14:12 24.12.2024
Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք հնարավորություն կունենան շփվել, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առանձին ծրագրեր չկան, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան շփվել»,- պատասխանել է նա լրագրողների հարցին։
14:05 24.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության […]
13:59 24.12.2024
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը […]
13:47 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ կարմիր գծերի վճարների բարձրացման և դրա արդյունավետության մասին բարձրացված հարցերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն ընդգծեց, որ նոր համակարգը միտված է երթևեկության բեռնաթափմանը և քաղաքային տրանսպորտի առավել մատչելի օգտագործմանը։ Քաղաքապետը նշեց, որ կարմիր գծերի նոր վճարները հնարավորություն են տվել բեռնաթափել որոշ կենտրոնական փողոցներ, ինչպիսիք են Խանջյան փողոցը, Մաշտոցի պողոտան […]
13:29 24.12.2024
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին […]
13:12 24.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում արդյունավետ համագործակցությունը: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ վեճերի այլընտրանքային լուծում, անվճար իրավաբանական օգնություն, սահմանադրական բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման հարցերում […]
13:04 24.12.2024
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն […]
12:21 24.12.2024
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: […]
11:51 24.12.2024
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Հայտարարագրման պահանջը տարածվում է ինչպես Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, այնպես էլ նոր հիմնադրվող և գրանցվող իրավաբանական անձանց վրա։
11:14 24.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և […]
10:50 24.12.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն […]
10:28 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական […]
10:22 24.12.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում ակտիվ շինարարությունը շարունակվում է։ 2024թ․ դեկտեմբերին ավարտվել է ծրագրով նախատեսված 34կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի երկշերտ ասֆալտապատումը, և կմ41+500-ից բացվել է երկկողմանի երթևեկության համար՝ հնարավորություն տալով մի շարք հատվածներում խուսափել գործող Մ-1 ճանապարհի ոլորաններից՝ էականորեն բարելավելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ Իրականացվել է նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Այս պահին ակտիվ ընթացքի մեջ […]
10:14 24.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
23:10 23.12.2024
Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […]
22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […]
22:28 23.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։
22:20 23.12.2024
Երևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […]
21:50 23.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9-5/162առանձնատներ, Շահսուվարյան փ. 3-6 շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Վ․ Փափազյան փ. 22Ա-24 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 22-22ա շենքեր, Տիմիրյազևի և Պոպովի […]
21:40 23.12.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […]
21:16 23.12.2024
2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր կյանքի կոչվեցին, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել են 4 նոր այգիներ, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները: […]
21:08 23.12.2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […]
21:00 23.12.2024
Նոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […]
20:42 23.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։ Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև […]
19:55 23.12.2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […]
19:50 23.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:41 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:32 23.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, […]
19:23 23.12.2024
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ: ՀՀ կառավարության […]