TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը

11:51 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը: ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:

̰
Կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի հերթական նիստը

11:32 24.03.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում: Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են […]

̰
Եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյան

11:24 24.03.2020

«Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք, մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք, մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու»,- այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ այո՛, արտակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Այլ հարց […]

̰
Լիազորությունների չարաշահում, խարդախություն, շորթում․ 1 օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

11:24 24.03.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի […]

̰
Մենք լավ օրինակ չենք ծառայում. Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և նիստերը հետաձգել

11:11 24.03.2020

Ազգային ժողովն այսօր` մարտի 24-ին, սկսել է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստը սկսվեց Լիլիթ Ստեփանյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելով: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 14-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և նիստերը հետաձգել: «Կարծում եմ՝ քառօրյա նստաշրջանը հիմա գումարելով վատ օրինակ ենք ծառայում: Ես առաջարկում եմ […]

̰
Վարչապետը երեկոյան հանդես կգա ուղերձով

10:46 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»։

̰
Վանաձորի քաղաքապետը դիմել է համաքաղաքացիներին

10:43 24.03.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դիմել է համաքաղաքացիներին՝ տեղեկացնելով. «Առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները, մասնավորապես «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։ Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ […]

̰
ԱՄՆ-ն 2021թ. համար նախատեսում է Հայաստանին տրամադրել 16 մլն դոլարի օգնություն

10:31 24.03.2020

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն։ «Սա հետհեղափոխական Հայաստանին Foreign Assistance ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։ Ներկայացնում ենք 2011–2021թթ Հայաստանին Foreign Assistance ծրագրով նախատեսված և իրականում տրամադրված օգնության ծավալները՝ ինֆոգրաֆիկայով»,- հայտնում է […]

̰
Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

10:27 24.03.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի․ Վարազդատ Կարապետյան

10:22 24.03.2020

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։ Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։ Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը […]

̰
Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում 10 մլն դրամի չարաշահումների վերաբերյալ

10:09 24.03.2020

10 մլն. դրամի առերևույթ չարաշահման հետքերով․ նախարար Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում չարաշահումների վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հալեպում մահացել է Իդլիբի մարտերում ծանր վիրավորված Էլի Կրպոյանը

09:55 24.03.2020

Մոտ 1 ամիս առաջ Իդլիբում մարտերի ժամանակ ծանր վիրավորված հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով Հալեպի իր աղբյուրին։ Հաղորդվում է, որ կազդուրվելուց հետո 26-ամյա Կրպոյանը կրկին անցել էր կռվի և վիրավորվել Ազեզ շրջանում՝ ահաբեկչի գնդակից: Էլի Կրպոյանը հուղարկավորվել է Հալեպի ազգային գերեզմանատանը։  

̰
Արարատ քաղաքի ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

09:49 24.03.2020

Վթարային ջրանջատում Արարատի մարզի Արարատ քաղաքում մարտի 24-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 24-ին` ժամը 10.00-18:00-ն, կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

09:41 24.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ստորագրել է «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:56 24.03.2020

Մարտի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ-Մարմարաշեն ավտոճանապարհին՝ 8000 քմ, Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:45 24.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նազարբեկյան փ. 18 շենք, 11։00-17։00 Օրբելի փ. 63/1, 65 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 2-րդ փողոցի սեփական տները […]

̰
Կոտայքում և Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում վարակի դեպք է հայտնաբերվել. Փաշինյան

08:11 24.03.2020

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ծավալը որոշակի անհանգստություն է առաջացնում: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, և մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- նշել […]

̰
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է, որ մարտի 1-ից տուն չի գնում. Լևոն Զաքարյան

00:54 24.03.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է ( ֆոտոն տեղադրում եմ նրա թուլտվությամբ)։Բժշկուհին մարտի 1-ից տուն չի գնում, ինչպես կոլեկտիվից շատերը։ Էս համաճարակը վատ, բայց առիթ էր ,որ ճանաչենք,թե ինչ հազվագյուտ մարդկանցով ենք շրջապատված։ Խոնարհումս Ձեզ,  սիրելի բժիշկներ։ #Կհաղթահարենք #Միասին»:

