15:35 28.12.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է […]
15:23 28.12.2024
Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։ Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։ Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի […]
15:14 28.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, […]
14:50 28.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա` նստարանը, հետո բախվել ծառին, առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 […]
14:45 28.12.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի միջազգային օրվա առթիվ. «Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են […]
14:24 28.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. […]
14:17 28.12.2024
Արդյո՞ք Արցախի վերադարձը Ադրբեջանին ունեցել է այլընտրանք: Ճի՞շտ է, որ նախորդ բոլոր վարչակազմերը բանակցել են հենց տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրող բանաձևերի շուրջ: Ո՞վ է ձախողել Լեռնային Ղարաբաղի պետականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի նախկին անդամ Հայկ Խանումյանը ու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: […]
13:57 28.12.2024
Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես […]
13:40 28.12.2024
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 05։12-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհի մոտակայքում 2 ձնագնաց ավտոմեքենա և 1 տրակտոր արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից […]
13:33 28.12.2024
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 28-29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ […]
13:25 28.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, […]
13:19 28.12.2024
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան ետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Այդ մասին Radar Armenia-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
13:09 28.12.2024
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է […]
12:35 28.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
12:10 28.12.2024
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։ «Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
11:03 28.12.2024
2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,-գրել է Փաշինյանը:
10:52 28.12.2024
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց […]
09:41 28.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:41 28.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, […]
22:30 27.12.2024
Ամանորի նախաշեմին Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԱՆ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը այցելել են ԱՍՀՆ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ: Նրանք ներկա են գտնվել երեխաների ամանորյա միջոցառմանը, ապա հանձնել նվերներ։ Տնօրեն Լիդա Ջուլիկյանի ուղեկցությամբ փոխնախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային:
22:16 27.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հանրապետության նախագահն իր խոսքում շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և անդրադարձել Կենտրոնական բանկի գործունեությանն ու կարևոր հավասարակշռող դերակատարությանը հայաստանյան տնտեսության […]
22:10 27.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում […]
21:56 27.12.2024
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանն այցելել են Գավառի մանկատուն՝ շնորհավորելու երեխաներին։ Հյուրերը ներկա են գտնվել Ամանորի միջոցառմանը, որտեղ մանկատան սաները հանդես են եկել երգուպարով և ներկայացումով։ Երեխաներն ուրույն ոճով ներկայացրել են Թումանյանի […]
21:44 27.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում խոսել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին։
21:40 27.12.2024
2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։ Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային […]
21:15 27.12.2024
Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորած զինծարայողների ծնողների, հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդելով։ Միայն նշել է, որ Բաղրամյան պողոտան բացվել է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, […]
20:49 27.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզ` 11։00-17։00 Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղեր։
20:43 27.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում «Գեոինֆո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Ասիական զարգացման բանկը, որպես տեխնիկական աջակցություն, դրամաշնորհ է հատկացրել, որի շրջանակներում հայաստանյան «Գեոինֆո» ՍՊ ընկերությունն առաջիկա ամիսներին կատարելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները։ Ուսումնասիրության արդյունքում կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը, […]
20:29 27.12.2024
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, […]