TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը

14:28 30.12.2024

«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։ Որսագողերը դիմել են փախուստի՝ […]

̰
Նորմայից բարձր տաք հունվար ենք ունենալու. Գագիկ Սուրենյան

14:05 30.12.2024

Հայաստանում բավական տաք հունվար է լինելու՝ հատկապես տոնական օրերին։Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 2024-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է, լճից ջրի բացթողնման ծավալը՝ աննախադեպ նվազել: Այս և անցնող տարում գրանցված հիդրոօդերևութաբանական երևույթների ու եղանակի պատմական ռեկորդների մասին մասնագետները պատմել են հրավիրված ասուլիսին: «Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց […]

̰
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Խաչատուրյանին, Սարգսյանին և Քոչարյանին

13:50 30.12.2024

Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2025 թվականի Ամանորի առթիվ»,- ասվում է ուղերձում։ Այսպիսով, շնորհավորանքներ են ստացել ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ […]

̰
Վրաստանի նորընտիր նախագահը խոսել է հարևան երկրների հետ հարաբերությունների մասին

13:24 30.12.2024

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ելույթ է ունեցել Վրաստանի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը։ Իր խոսքում Վրաստանի նախագահն անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին։ «Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ամրապնդում է հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։ Ինչպես գիտեք, մենք զգալի ջանքեր ենք գործադրում այս […]

̰
Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

12:28 30.12.2024

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը ամանորյա ուղերձ է հղել՝ ուղղված հայ ժողովրդին: «Ընկերներիս և ընտանիքիս  հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։ Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։ Նոր տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի […]

̰
ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ

12:05 30.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»» ՊՈԱԿ-ների մասնագետների հետ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով։ Մասնագետներն այցելել են Քոբայրավանք, որտեղ նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի […]

̰
2024 թ․ ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները

11:18 30.12.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն դրվագները։

̰
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է

18:12 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին

14:51 29.12.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վշտակցություն է հայտնել Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում գրառման մեջ: «Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:53 29.12.2024

​Երևանում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 29-ին

12:53 29.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․87 դրամ:  

̰
Մենք հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու արարքների հետ. վարչապետը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

10:43 29.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են […]

̰
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

10:03 29.12.2024

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:00 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

19:38 28.12.2024

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Լծեն-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

17:58 28.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին: Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալի տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, […]

̰
Այս տարի Արմավիրի մարզում նորոգվել է 55 կմ ճանապարհ

17:46 28.12.2024

2024թ. Արմավիրի մարզում միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար պետական բյուջեից ավելի քան 4.6 միլիարդ դրամ է հատկացվել, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Մարզում այս տարի ավարտին են հասցրել նաև նախորդներից որոշ փոխանցիկ ծրագրեր: Ընդհանուր առմամբ, նորոգվել է 55 կմ ճանապարհ։

̰
Ռուբեն Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

17:27 28.12.2024

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի նյութերը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ ԱՀ գլխավոր դատախազի կողմից […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:20 28.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, […]

̰
Շիրակի մարզի Փանիկի ճանապարհը հիմնանորոգված է․ Փաշինյան

17:06 28.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Շիրակի մարզի Փանիկի ճանապարհը հիմնանորոգված է #ինչպեսխոստացելէի»։

̰
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «Mercedes G»-ն ու «ՎԱԶ 21099»-ը

16:51 28.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

̰
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

16:47 28.12.2024

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: «Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում աղոթքով ու մաղթանքով դիմավորելու: Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:39 28.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, […]

̰
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

16:20 28.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՈԳՎ Արմավիրի բաժնում, որին մասնակցում էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։ Նախարարի կողմից մի […]

̰
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումը

15:35 28.12.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է […]

̰
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

15:23 28.12.2024

Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։ Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։ Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

15:14 28.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, […]

̰
ՃՏՊ՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցում. կա տուժած

14:50 28.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա` նստարանը, հետո բախվել ծառին, առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 […]

̰
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա առթիվ

14:45 28.12.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի միջազգային օրվա առթիվ. «Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են […]

̰
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվեցին պետությանը

14:24 28.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. […]

̰
BACK_TO_TOP