̰
Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել․ Արսեն Թորոսյան

00:30 24.03.2020

Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»:

̰
Կորոնավիրուսի 41 հաստատված նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

00:20 24.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի 41 հաստատված նոր դեպք ունենք, վաղ առավոտից նոր սահմանափակումներ կկիրառվեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա․ Արայիկ Հարությունյան

23:46 23.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է․ «Երեկ ծնողներին խնդրեցի` երեխաներին տանը պահեն: Բայց ինձ փոխանցեցին, որ դրսում երեխաներ են նկատել: Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա: #ՄնաՏանը»,- գրել է նա։

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

23:33 23.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 24-ի դասացուցակը։ Ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը․ «?‍?Քիմիա Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան) ⚠Ճանապարհային երթևեկության կանոններ Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան) ?‍♀Ֆիզկուլտուրա Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան) ?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ ?Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը ?Ֆիզիկա. […]

̰
Մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին․ Փաշինյան

23:16 23.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ ժամվա ընթացքում հանդես կգաշ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։

̰
Երևանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

23:09 23.03.2020

Սարդոստայն հիշեցնող բազմաթիվ ճաքեր, իջվածքներ: Oր առաջ փողոցները նորոգելու և անվտանգ երթևեկություն կազմակերպելու նպատակով այս տարի գործն ավելի վաղ է սկսել: Երևանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: «Այս տարի մրցույթները մեկնարկեցին բավականին շուտ: Դրանք հայտարարվել էին դեռևս նախորդ տարի: Ծրագրով հիմնականում ցանցատիպ ճաքերով փողոցների փոսանորոգման աշխատանքներ են»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ […]

̰
Աննա Հակոբյանը ձեռքերն անընդհատ ախտահանում է․ խոսնակ

22:13 23.03.2020

ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է, իսկ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, […]

̰
Ամեն ինչին պետք է գիտակցաբար վերաբերվել. Թ. Ստեփանյան

21:56 23.03.2020

Քանի՞ դեպք է եղել, երբ կորոնավիրուսով հիվանդի հետ շփված քաղաքացիները թաքնվել են՝ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփայանը չի կարող ասել: Բայց ընդգծեց, որ այդպիսի դեպքեր եղել են. «Ուղղակի զարմանալի է՝ ինչո՞ւ են թաքնվել: Նրանք անպայման պետք է լինեն հսկողության տակ»,- նկատեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շտապօգնության աշխատակիցների վարձատրությանն անպայման կանդրադառնանք. Թ. Ստեփանյան

21:41 23.03.2020

Շտապօգնության աշխատակիցների հավելյալ վարձատրության մասին հարցին ի պատասխան՝  ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց, որ  դրան կանդրադառնան ստեղծված իրավիճակից հետո: «Այսօրվա դրությամբ՝ բոլորը վարձատրվում են ըստ 24 ժամվա գրաֆիկի: Իսկ նրանք, ովքեր մարզ են մեկնել, համապատասխան վարձատրություն են ստանում»,- նկատեց Ստեփանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանը 6 հատ նոր կոմունալ վակումային մեքենա ունի

21:31 23.03.2020

Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային մեքենա): Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի […]

̰
Շտապօգնության մեկուսացած աշխատակիցները վերադարձել են աշխատանքի. Թ. Ստեփանյան

21:22 23.03.2020

Այսօրվա դրությամբ՝ շտապօգնության մեկուսացած աշխատակիցներ չկան: «Առաջին հիվանդի հետ շփման հետևանքով երեք աշխատակից էր մեկուսացել: Նրանց մոտ 14 օր անց ոչ մի վիրուս չէր հայտնաբերվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ստեփանյանի խոսքերով՝ այդ աշխատակիցներն անցել են աշխատանքային նորմալ գրաֆիկի: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

21:11 23.03.2020

Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև […]

̰
BACK_TO_TOP