17:19 24.03.2020
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով համաքաղաքացիներին: «Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: […]
17:18 24.03.2020
«Ազգային երգիչ» նախագիծը յուրովի միանում է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ֆլեշմոբին: Նախագծի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մասնակիցներից Ալյոնա Բալույանի տարբերակը՝ արցախյան կոլորիտով: Ալյոնայի մասնակցությամբ տեսանյութին կից նշված է. «Հաճախ լվացվեք և տանը մնացեք»:
17:10 24.03.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նոր մեկուսարան է կահավորվում: «Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․ Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է նա:
17:05 24.03.2020
ՀՀ ԱԺ հայտարարությունների հիմնական թեման նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու շրջանակում էր։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթը սկսեց կատակով. «Արջը 7 երգ գիտի, 7 էլ մեղրի մասին, մեր դեպքում բոլորիս ելույթները համաճարակի վերաբերող թեմաների շուրջ են»։ Ելույթի վերջում էլ հորդորեց քաղաքացիներին պահպանել պարետատան բոլոր ցուցումները և մնալ տանը: Պատգամավորները […]
17:00 24.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում մարտի 24-ի նիստում հանդես եկավ ելույթով և կոչ արեց դեմ քվեարկել ««Կրթության մասին և նախնական արհեստագործական, մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթին: «Այո՛, նախորդ անգամ քննարկեցինք օրենքը մանրակրկիտ: Այս ընթացքում մի առաջարկ ենք արել, որով […]
16:58 24.03.2020
Գյումրեցի 13-ամյա աղջիկը, որ ծեծի էր ենթարկվել, շարունակում է մնալ կայուն վիճակում, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բուժվում է՝ դրական դինամիկայով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել 43-ամյա մայրն ու նրա 13 տարեկան դուստրը։ Տեքստիլ թաղամասի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել էին 43-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով։ […]
16:54 24.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ […]
16:53 24.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է արել ֆինանսական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կտրվի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին և թե՛ աշխատողներին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:46 24.03.2020
Լիտվայի Միգրացիայի վարչությունը տեղեկացնում է, որ այն օտարերկրացիները, որոնց` Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և ովքեր ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, նրանց նկատմամբ չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը: «Վերոնշյալ […]
16:40 24.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները: Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը: Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ ու պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից: Անհրաժեշտ է նաև բոլոր […]
16:37 24.03.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան -ի պաշտոնական էջում հրապարակվել է մի նախկին դատապարտյալի պատմություն. «Նախկին դատապարտյալը, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհին հասարակությունում վերասոցիալականացման ընթացքում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով»։ «Բանտից հետո կյանքը դժվար […]
16:24 24.03.2020
Ո՞վ է Հայաստանում կորոնավիրուսով վարակված և բուժված առաջին պացիենտը՝ Վարանդ Պետրոսյանը, ինչո՞վ է նա զբաղվում, և որտե՞ղ է նրա ընտանիքը: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններն այսօր կբացահայտվեն «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում, որը կարող եք դիտել ժամը 20:00-ին:
16:03 24.03.2020
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։ Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։ Առցանց եղանակով ներկայացվող դիմումի մեջ ևս անհրաժեշտ է նշել դիմումատուի կոնտակտային տվյալները, բնակության հասցեն, որոշման […]
15:59 24.03.2020
Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: Բացի այդ, Երևանի […]
15:56 24.03.2020
Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համալիր միջոցառումներին զուգահեռ, Էջմիածնում ընթանում են նաև սեզոնային աշխատանքներ. ընթացքի մեջ են Էջմիածին-Երևան ճանապարհի բետոնե պատնեշի վերանորոգման և ներկման աշխատանքները:
15:53 24.03.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի […]
