20:23 24.03.2020
Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: «Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը և ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայցև ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս […]
20:00 24.03.2020
Համավարակի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության սահմանները պահելը գյուղացու համար անհնար է, երբ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է մեկնարկում։ Մի շարք ոլորտներում հարկադրված պարապուրդ է, իսկ գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ու կենսական նշանակության ոլորտ։ Գյումրիի սելեկցիոն կայանում հողերը նախապատրաստում են գարնանացանի աշխատանքներին։ Հողը տաք է, իսկ սա նշանակում է՝ կրծողների համար բարենպաստ պայման է մանր […]
19:56 24.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Գյումրիում շուրջ 21 հեկտարի վրա կառուցել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն: Առաջին փուլով կառուցապատվելու է 5.8 հեկտարը, որտեղ լինելու է վարչական շենքը, ավտոկայանատեղիներ և տնտեսական մասնաշենք: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի համար հատկացում կատարվել է Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, նախկին տանկային զորամասի տարածքում: Այստեղ անցած տարվանից կատարվում է մեքենաների մաքսազերծումը: Նոր […]
19:55 24.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին: Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը: Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի […]
19:51 24.03.2020
Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը: Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, […]
19:50 24.03.2020
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝ – խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. – բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. – խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։
19:21 24.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից: «Ի՞նչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի […]
19:14 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խոր խոցված են։ Խոցված […]
19:10 24.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում է տնից։ «Զուգահեռաբար, նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Եվ ահա […]
19:06 24.03.2020
Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Փաշինյանն ընդգծել է՝ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, դրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիքի անձինք, նաև քրոնիկ հիվանդություն ունեցողները, ուստի հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է: ՀՀ վարչապետը […]
19:02 24.03.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը: Համաձայն վերջինիս՝ […]
18:40 24.03.2020
Պարետատան կողմից որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներին և բացառություններին է անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա ներկայացրել է դրանց կարևորությունը և տնտեսվարողներին կոչ արել ըմբռնումով մոտենալ նոր որոշումներին։ Նրա խոսքերով՝ այս սահմանափակումներն իրականացվում են՝ բացառելու նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը և ուղղված են հնարավոր ռիսկերը նվազեցնելուն։ Վարոս Սիմոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվեն […]
18:36 24.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2407:
18:33 24.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց քաղաքացիներին՝ միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից՝ ցուցաբերելով սոցիալական պատասխանատվությունից մինչև կառավարության գործընկեր դառնալու պատրաստակամությունը։ Ելույթի ավարտին լրացուցիչ ժամանակ խնդրելով՝ տեղեկացրեց, որ քաղաքացիների կոմունալ վճարումների և սոցիալապես թիրախավորված քաղաքացիների հարցերը պարետատան և կառավարության օրակարգային խնդիրներից են։ Ստեփանյանի խոսքերով՝ շուտով պարետատունը և կառավարությունը համապատասխան […]
18:27 24.03.2020
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` ՀՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։ «Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը. հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը. Ժամանակավորապես […]
18:25 24.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Այս համատեքստում քննարկվել […]
18:17 24.03.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
18:07 24.03.2020
Կարանտինը, մարդկանց տանը մնալը, փողոցում սննդամթերքի թափոնների պակասությունն ավելի է վատացրել թափառող շների հետ կապված վիճակը։ Այդ մասին հայտարարությունների ժամին հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ պարբերաբար ահազանգեր ու տեսանյութեր է ստանում քաղաքացիներից։ Պատգամավորի ելույթն ուղղված էր տարբեր համայնքների ղեկավարներին, մարզպետներին ու գյուղապետերին, նա կոչ է անում այդ ուղղությամբ […]
18:00 24.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականությունն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելուն: Նախագծում […]
17:54 24.03.2020
«Հայաստանում դեմոկրատամետ ակտիվիստները հիմա կարող են վայելել իրենց խաղաղ ցույցերի պտուղները՝ տոնելով այն փաստը, որ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունն արդեն մի ամբողջ տարի՝ 2019թ., իշխանության է»,- նշված է V-Dem Institute-ի «Ժողովրդավարություն 2020» զեկույցում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության էջը։ Հրապարակման համաձայն՝ ինստիտուտի ամենամյա զեկույցները ներառում են 202 երկիր՝ հիմնվելով 1789 թվականից մինչև օրս պարբերաբար […]
17:50 24.03.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]
17:43 24.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային […]
17:38 24.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցներին: «Հարգելի քաղաքացիներ Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար […]
17:31 24.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 […]
17:23 24.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասուլիսի ընթացքում ասել է, որ ներկրումները շարունակվում են, պարենի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների առկա պաշարները բավարար են: Գևորգյանը հորդորել է խուճապային գնումներ չանել:
17:23 24.03.2020
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է 27 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մեղսագրվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար նախատեսված հանցագործությունը։ Նա նշել է, որ այս օրերին հատկապես շատ են իրեն դիմել այդ քաղաքացիները և նրանց բարեկամները, որոնք մտահոգություն են […]
17:19 24.03.2020
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով համաքաղաքացիներին: «Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: […]
17:18 24.03.2020
«Ազգային երգիչ» նախագիծը յուրովի միանում է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ֆլեշմոբին: Նախագծի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մասնակիցներից Ալյոնա Բալույանի տարբերակը՝ արցախյան կոլորիտով: Ալյոնայի մասնակցությամբ տեսանյութին կից նշված է. «Հաճախ լվացվեք և տանը մնացեք»: