21:22 23.03.2020
Այսօրվա դրությամբ՝ շտապօգնության մեկուսացած աշխատակիցներ չկան: «Առաջին հիվանդի հետ շփման հետևանքով երեք աշխատակից էր մեկուսացել: Նրանց մոտ 14 օր անց ոչ մի վիրուս չէր հայտնաբերվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ստեփանյանի խոսքերով՝ այդ աշխատակիցներն անցել են աշխատանքային նորմալ գրաֆիկի: Մանրամասները՝ տեսանյութում
21:11 23.03.2020
Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև […]
21:03 23.03.2020
ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում, քանի որ շտապօգնության խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: «Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կորոնավիրուսի հետ կապված կասկած կա, կարող են զանգել շտապօգնություն և բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն: Ո՛չ, այդպես չէ․ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված […]
20:48 23.03.2020
Շտապօգնությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից: Որքան են ավելացել կանչերը՝ ըստ իրավիճակի: «Մեր կանչերի թիվը պակասել է՝ հունվար-փետրվար ամիսների համեմատ»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Հիմա 700-750 կանչ են սպասարկում նշված ժամանակահատվածի 900-950-ի համեմատ: Սիրտ-անոթային, շնչառական հիվանդություններն են, երրորդ տեղում էլ վնասվածքներն են: Հունվար-փետրվարի համեմատ սուր շնչառական […]
20:34 23.03.2020
Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում […]
20:24 23.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նախարարության իրազեկման արշավին միանալու համար: «Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար»:
19:59 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ […]
19:52 23.03.2020
Արտակարգ դրության օրերին աշակերտների կրթությունը չի տուժի․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է heravar.armedu.am հեռավար ուսուցման հարթակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
19:47 23.03.2020
Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա: Քաղաքացին […]
19:21 23.03.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական […]
19:15 23.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց 117 կողմ, 0 […]
18:50 23.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398,401.619.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2210:
18:42 23.03.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր […]
18:34 23.03.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ: Դրանով, սակայն, իշխող խմբակցությունը չի սահմանափակվի: Երեկոյան նախատեսված է նաև մեկ այլ նիստ: Այդ ժամանակ խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իմ քայլը» խմբակցությունը սովորաբար ամեն հերթական լիագումար նիստերից առաջ օրակարգի շուրջ քննարկում կազմակերպում է, բայց ոչ վարչապետի մասնակցությամբ: Ըստ ամենայնի, պատգամավորների և […]
18:30 23.03.2020
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում […]
18:20 23.03.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացրել։ Նա անցորդներին բաժանել է բուկլետներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և պաշտպանվելու նպատակով։ «Ես ուզեցի կամավոր ներգրավվեմ, իմ լուման ունենամ, օգտակար լինեմ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Առողջապահության նախարարությունը և շատերն ասացին, որ շատ թվով կամավորներ են դիմել, փորձեցին ինձ պաշտպանել […]
18:16 23.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին […]
18:02 23.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։ Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 […]
18:00 23.03.2020
Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը: Շիրակի […]
17:47 23.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում. ➡️ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID:
17:39 23.03.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․ «Վերջին օրերի եզակի լավ լուրերից։ Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»: Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջև անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2260364707599102/?type=3&theater
17:35 23.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցներն ու դրանց ճիշտ օգտագործման կանոնները: Տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:
17:34 23.03.2020
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել և ընթացքում կոտրել է իր մոտ եղած […]
17:22 23.03.2020
Կորոնավիրուսի թեստ նաև ոստիկաններ են հանձնել: Թեստերի արդյունքների ու արտակարգ դրության պայմաններում ոստիկանության գործառույթների մասին է խոսել ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը կառավարության հերթական ասուլիսում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:15 23.03.2020
Կանխարգելիչ միջոցառումների համակարգման մարզային օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները. նրանք փորձում են բնակչության հետ սերտ շփման մեջ գտնվող առաջնային օղակի բուժանձնակազմին ապահովել անհրաժեշտ արտահագուստով ու պարագաներով, ժամանակին կազմակերպել վիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տեղափոխումն ինֆեկցիոն հիվանդանոց կամ ապահովել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը։ Մարզային շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ […]
16:48 23.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մառնեուլի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլի շրջանից դուրս)։ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան […]
16:20 23.03.2020
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի […]
15:59 23.03.2020
Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերը և Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանը, մինչև 2020թ. ապրիլի 10-ը իրականացնելու է սնանկության գործով կառավարիչների հաշվառում: Հաշվառման նպատակով կառավարիչները, ղեկավարվելով արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանի 3-րդ կետի […]