TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՔԿՀ-ներում տեսակցությունների արգելքը լրացնել կապի այլ միջոցներով. պատգամավորի առաջարկը

15:05 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սույն թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմի համաձայն արգելվել են տեսակցությունները, հանձնուքների կատարումը ազատազրկման վայրերում՝ մասնավորապես նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում։ Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը ազատությունից զրկված անձի իրավունքն է, որի՝ նույնիսկ ժամանակավոր սահմանափակումները կարող են բացասաբար […]

̰
Դալմայի այգիներում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման առթիվ Երևան քաղաքի դատախազը դիմել է իրավասու մարմինների ղեկավարներին

15:03 24.03.2020

Երևան քաղաքի Դալմայի այգիներ կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը: Հաշվի առնելով, որ վերջինս […]

̰
Զարմանում եմ՝ ինչո՞ւ եք ուզում դեմ քվեարկել. Անի Սամսոնյանը դիմեց խորհրդարանականներին

14:41 24.03.2020

«Կանխավարկած ենք վերցնում, որ ցանկացած նվեր արտոնյալ պայմաններ ունենալու համար է արվում, բոլոր նվիրատուներին դիտարկում ենք կոռուպցիոն ռիսկային խմբում: Ես գտնում եմ, որ նախագիծն այս տեսքով ընդունելի չէ»,- այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ բարձրաձայնեց. […]

̰
Ի՞նչ է կատարվում Վրաստանի Մառնեուլի շրջանում. քննարկում SHANTNEWS-ում

14:38 24.03.2020

Վրաստանի Մառնեուլի շրջանում, որը սահմանակից է Հայաստանին, լարված իրավիճակ է: Այստեղ կորոնավիրուսի վարակի տարածման նոր, մեծ աղբյուր է հայտնաբերվել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: SHANTNEWS-ի տաղավարում թեմայի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Մառնեուլի շրջանում կորոնավիրուսի տարածման աղբյուրին, ձեռնարկվող միջոցառումներին, ինչպես նաև Սադախլոյով Հայաստան տեղափոխվել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ-ն ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը

14:32 24.03.2020

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Գործող կարգավորումներով՝ հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: «Առաջարկվող փոփոխությամբ՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու […]

̰
Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին

14:27 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ: Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին: Դեսպանը ներկայացրել է  Չինաստանում  ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի կողմից […]

̰
Երևանյան շենքերից մեկի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել

14:20 24.03.2020

Մարտի 24-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության […]

̰
Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

14:18 24.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]

̰
7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն. տեղի է ունեցել պարետատան նիստը

14:15 24.03.2020

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային […]

̰
ՀՀ պարետի որոշմամբ՝ տնտեսական գործունեության առանձին տեսակներ ժամանակավորապես կարգելվեն

14:13 24.03.2020

ՀՀ պարետը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելու նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20 – րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ողջ […]

̰
Արմեն Գրիգորյանը գործուղման է մեկնել Արցախ

14:05 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի […]

̰
Գյումրեցի 13 տարեկան երեխան հիվանդանոցից չի ուզում գնալ․ պատգամավոր

14:01 24.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։ «Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է… Հիվանդանոցից չի ուզում գնալ… Կապը կշարունակենք պահպանել…»։ https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2921261411287861?__cft__[0]=AZXN9Bub4P4-biZyM4g9uQag4Be2TUt-4kwY-b3vhPmAK8sO451qS1U-9lQcb283huCYvlzVQMqjCunb__Uq20hOvoxCoQvLi4CKhrUqEHGnrBxGxSGmU5pM_XZel1Hz3hc&__tn__=%2CO%2CP-R

̰
Համայնքը նվիրատվություն ընդունելու համար պետք է ստանա ավագանու հավանությունը․ Անի Սամսոնյան

13:56 24.03.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նա հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր օրենքում հետևյալ լրացումն արվեր՝ «համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է,  իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է  նվազագույն աշխատավարձի […]

̰
Նոր կորոնավիրուսը շրջանցելն ամենևին էլ բարդ գործ չէ

13:44 24.03.2020

Խուճապի մատնվել պետք չէ, ախտահանիչների պակաս Հայաստանում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին ասել է ախտահանող նյութեր ներմուծող ընկերություններից մեկի ղեկավարը: Ընկերությունում նաև որոշ մանրամասներ են հայտնել, որոնք վկայում են այն մասին, որ կորոնավիրուսից հեռու մնալն ամենևին էլ բարդ գործ չէ: Պետք է պարզապես իմանալ և կիրառել: Կորոնավիրուսն այն չարիքներից է, որը հնարավոր է շրջանցել: […]

̰
Կարանտին՝ վրացական ձևով. SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր Վրաստանից

13:37 24.03.2020

Վրաստանում նույնպես կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն է հայտարարվել: Ընտանիքները փակվել են տներում՝ մեկուսացման պահանջը չխախտելու համար: Վրաստանի հայ բնակչուհիներից մեկը՝ Գայանեն, SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել «կարանտինային» պահանջներից ու մեկուսացման օրերից: Նա տեղեկացրեց՝ նրանք, ովքեր կարանտինում են, մեկուսացված են հյուրանոցներում: Այստեղ բոլոր նրանք են, որոնք շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ: Եվս 3000 մարդ […]

̰
Ցեմենտի ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է պետք արտադրական ծավալները վերականգնելու համար. Ավանեսյան

