13:30 25.03.2020
Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից: «2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվեցին […]
13:25 25.03.2020
Մարտի 25-ի ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարբերաբար կոչ է անում դահլիճում գտնվող պատգամավորներին պահպանել լռություն և հիշեցնում է, որ նիստը շարունակվում է: Պատգամավորները պարբերաբար ներս ու դուրս են անում: Հիշեցնենք, որ չնայած արտակարգ դրությանը՝ Ազգային ժողովը նախօրեին որոշել էր սկսել հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, իսկ մարտի 24-ի նիստում Էդմոն Մարուքյանն առաջարկել էր քվորում […]
13:23 25.03.2020
Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ: Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
13:18 25.03.2020
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց այն մասին, թե իրենք տարբեր ահազանգեր են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվող միջոցառումների մասին: «Ահազանգ կա, և պետք է բոլորին դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում, կխնդրեի տեղեկատվություն տալ, եթե կան ինչ-որ միջոցառումներ, որոնք կան, գոյություն ունեն և որոնց համար դատապարտյալներին հանում […]
13:09 25.03.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լուսանկարների միջոցով ներկայացրել է մարզային տրանսպորտի ախտահանման վերահսկողական աշխատանքները:
13:06 25.03.2020
«Ստորգետնյա քաղցրահամ ջրային ռեսուրսների հորատման սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի այդ գործունեությունը ծավալող իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցների հաշվին»,- ԱԺ-ում, մարտի 25-ի նիստում, ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Օրենքով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու կարգը: Արդեն նախատեսված էր, որ […]
13:00 25.03.2020
Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվածների և իրենց երեխաների համար մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Banman.am կայքում ներկայացրել է օնլայն գրադարանների ցանկ: Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար – Գրքասեր Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա – Flibusta Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք «Տելեգրամի» բոտից: Ինտերնետի արխիվը – մեծ քանակությամբ գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ […]
12:57 25.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ կցելով կայքի հասցե: «Դե, իմ գտնվելու վայրի մասին բոլորը տեղյակ են, էլ չեմ լրացնի թերթիկը: Չտխրեք և առողջ եղեք»։ Արշակյանը ներկայացրել է հետևյալ հղումը:
12:48 25.03.2020
ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Խորհրդարանը շարունակում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը նախորդ նիստին ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: «Ֆինանսական համակարգի հաշտարարի կառույցը արդեն աշխատում է 10 տարի և ամեն տարի վճարում է 64 մլն դրամ միայն վարձավճար, 10 տարում 640 մլն վճար է մուծել, […]
12:44 25.03.2020
«Մեր այն քաղաքացիները, ովքեր հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից ամեն օր գալիս են Երևան աշխատելու, մեր կառավարությանը կոչ եմ անում այդ մարդկանց արագ նույնականացնել: Նրանք որևէ նպաստների համակարգում գրանցված չեն, հիմա պետք է նրանց արագ նույնականացնենք և այդ մարդկանց արագ օգնություն տանք, որովհետև մարդը մեկ շաբաթ, 10 օր չի կարող առանց հացի յոլա […]
12:43 25.03.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։ Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Կառավարության որոշումը․ «Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում […]
12:31 25.03.2020
«Եթե չեք ուզում պառավը իր ուլերով կարանտինից դուրս գա, ապա մնացեք տանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Ավելի վաղ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ այլ հումորային գրառում էր կատարել. «Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է»:
12:22 25.03.2020
SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեց 62 ուղևոր (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Առողջություն բոլորին»,- գրել է դեսպանը:
12:10 25.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել: «Երեկ երեկոյան՝ ժամը 10.40-ին, Մարիամն այս տեսքով պատշգամբից մտավ ներս, իրենից գոհ հայտարարեց. – Մամ, տես աշխատանքից տուն եկա»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը:
12:06 25.03.2020
ԱՐՄՍՏԱՏ-ն իր www.armstat.am պաշտոնական կայքում առանձնացրել է COVID-19 բաժին: Այստեղ զետեղվել են հայտարարություններ՝ ուղղված ԱՐՄՍՏԱՏ-ի հետազոտություններին մասնակից բնակչությանը, ինչպես նաև ռեսպոնդենտներին (վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներին), որոնք հասանելի են հետևյալ հղումով:
11:49 25.03.2020
Արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը պետք է լինի երաշխավորված: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում: Տեքստում, մասնավորապես, նշված է. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ […]
11:28 25.03.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի […]
11:17 25.03.2020
ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով: «Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում […]
11:13 25.03.2020
Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը: «Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: […]
11:12 25.03.2020
ԱՀ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառությամբ խիստ […]
11:05 25.03.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և […]
11:02 25.03.2020
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Ուզում էի տեղեկացնել, որ տեղեկություն եմ ստացել անցումային դրույթների հետ կապված մեր անհամաձայնության մասին, դա վերաբերում է մի քանի դեպքի և մի քանի մլն դրամի»,-ասաց նա: Բաբկեն Թունյանն էլ հավելեց. «Ես ուզում եմ […]
11:00 25.03.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ժամանակավորապես դադարեցվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել […]
10:50 25.03.2020
ՀՀ ոստիկանությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին. [email protected], [email protected] Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից […]
10:33 25.03.2020
Մարտի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 7000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Լանջազատ գյուղում՝ 1500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Շահումյան գյուղում՝ 5 […]
10:03 25.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ Առողջացել է 16 պացիենտ։ Անցկացված 1315 թեստ ցույց է տվել բացասական արդյունք։
09:38 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների առողջության պահպանման վերաբերյալ իրազեկող տեսանյութով՝ կից գրելով․ «Մտածենք մեր տատիկների և պապիկների մասին: Ժամը 10-ից 12-ը չգնանք խանութներ և դեղատներ»։