17:58 26.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ «Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։ «Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային […]
17:44 26.12.2024
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ: […]
16:56 26.12.2024
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը […]
16:44 26.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել […]
16:11 26.12.2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների […]
15:55 26.12.2024
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի […]
15:39 26.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […]
14:49 26.12.2024
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, […]
13:59 26.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: 🔻 Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև […]
13:55 26.12.2024
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների։ 2002 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունը Բնության համաշխարհային […]
13:27 26.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ հանդիպում կլինի նեղ ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ՝ բացման խոսքով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել […]
13:23 26.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ […]
13:07 26.12.2024
«Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող), վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:
12:59 26.12.2024
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են […]
12:50 26.12.2024
Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Նախարար Մկրտչյանը շրջել է հաստատությունում, ապա ներկա եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը։ Նախարարը շփվել է երեխաների հետ, շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն։
12:41 26.12.2024
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել […]
12:27 26.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […]
12:15 26.12.2024
Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […]
10:52 26.12.2024
Դեկտեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:20 26.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
23:11 25.12.2024
Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […]
23:00 25.12.2024
Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը: Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […]
22:31 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ […]
22:09 25.12.2024
Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Նիկոլ Փաշինյանը էլ […]
21:47 25.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել Համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։ Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։
20:55 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի […]
20:46 25.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանի հետ շրջայց է իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա ծանոթացել է ազատազրկվածների պահման պայմաններին, զրուցել անազատության մեջ գտնվող կանանց հետ: Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է գտնվում 76 կին:
20:18 25.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Թբիլիսյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 55 շենք, Տիգրանյան փ. 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:30-12։30 Արտաշատ քաղաք` […]
19:44 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
19:22 25.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական […]