TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. պարզաբանում

16:48 23.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մառնեուլի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլի շրջանից դուրս)։ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան […]

̰
Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

16:20 23.03.2020

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի […]

̰
Հայտարարություն սնանկության գործով կառավարիչների հաշվառման վերաբերյալ

15:59 23.03.2020

Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերը և Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանը, մինչև 2020թ. ապրիլի 10-ը իրականացնելու է սնանկության գործով կառավարիչների հաշվառում: Հաշվառման նպատակով կառավարիչները, ղեկավարվելով արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանի 3-րդ կետի […]

̰
Հյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան․ ոստիկանության տեսանյութը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

15:41 23.03.2020

Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերեցին 53-ամյա տանտիրոջ դին։ Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ հայտնաբերվեցին։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսեցին  օպերատիվ միջոցառումներ իրականացնել։ Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ […]

̰
Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ

15:36 23.03.2020

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ: Այս մասին հայտնում են Եվրասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից: Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն էր (2016 – 2019թթ.)։ Նա եղել է Հայաստանի վարչապետ (2008թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը)։ 2014-2016 թվականներին Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

̰
10 մլն դրամի առերևույթ չարաշահումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. քրգործ է հարուցվել

15:10 23.03.2020

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռքբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք: Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների […]

̰
«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնան այնքան, մինչև իրենց կարիքը չզգացվի

15:07 23.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր բժիշկները»: «Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։ ➡️Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը […]

̰
Արմավիրում ի՞նչ հաճախականությամբ են ախտահանվում հասարակական տրանսպորտային միջոցները

15:00 23.03.2020

Արմավիր մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, թե ինչպես են ախտահանվում մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները։ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները: Ախտահանիչ նյութերով, մասնագիտական […]

̰
Բժիշկ-վարակաբանը քաղաքացիներին կոչ է անում հետևել հորդորին և մնալ տանը

14:59 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարածել է բժիշկ Աշոտ Պապիկյանի գրառումը՝ կից նշելով. «Աշոտ Պապիկյանը մեր ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչն է: Այս օրերին նա մշտապես բնակվում և աշխատում է հիվանդանոցում: Իսկ մնացածը հենց ինքն է ասել»: Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել […]

̰
Ստամբուլում արգելվել է տարեցների դուրս գալը տնից․ հայ համայնքը պատրաստվում է դրան

14:55 23.03.2020

Թուրքիայի կառավարությունը 65 տարեկանն անց քաղաքացիների վրա տնից դուրս գալու արգելք է դրել: Թե ինչ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում և մասնավորապես Ստամբուլում, առավել մանրամասն ներկայացրել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցեր

14:52 23.03.2020

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ […]

̰
Սահմանափակումները կիրառվում են անհրաժեշտությունից ելնելով. Վարոս Սիմոնյան

14:45 23.03.2020

Տնտեսական գործունեության մասով տարածվող սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան գործազրկության վրա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ի պատասխան, ասաց. «Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և չի կարող գործազրկություն առաջացնել»: Նա ընդգծեց, որ ժամանակավոր սահմանափակումները միտված են համաճարակի կանխարգելմանը: Սիմոնյանի խոսքերով՝ հնարավոր այն վայրերը, որոնք կարող են լինել վարակի տարածման  ռիսկային գոտիներ, ժամանակավորապես […]

̰
Ականատես կլինենք ոչ միայն փոքրամասշտաբ, այլև լայնամասշտաբ տնտեսական սկանդալների. Էդմոն Մարուքյան

14:34 23.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մարտի 3-ից մինչ այսօր կորոնավիրուսի կանխարգելման և փոխօգնության շրջանակներում Թուրքիայի կառավարությունն արգելել է Անկարայի օդանավակայանի մաքսային գոտում թողնված շուրջ 200.000 բժշկական դիմակների արտահանումը դեպի Իտալիա։ Ուշադրության է արժանի այն, որ ներկայիս «սառեցված» տնտեսական հարաբերություններում Թուրքիան միակ երկիրը չէ, որ արգելակել է […]

̰
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի

14:22 23.03.2020

Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ։ Շնորհակալություն ենք հայտնում «Հայկական Կարիտաս»-ին՝ բուժանձնակազմին […]

̰
9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը

13:58 23.03.2020

Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 1 քարաթափման, 50 հրդեհի ահազանգ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 83 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է […]

̰
Ի՞նչ պատիժ է սահմանվում կորոնավիրուսային վարակով վարակելու համար. ԱԺ փոխխոսնակը մանրամասներ է ներկայացրել

13:51 23.03.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ մանրամասներ հայտնելով խորհրդարանում այսօր ընդունված նոր օրինագծի մասին: «Քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.  Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 […]

̰
«Վարակի տարածումը կախված է մեկ մարդուց». Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն իրազեկում է

13:50 23.03.2020

«Վարակի տարածումը կախված է մեկ մարդուց» վերտառությամբ Gif է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` #ՄնաՏանը հեշթեգով:

̰
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ

13:45 23.03.2020

Արթուր Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր Պողոսյանին […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է 24.853.262 դրամի վնաս

13:41 23.03.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 24.853.262 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.500.000 […]

̰
«Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում. հայտարարություն

13:35 23.03.2020

Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստից» հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն  ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային […]

̰
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են

13:26 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք […]

̰
Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել

13:21 23.03.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Հանցագործության մասին սուտ […]

̰
Սպանություն Էջմիածնում. ենթադրյալ հանցագործությունը կատարելու համար կասկածվող անձը ձերբակալվել է

13:13 23.03.2020

2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]

̰
Տնտեսական գործունեության ի՞նչ սահմանափակումներ են գործելու

13:04 23.03.2020

Պարետի որոշմամբ՝ սահմանափակումներ են տարածվել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա: Ի՞նչ բացառություններ կան և ինչպե՞ս են կարգավորվում բեռնափոխադրումներն այս օրերին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարակելիս ինչպե՞ս իմանալ դիմացինի հղի լինելու մասին․ Գևորգ Պետրոսյան

13:02 23.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ելույթի ժամանակ կարևորեց կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակին, սակայն նշեց, որ նախագծի որոշ լրացումների հետ իրենց խմբակցությունը անվերապահորեն համաձայնվել չի կարող։ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ, բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, ո՞նց ենք ճշտում այդ պահին հղի կնո՞ջ նկատմամբ ենք կատարում. թե՞ ոչ կամ անչափահասի նկատմամբ։ Այդ […]

̰
Չափից շատ հաց ու լավաշ գնելու հետևանքները

12:53 23.03.2020

Բնապահպան Լևոն Գալստյանն իր էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում աղբամանը նետված հացեր են: «Չափից շատ հաց ու լավաշ գնելու հետևանքները»,- գրել է նա:

̰
ԱԺ նախագահն իրազեկում է՝ մեկուսացման կանոնները խախտելն այսուհետ տուգանք է առաջացնում

12:52 23.03.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ ի գիտություն ՀՀ քաղաքացիների. «Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ 1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (ԾՆԹ․ Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար […]

̰
Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ դասախոսություն է կարդացել ԵՊՀ ուսանողների համար

12:47 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]

̰
Մեր կանխատեսումները թող լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ. Սուրենյան

12:44 23.03.2020

Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է: Այս առթիվ իր «Ֆեյսբուքում» շնորհավորհել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ […]

̰
Պարետն առաջարկում է մթերային խանութներին ու սուպերմարկետներին առավոտյան ժամերին սպասարկել միայն կենսաթոշակառուներին

12:40 23.03.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կառաջարկ է ներկայացրել խանութներին. նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին […]

̰
BACK_TO_TOP