13:28 24.03.2020

Ցեմենտի ոլորտի կորստի արդյունքում 10 տարի է պետք արտադրական ծավալները վերականգնելու համար: Այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Եթե հիշում եք, 2019-ի հունիսի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարած լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14 000 դրամ պետական տուրք, այս փոփոխությունը գործում է մինչև 2020թ. ապրիլի […]

̰
Ռազմավարական որոշումներ են պետք, բայց այս պահին հանգամանքները թույլ չեն տալիս. Գ. Պապոյան

13:23 24.03.2020

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի խոսքերով՝  անցած տարվա դիտարկումներով հույս են ունեցել, որ համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ իրանական տնտեսության ապագայի հետ կապված հանգամանքները պարզ կլինեն: Բայց այս պահին անորոշությունն ավելի է խորացել: «Հնարավորություն չկա ռազմավարական որոշումներ կայացնելու»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ինքը համաձայն […]

̰
Կոտայքի մարզի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին

13:20 24.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝  մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին: «Մասնավորապես, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան համայնքների մանկապարտեզներում պահեստավորված մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը, հրուշակեղենը բաշխվել է միայնակ և/կամ անժառանգ թոշակառուներին, ինչպես նաև խոցելի խմբում գտնվող մի շարք ընտանիքների: Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից: Մարզի այլ համայնքներում ևս […]

̰
Էներգախնայողության վերաբերյալ հստակ պահանջներ օրենքում

13:16 24.03.2020

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը խորհրդարանում ներկայացրեց ««Էներգախնայողության և  վերականգնող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքերով՝ դա ենթադրում է, որ պետական գնումների ժամանակ էներգիա սպառող սարքավորումներ ձեռք բերելիս դրանց էներգախնայողության վերաբերյալ հստակ պահանջներ պետք է սահմանվեն: «Այլապես կունենանք այն իրավիճակը, ինչ ունենք այսօր: Այսպիսի չափորոշիչներ չկան»,- նկատեց Վարդանյանը: […]

̰
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում իրավիճակի մասին․ Արցախի ՊԲ

13:12 24.03.2020

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ Արցախի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: «Ուստի կոչ ենք […]

̰
Վաղը կկազմակերպվի ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն

13:09 24.03.2020

Վրաստանում ՀՀ դեսպանության խոսնակ Հարություն Հայրապետյանը SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է ներկայացրել երեկ տարածված տեղեկությունների մասին, թե ՀՀ մի խումբ քաղաքացիներ Վրաստանից չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով մեր քաղաքացիները երեկ չկարողացան հատել Մառնեուլի շրջանը և Սադախլոյով անցնել Հայաստան, իսկ, ինչպես գիտենք, այս պահին՝ 10:00-ից 18:00-ն, միայն Սադախլոյի անցակետն է […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ է առաջարկում

13:00 24.03.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արտակարգ դրության պայմաններում Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում: Նախագծում տեղ են գտել նաև հեռավար աշխատանքին ու նաև վարձատրությանը վերաբերող կարգավորումներ: Մանրամասները՝  տեսանյութում:  

̰
Խնդիրը շուկայում տեղական և ներմուծվող ցեմենտը հավասարակշիռ դիրքերում պահելն է. Հայկ Սարգսյան

12:47 24.03.2020

2018-2019թթ. Իրանում արժույթի արժեզրկման հետևանքով ցեմենտի գինը նվազեց, և 2019թ. իրանական ցեմենտն արժեր 10 հազար դրամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում ցեմենտը վաճառվում էր 50 հազար դրամով: Այսօր այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրա հետևանքով Հայաստանում վաճառվող ցեմենտի գինը նվազեց շուրջ 10 հազար դրամով: […]

̰
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները

12:42 24.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին` խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, հարյուրավոր տնտեսվարողների էլեկտրոնային […]

̰
Ախտահանման աշխատանքները Գյումրիում շարունակվում են

12:38 24.03.2020

Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության 2-րդ քաղաքում ամենօրյա ռեժիմով շարունակում են կատարել հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/videos/542569506387522/

̰
Ընկե՛ր ջան, Աստված չանի, այդ օրը ընկնեմ, որ ձեր հույսին մնամ. թեժ բանավեճ Մխիթար Հայրապետյանի և Էդմոն Մարուքյանի միջև

12:34 24.03.2020

ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ ներառվել են միայն հույժ կարևոր հարցերը, արդյունքում՝ լիագումար նիստի օրակարգում մնացել է քննարկման ենթակա 25 հարց: Այսօր աշխատանքներն սկսելիս հայտարարել է ԱԺ նախագահը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկել է դեմ քվեարկել օրակարգին ու այսպիսով նիստը չեղարկել: Արտակարգ դրությամբ ու երկրում տիրող իրավիճակով պայմանավորված առաջարկը, սակայն ընդունելի չի եղել ինչպես «իմ […]

̰
Վերականգնվել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգու հարթաքանդակները

12:30 24.03.2020

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ թատրոնի  ձմեռային այգում տարիներ առաջ եղել են հարթաքանդակներ, որոնք անհայտ պատճառներով իրենց  չեն հասել և չեն պահպանվել։ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նախաձեռնությամբ, թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանը վերականգնել է այդ հարթաքանդակները։ «Այսօր այս գեղեցիկ հարթաքանդակները նորից զարդարում են Մայր թատրոնի ձմեռային այգին»,- այս մասին տեղեկանում […]

̰
Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար

12:26 24.03.2020

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ […]

̰
Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

12:08 24.03.2020

ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են […]

̰
Անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը

11:51 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը: ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:

̰
BACK_TO_TOP