17:09 25.03.2020
«Աշխարհի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, փլուզվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև նշեց, որ իշխանությունը գործում է […]
17:00 25.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային […]
17:00 25.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ […]
16:59 25.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին: Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու […]
16:56 25.03.2020
«Իրականացնում ենք շրջայցեր և մշտադիտարկումներ, որպեսզի պարզենք, թե ինչպես են իրականացնում տնտեսվարողները ախտահանիչ միջոցառումները, նաև ստանում ենք լուսանկարներ և տեսանյութեր: Ֆիքսենք, որ սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով: Չկա օրենսդրական կարգավորում, որ հացը պիտի լինի փաթեթավորված, բայց շատ տնտեսվարողներ փաթեթավորում են, որոշ տնտեսվարողներ դարակաշարեր են ստեղծել ապակիներով, փաթեթավորմամբ: Ոչ բոլոր տեղերում է այդպես: Մենք […]
16:55 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել. «Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների»։
16:52 25.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը#ՄնաՏանը հեշթեգով լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից: Լուսանկարները՝ ստորև.
16:46 25.03.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց […]
16:40 25.03.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Խորհուրդ չի տրվում. -Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։ -Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում […]
16:20 25.03.2020
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույց է հրապարակել տարեցների համար:
16:20 25.03.2020
ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ զրուցեցի Նոր Նորքի ոստիկանության պետի հետ: Տեղեկացա, որ այսօր արդեն այն քաղաքացիները, որոնք կխախտեն պարետատան երեկ հրապարակած ցուցումներին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության»:
16:08 25.03.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է իր և ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի կողմից հեղինակված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում […]
16:04 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում […]
16:03 25.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումներից: Գագիկ Ծառուկյանի խոսքերով` կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից և պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: «Ես դժգոհ եմ ցուցաբերված մոտեցումից: Այսօր բոլոր սահմաններում, օդանավակայանում պետք է թեստեր լինեին, որ մարդկանց […]
16:00 25.03.2020
Վրաստանի կառավարությունը բացառություն է արել երկրում հյուրընկալված Հայաստանի քաղաքացիների համար: Հայերին հնարավորություն է տրվել արտակարգ իրավիճակի պահանջներին հակառակ հատել պետական սահմանը ու վերադառնալ հայրենիք: Մանրամասները՝ տեսանյութում:
15:59 25.03.2020
Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված […]
15:41 25.03.2020
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում ենք, որ գործարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական https://covid19.gov.am/hy հարթակը։ Այստեղ կարող եք շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն գտնել պարետատան աշխատանքի, պարետի որոշումների և ցուցումների, վիճակագրության վերաբերյալ։ Հարթակում կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքացիների և բիզնեսի համար, ինչպես նաև շուրջօրյա թարմացվող լրահոս։ Հարթակը գործնականում նախագծվել և […]
15:40 25.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ՎԿ հրապարակեց հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը, որի համաձայն՝ հունվար-փետրվարին արձանագրվել է 8.7% տնտեսական աճ։ Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի ներմուծման ծավալներից։ Անչափ ուրախալի է արտահանման 8.8% աճը։ Այնուհանդերձ, կարծում եմ կորոնավիրուսի հիմնական ազդեցությունն աշխարհում (ինչպես նաև Հայաստանում) ավելի […]
15:26 25.03.2020
Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հարգելի ուղևորներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է. թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն՝ […]
15:21 25.03.2020
Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ […]
15:16 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ: Ստորև ներկայացնենք դրանք:
14:33 25.03.2020
Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նովրուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող […]
14:18 25.03.2020
Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից արգելել առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախագիծը երկար քննարկվել է […]
14:11 25.03.2020
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում առաջիկա օրերին զերծ մնալ՝ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց: 2. Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով: 3. Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված […]
14:00 25.03.2020
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու […]
13:50 25.03.2020
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մնա տանը, փրկիր կյանքը»:
13:40 25.03.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսմեն Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները: Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: […]
13:35 25.03.2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Արդեն երեկվանից համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով: Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են: Հ.Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության […]