21:30 13.10.2020
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։ Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Բաց […]
20:59 13.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից […]
19:57 13.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: […]
19:05 13.10.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եվրասիական տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուպպը: «Մենք հույս ունենք, որ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի և էական ազդեցություն կունենա նրանց համար, ովքեր տուժել են»,- ասել է նա: Շուպպը հավելել է, որ […]
18:46 13.10.2020
Չնայած նրան, որ Շուշին շարունակ հրթիռակոծվում է, կյանքը կանգ չի առել։ Մարդիկ շարունակում են ոչ միայն չհեռանալ իրենց հայրենիքից, այլև առօրյան լցնում են աշխույժ եռուզեռով։ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Շուշիում, շրջել հրթիռակոծված վայրերով, զրուցել տեղացիների հետ, արձանագրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերածությունները։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
18:36 13.10.2020
Հողի հետ կռիվ տվող մարդը չի կարող չսիրել իր հայրենիքը․ սահմանին որդիներն են, իսկ ինքը թիկունքում՝ հայրենի հողին կառչած՝ ընտանիքի հոգսն է հոգում։ Սևդիին Հասոյանը Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքից է։ Բազմանդամ ընտանիքի հոր երկու որդիներն այժմ առաջնագծում են։ Նրանք միացել են եզդիական ջոկատին պատերազմի առաջին օրերից։ Արցախի սահմանների պաշտպանության, հայրենի հողի համար պայքարող […]
18:18 13.10.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]
17:57 13.10.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր նամակ եմ ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ և անդառնալի հետևանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա […]
17:52 13.10.2020
Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության […]
17:43 13.10.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացնում է ռազմական դրության պայմաններում ռազմարդյունաբերական ընկերությունների աշխատանքի մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա հետևյալ գրառումն է կատարել. «Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական […]
17:05 13.10.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ, այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը. «Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ՝ […]
16:43 13.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել, նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: «Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար և հավատարիմ ենք մնում […]
16:37 13.10.2020
Հոկտեմբերի 13-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի միջև, որը պատմել է այս տարվա հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքների մասին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության՝ ռուսական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ում հակառուսական տրամադրությունների հրահրումը չի համապատասխանում Եվրոպայում իրավիճակի կայունացման նպատակներին: Նրանք քննարկել են նաև […]
16:14 13.10.2020
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, պատրիարք Կիրիլի կարծիքով, հրադադարը պետք է օգտագործել այն հակամարտության հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: «Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը հրադադարն օգտագործելու […]
16:00 13.10.2020
Ադրբեջանցի զոհված օդաչուի կինը նամակ է հրապարակել՝ ուղղված Ադրբեջանի քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին. «Ես Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զոհված օդաչու Վալիև Սաբին Չինգիզ Քըզի կինն եմ, դիմում եմ Ադրբեջանի մեր բոլոր քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին: 2020թ. հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչու իմ ամուսնուն՝ Վալիև Սաբիրին, Ղարաբաղում սպանել են. նա մահացել է, մինչ այժմ […]
15:50 13.10.2020
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին․ Զոհրաբ Մնացականյան. Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք […]
15:38 13.10.2020
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը: Լաշա Դարսալիան բացատրում է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես […]
15:28 13.10.2020
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը […]
15:24 13.10.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ աջակցելու ընթացող պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին։ «Իմ ծննդյան օրվա համար (14.10) ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին և նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։ Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, […]
15:14 13.10.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս: Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։ Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական […]
15:07 13.10.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն», «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն», «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության» ՊՈԱԿ-ները, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն, ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունը ներկայացնող անասնաբույժ-մասնագետների, ինչպես նաև ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ մասնագետների՝ համատեղ քննարկելու պատերազմական դրության պայմաններում Հայաստանի […]
15:05 13.10.2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատկապես անհանգստացած է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալների տեղափոխման մասին ստացվող տեղեկատվությունից: Այս մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի Հանրապետության ռազմական […]
14:54 13.10.2020
«Սա ակցիա է, որի արդյունքում ունենալու ենք միջոցներ՝ նվիրաբերված մեր բանակին, մեր պետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ցույց տալով, թե ինչպես է մի փոքրիկ տղա պարանով ձգելով տեղից շարժում ավտոմեքենան: Ու դա անում երկու մատով: Փոքրիկն արել է դա, որից հետո հավաքվածները վանկարկել են՝ «հաղթում ենք», «հաղթում ենք»:
14:05 13.10.2020
Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին և իր աջակցությունը հայտնել Հայաստանին: «Ես կցանկանայի իմ աջակցությունը հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում իր պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, […]
13:55 13.10.2020
Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում: 2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն […]
13:48 13.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի բարեկամներ Հյուրատներն ու հյուրանոցներն այս օրերին ժամանակավոր կացարան են տրամադրել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին: Կովիդի տարածմանը մատների արանքով նայելիս պարզապես հիշեք այս հանգամանքը: Շնորհակալություն»:
13:41 13.10.2020
Ամերիկացի սուպերմոդել, հեռուստաաստղ Քենդալ Ջեններն Instagram-ի իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ Նա վերահրապարակել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ քույրը կոչ է անում նվիրաբերություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիշեցնենք, որ նախօրեին էլ նրա քույրը` Քայլի Ջենները, ևս հրապարակում է արել՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի:
13:32 13.10.2020
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը: Անդրադարձ է կատարվել […]
13:25 13.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են […]