15:52 24.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ-ում Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց`համայնքների խոշորացման գործընթացի դեպքում համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով: Տերտերյանը տեղեկացրեց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահմանված կարգով համայնքների կողմից չեն նախաձեռնվել, սակայն […]
15:48 24.03.2020
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումներն համակարգված և ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջի՝ tvradio.am, «Տեսադարան» պատուհանում հրապարակել է բացատրական տեսանյութեր: Տեսանյութերից յուրաքանչյուրում մանրամասն ներկայացված են, թե ինչ է պետք անել հանրային տրանսպորտից օգտվելու համար, ինչպես է […]
15:42 24.03.2020
Խորհրդարանում մարտի 24-ի նիստում քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորում կատարել: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, […]
15:41 24.03.2020
««Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար ներկայացվեց Ազգային ժողով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ խոսքը գովազդի այն տեսակների մասին է, որոնք փակցնում են շենքերի պատերին, ծառերի բներին, հենասյուներին: «Այս օրենքով արգելվում է ցանկացած վայրում գովազդի տեղադրումը, բացի դրա համար նախատեսված վահանակներից, որոնք տեղադրված պետք […]
15:27 24.03.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը գործարկել է քաղաքային կոմունալ վակուումային նոր մեքենաները: Համայնքային կառույցն արդեն իսկ նմանատիպ 8 տեխնիկա ունի:
15:23 24.03.2020
Կանխիկ նպաստները և թոշակները կվճարվեն քաղաքացիների բնակարաններում, փոստային բաժանմունքներ գնալու կարիք չկա, չկա անհրաժեշտություն: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ «Մենք բոլոր հնարավոր խողովակներով տեղեկացնում ենք, խնդրում եմ, դուք էլ փոխանցեք ձեր ծանոթներին»,- գրել է փոխնախարարը: https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/2769637029809822
15:15 24.03.2020
Անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Ղալումյանը նշեց. «Առաջարկել ենք երկու ամսով հետաձգել նախագիծը: Առաջարկը չի ընդունվել: Մեր կարծիքով՝ օրենքի նախագիծը բացասական է, և մենք տվել ենք բացասական եզրակացություն»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն էլ պնդեց իրենց խմբակցության առաջարկը՝ ընդգծելով, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր […]
15:14 24.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում «Մատենադարան. Մշակութային ԿՈՐՈՆԱդադար» խորագրով տեսանյութ է հրապարակել, որին կից նշել է. «Վահան Տեր-Ղևոնդյանի հետ շրջել ենք Մատենադարանի «ամենափակ» տարածքներում: Դիտե՛ք անոնսը։ Հաղորդումը` մարտի 25-ին»:
15:09 24.03.2020
Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Մեկնաբանելով նախագծերը՝ նա ասաց. «Հնարավոր է դառնում ավելի պարզ ու շեշտադրված դարձնել համայնքների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի, կապիտալի ձեռքբերման […]
15:05 24.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սույն թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմի համաձայն արգելվել են տեսակցությունները, հանձնուքների կատարումը ազատազրկման վայրերում՝ մասնավորապես նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում։ Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը ազատությունից զրկված անձի իրավունքն է, որի՝ նույնիսկ ժամանակավոր սահմանափակումները կարող են բացասաբար […]
15:03 24.03.2020
Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը: Հաշվի առնելով, որ վերջինս […]
14:41 24.03.2020
«Կանխավարկած ենք վերցնում, որ ցանկացած նվեր արտոնյալ պայմաններ ունենալու համար է արվում, բոլոր նվիրատուներին դիտարկում ենք կոռուպցիոն ռիսկային խմբում: Ես գտնում եմ, որ նախագիծն այս տեսքով ընդունելի չէ»,- այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ բարձրաձայնեց. […]
14:38 24.03.2020
Վրաստանի Մառնեուլի շրջանում, որը սահմանակից է Հայաստանին, լարված իրավիճակ է: Այստեղ կորոնավիրուսի վարակի տարածման նոր, մեծ աղբյուր է հայտնաբերվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: SHANTNEWS-ի տաղավարում թեմայի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Մառնեուլի շրջանում կորոնավիրուսի տարածման աղբյուրին, ձեռնարկվող միջոցառումներին, ինչպես նաև Սադախլոյով Հայաստան տեղափոխվել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման հարցին: Մանրամասները՝ տեսանյութում: