք 395 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Աշխարհով մեկ տեղի են ունենում ցույցեր՝ ի զորակցություն Արցախի ու Հայաստանի․ ինֆոգրաֆիկա

11:00 14.10.2020

Աշխարհով մեկ տեղի են ունենում ցույցեր՝ ի զորակցություն Արցախի ու Հայաստանի։ Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ինֆոգրաֆիկա։

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

10:56 14.10.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է. Ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող […]

̰
ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով․ Քերի Քավանո

10:39 14.10.2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով։ ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան և եվրասիական հակամարտությունների հատուկ բանակցող Քերի Քավանոն, ով 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում զբաղեցրել է համանախագահի պաշտոնը։ «Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերից չեն բխում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են։ […]

̰
Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա․ ՊՆ-ն զգուշացնում է

10:33 14.10.2020

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի […]

̰
Ո՞ւր պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում չունեն հյուրընկալող

10:25 14.10.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․ «Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա»:

̰
«Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ միացել են հայ-ադրբեջանական հակամարտությանը». The Wall Street Journal

10:09 14.10.2020

Ըստ պարբերականի՝ դեռ հարյուրավոր ահաբեկիչներ էլ պատրաստվում են մեկնելու:

̰
Երեք մարզերում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

08:59 14.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից ժամը 14.00-ն կդադարեցվի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զորյան, Նժդեհի, Սպանդարյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից ժամը 15.00-ն «Տարոն-1» թաղամասի, «Տավրոս» թաղամասի 11-ից 22-րդ փողոցները ներառյալ և Բաղրամյան փողոցի գազասպառողների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

08:52 14.10.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան,Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Իսահակյան, Պռոշյան, Արա Գեղեցիկ, Մ․ Եղվարդեցի փողոցները, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր, Արայի թաղամասեր, Ծիրանանոց […]

̰
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

00:53 14.10.2020

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22:12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz  C-Class» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային։ Մինչ […]

̰
Ալավերդի-Ախթալա ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կան տուժածներ

00:33 14.10.2020

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:37-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Մ․) դուրս է եկել […]

̰
Փարիզում երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի

00:25 14.10.2020

Փարիզում երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի: Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ էին: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը: Մեզ տրված է պատմական հնարավորություն՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը, նշել է մասնակիցներից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:50 13.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Մարտակերտից փախչելիս ԱԹՍ-ի հարվածից տուժած 13-ամյա Ռոբերտը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

23:39 13.10.2020

13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընատնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր […]

̰
Արվեստը հանուն հաղթանակի․ Գյումրեցի երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք են կազմակերպել

23:30 13.10.2020

Նկարիչների պայքարն արվեստով է: Այս կարգախոսով առաջնագծին օգնելու նախաձեռնությամբ են հանդես գալիս Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները: Նրանք իրենց աշխատանքները ներկայացրել են ցուցահադես-վաճառքի, իսկ ստացված հասույթն ամբողջությամբ ուղղելու են «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին: 40 ուսանողներ 50-ից ավելի գեղանկարներ ու գրաֆիկական աշխատանքներ են վաճառքի հանել, այդ թվում՝ այս օրերին ծնված, […]

̰
Պատերազմի 17-րդ օրվա ժամանակագրությունը

22:57 13.10.2020

Ըստ այսօր հրապարակված վերջին պաշտոնական տեղեկությունների` առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդն անցել էր հարձակողական գործողությունների։ Պաշտպանության բանակը կասեցնում է թշնամու նախահարձակ գործողությունները, և պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում է համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
̰
Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ․ Ա․ Հովհաննիսյան

21:59 13.10.2020

Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Դեպի Արցախի անկախության միջազգային ճանաչում այլընտրանք չկա․ Արամ Ա կաթողիկոս

21:43 13.10.2020

Թուրքիոյ անմիջական հովանաւորութեամբ եւ ահաբեկիչներու ու վարձկաններու մասնակցութեամբ Ազրպէյճանի շղթայազերծած պատերազմը Արցախի դէմ մեզ դրաւ նոր իրականութեան մը դիմաց՝ իր զինուորական, քաղաքական, իրաւական եւ աշխարհաքաղաքական երեսներով ու հետեւանքներով: Հետեւաբար, ներկայ իրականութիւնը պէտք է Արցախը, Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը մղէ մտածելու ու գործելու մէկ ուղղութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչում, այլ ընտրանք չկայ: Ազրպէյճան-Արցախ վերջին պատերազմի զարգացումներուն […]

̰
BACK_TO_TOP