10:33 25.03.2020
Մարտի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 7000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Լանջազատ գյուղում՝ 1500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Շահումյան գյուղում՝ 5 […]
10:03 25.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ Առողջացել է 16 պացիենտ։ Անցկացված 1315 թեստ ցույց է տվել բացասական արդյունք։
08:26 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «14 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից, 88-ը «դուրս է գրվել» մեկուսացումից»: Հիշեցնենք, որ մարտի 24-ի ժամը 23:59-ից ուժի մեջ են մտել ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները։
08:14 25.03.2020
Ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների առողջությունը քո ձեռքերում է։ Մնա՛ տանը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իրազեկող տեսանյութ է տարածել։
08:10 25.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30- 13։30 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից […]
00:41 25.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին․ «Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին, կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: ??♂️??♀️Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք ? ? Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք […]
00:32 25.03.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Ամեն ինչ լա՛վ կլինի Andrà tutto bene! همه چیز خوب میشود Երևանի գովազդային վահանակների վրա այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն»։
00:28 25.03.2020
Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Դեպքի վայրում այս […]
00:22 25.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը։ Մարտի 25-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝ ?Մաթեմատիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից ?Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Եվրասիայի գետերը ??Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի ամփոփում ?♂Ֆիզկուլտուրա 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ?Մաթեմատիկա․ Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները ?Ֆիզիկա․ […]
00:05 25.03.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով տեղաշարժման թերթիկի ձեռագիր օրինակը․ «Ընդամենը մի քանի րոպեում կարող եք լրացնել Ձեր տեղաշարժման թերթիկը՝ օգտագործելով ցանկացած ֆորմատի թուղթ ու գրիչ: Եվ, իհարկե, չենք մոռանում մեզ հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ»:
23:53 24.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 28-29-ը […]
23:37 24.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ «Հարգելի հայրենակիցներ Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»:
23:10 24.03.2020
Մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվելու է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Բացառություն է սահմանվում 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N […]
22:44 24.03.2020
Հայտնի ատամնաբույժը բացահայտում է բերանի խոռոչի հիգիենան, որը նվազագույնի կհասցնի կորոնավիրուսը տարածելու ռիսկը, և այն, թե ինչու միշտ պետք է խոզանակը 30 վայրկյան պահել տաք ջրի տակ, հայտնում է Dailymail-ը: Սիդնեյից բժիշկ Գամեր Վերդյանը վստահ է, որ բերանի խոռոչի հիգիենան պահպանելը նույնքան կարևոր է, որքան ձեռքերը պարբերաբար լվանալը և սոցիալական հեռավորություն պահպանելը: Առաջատար կոսմետիկ ատամնաբույժը […]
21:57 24.03.2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ մարտի 23-ին անցկացրել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին […]
21:54 24.03.2020
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձել է հարցին՝ ինչպես է վերահսկվելու քաղաքացիների տեղաշարժը և ինչպես է սահմանափակվելու։ Նրա խոսքերով՝ պարետի ցուցման համաձայն՝ այսօր կեսգիշերից ոստիկանության ուժերը շրջիկ մեքենաներով վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը ՀՀ ամբողջ տարածքում։ Սուրեն Քրմոյանը նշեց, որ ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված […]
21:39 24.03.2020
Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի: Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ Արդարադատության նախարարությունը սահմանափակում […]
21:37 24.03.2020
ՀՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն ասուլիսի ընթացքում ասել է, որ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: «Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․ «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ ✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի […]
21:23 24.03.2020
Պարետի որոշում․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը […]
21:20 24.03.2020
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Աշխարհում ավելի քան 350 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք կա, ավելի քան 16 հազար մարդ մահացել է վարակից: Ի՞նչ գիտենք մենք կորոնավիրուսի […]
21:04 24.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը խոսել է քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումների մասին: Քրմոյանն ասել է, որ մարդիկ պետք է ինքնամեկուսանան, տնից դուրս գան սահմանված բացառիկ դեպքերում միայն: Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է անհրաժեշտ ձևաթուղթ լրացնեն: Մանրամասները՝ տեսանյութում։
20:52 24.03.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, […]
20:50 24.03.2020
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն […]
20:40 24.03.2020
Լուսանկարում Հայաստանում կորոնավիրուսից բուժված առաջին մարդն է՝ Վարագ Պետրոսյանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ պատմելով իր մասին՝ նա նշեց, որ երկու տարի է՝ Երևանում է ապրում: Այստեղ գրաֆիկ-դիզայներությամբ է զբաղվում: Իսկ Իրանում զբաղվել է դերասանությամբ: Թեև Երևանում է ապրում, բայց Իրան էլ է գնում-գալիս, ընդ որում՝ Իրանի ու Հայաստանի երկքաղաքացի է: Եվ ահա վերջերս Իրանից […]
20:33 24.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ձևաթուղթ, որը քաղաքացիները պետք է լրացնեն տնից դուրս գալիս։
20:23 24.03.2020
Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: «Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը և ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայցև ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս […]
20:00 24.03.2020
Համավարակի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության սահմանները պահելը գյուղացու համար անհնար է, երբ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է մեկնարկում։ Մի շարք ոլորտներում հարկադրված պարապուրդ է, իսկ գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ու կենսական նշանակության ոլորտ։ Գյումրիի սելեկցիոն կայանում հողերը նախապատրաստում են գարնանացանի աշխատանքներին։ Հողը տաք է, իսկ սա նշանակում է՝ կրծողների համար բարենպաստ պայման է մանր […]