13:33 04.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ: «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,- գրել է վարչապետը:
13:22 04.01.2025
Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են […]
12:42 04.01.2025
Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ գործում է վճարման մի քանի եղանակ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով: Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի […]
12:14 04.01.2025
Հունվարի 3-ին` ժամը 22։17-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է […]
11:47 04.01.2025
Հայաստանի մաքսային ծառայությունն այսօր նշում է հիմնադրման 33-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ: Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր […]
11:36 04.01.2025
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
11:25 04.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:
11:10 04.01.2025
Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին հաստատել է Արփինե Առաքելյանի, Լյուդվիգ Գյուլնազարյանի, Կարեն Երեմյանի, Մհեր Հարությունյանի, Արման Մնացականյանի, Գոռ Սարիբեկյանի թեկնածությունները:
10:50 04.01.2025
Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղադրում եմ Հռոմի մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է […]
10:36 04.01.2025
2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ […]
10:10 04.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:00 04.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է: Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը […]
22:00 03.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող […]
21:10 03.01.2025
Հայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար: Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է […]
20:59 03.01.2025
Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես […]
20:26 03.01.2025
Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդում նախագահության ընթացքում Լեհաստանի գործողությունների ծրագրում։ «Սա թույլ կտա մեզ զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Սա նաև կաջակցի վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին»,- նշվում է փաստաթղթում։
19:23 03.01.2025
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։ Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ […]
19:05 03.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 20-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, […]
18:12 03.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող […]
15:30 03.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․73 դրամ:
14:20 03.01.2025
Մոլդովայի իշխանությունները նախատեսում են արգելել տասնյակ ավիաընկերությունների թռիչքները տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Այս մասին հայտնում են մոլդովական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարության հաղորդագրությունը։ Որոշումը պայմանավորված է «ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշների համապատասխանեցմամբ»։ Ըստ հաղորդագրության՝ խոսքը շուրջ 20 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Իրանից, Լիբիայից և Սուդանից ավիաընկերությունների մասին է։ Հայաստանից արգելքի կենթարկվի FlyOne […]
14:07 03.01.2025
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի ծառայությունից, որն էլ իրականացրել է չվերթը։ Ավիաընկերությունից տեղեկացրին, որ մոտ 50 տարեկան տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Մինչ չվերթը նա առողջական վիճակի հետ կապված որևէ բողոք չի հայտնել։ Ուղևորին առաջին օգնություն են ցուցաբերել ոչ միայն օդանավի անձնակազմի անդամները, այլև […]
13:31 03.01.2025
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության […]
13:29 03.01.2025
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
12:50 03.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ՝ սպանելով 10 մարդու։
12:12 03.01.2025
Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:16 03.01.2025
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի […]
10:18 03.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա առիթով։ «Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,-գրել է նա: