12:47 23.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]
12:44 23.03.2020
Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է: Այս առթիվ իր «Ֆեյսբուքում» շնորհավորհել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ […]
12:40 23.03.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կառաջարկ է ներկայացրել խանութներին. նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին […]
12:26 23.03.2020
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր 3 հարց է քննարկվել: Միաձայն ընդունվել է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 4-րդ արձանագրությունը վավերացնելու հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:16 23.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և Պարետի 2020 թ. մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝ 1. Թույլատրել […]
12:10 23.03.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական հետևանքներին: Նա կարևորեց խորհրդարանում այսօր ընդունված օրենքը, որով պատասխանատվություն է սահմանվում մտածված կերպով այլ անձանց վարակելու համար: Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ վիճակ է գործարաններում, արդյո՞ք ինքը, իբրև գործարար, վնասներ է կրում: Ծառուկյանը հիշեցրեց՝ տնտեսական ճգնաժամի հնարավորության մասին ինքն ահազանգել էր դեռ […]
12:00 23.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինքնամեկուսացման ժամանակ ևս պետք է առողջ կենսակերպ վարել։ Առո՛ղջ եղեք և հետևե՛ք բժիշկների ցուցումներին»։
11:58 23.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի […]
11:52 23.03.2020
Վարչական իրավախախտումների վերաբերյալ և «Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով փոփոխություններին, մանրամասնել է. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 182.3 հոդվածում 8-րդ կետը ներկայացնել հետևյալ խմբագրության. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրությամբ ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կանոնները խախելը, այստեղ ԶԼՄ-ների հասկացությունը փոխարինում ենք «լրատվական […]
11:41 23.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Պարետի՝ 2020 թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. […]
11:30 23.03.2020
ՀՀ ԱԺ-ն այսօր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և «Քրեական օրենսգրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկում է երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ սրանով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պահանջները խախտելու համար: Ի տարբերություն առաջին ընթերցման՝ երկրորդ ընթերցմանը նախագիծը ներկայացնում էր արդարադատության նախարարը: Նա ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում նախագիծը: […]
11:18 23.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մարտի 17-ի N 1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝ 1. […]
11:11 23.03.2020
Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: «Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/armembrus/posts/1072775843107552?__xts__[0]=68.ARB-oTuDqfm_9Au7uQAvW9vhD8hmoiDNX6XqoCyszoCtbudzIUDKAGHa8CdQqhlZx4sYV6IevFCIDfI1LRY8SjH3DSjM3qh7UmXx3BNMgEUtF4UULLJDnLJtnNgEaLpilgHCMOu4Aqabta0D5sbjvo_mrTBoOORFh7a7pngcFwsnlyMsLn5CttiQexdXE9PW8-1OFYvvi0a98XloHVjFVSQjr0fUUwDH4m1c7agyOjD8CNfEjVrWPlOV-TpPS6EOEGcj2MR6SkvnGRzs3m6rFDOfO8iwfjLuBJK9eXr84psC8TTp8EXAWE2byRjRUj7UyquQDsCIq8_r-VYbi_L0XAozVQ&__tn__=-R
10:38 23.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ: Տեսանյութում ներկայացված է, թե Պաշտպանը կամ իր ներկայացուցիչը ինչ հաստատություններ կարող է այցելել և ինչ գործողություններ ձեռնարկել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
10:01 23.03.2020
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 23-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի։ Առողջացել է 2 պացիենտ։
09:39 23.03.2020
Պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն ու նախագահները հանդես են եկել հայտարարությամբ․ ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: «Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք և հույս պարգևելն […]
09:30 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., […]
09:20 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 23:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]
09:12 23.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ «Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակը Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: […]
08:56 23.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, […]
08:48 23.03.2020
Սննդամթերք վաճառող խանութներին կոչ ենք անելու հատուկ ժամեր սահմանել տարեց գնորդների համար, որպեսզի այդ ժամերին կարողանան գնումներ կատարել տարեց բնակիչները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է պարետ Տիգրան Ավինյանը։ «Իտալիում մահվան դեպքերը տարեց բնակիչների շրջանում է գրանցվել, որոնք ունեցել են երեք կամ ավելի խրոնիկ հիվանդություններ։ Տարեցները ամենախոցելին են, այդ պատճառով մենք կոչ ենք անելու […]
08:10 23.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում` 10։00-16։00 Արարատյան 1 զանգ. 8, 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքերը և Շրջանային փողոցը, Շահումյան 14 փողոցը, Մեծարենցի, Վեգների փողոցները, Նորաշեն թաղ. 23, 24, 47շենքերը, Սիլիկյան 13 փողոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
00:00 23.03.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ «Ժող, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»:
23:47 22.03.2020
Մարտի 22-ին` ժամը 19:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանում այրվում են տնկիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հեդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել […]
23:37 22.03.2020
Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության նախարարության […]
23:32 22.03.2020
COVID-19. Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հրատապ սկզբունքները: Պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։ https://rm.coe.int/16809cfa4b (Eng.) https://rm.coe.int/16809cfa4d (Rus.) https://rm.coe.int/16809cfa4a (Fr.) https://www.coe.int/…/covid-19-council-of-europe-anti-tortu…
23:10 22.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 23-ի դասացուցակը։ «?Հեռավար դասերը շարունակվում են Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝ ?Ես և շրջակա աշխարհը Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան) ?Կենսաբանություն Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան) ✔️Հասարակագիտություն Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան) ??11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները Ֆիզիկա․ Ազատ […]
22:59 22.03.2020
SHANTNEWS.am-ի հետ զրույցում հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանն անդրադարձել է մարդու ֆիզիկական վիճակի վրա հոգեկան վիճակի ազդեցությանը: «Հոգեկանի ու ֆիզիկականի փոխկապակցության փաստը նորություն չէ: Եթե նույնիսկ կողմնակից չենք մետաֆիզիկական տեսություններին /Լուիզա Հեյ, Լիզ Բուրբո/, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ֆիզիկական հիվանդության ներքո քողարկված է հոգեբանական չլուծված խնդիր, բացասական համոզմունք, հոգեկերտվածքի յուրահատկություն, ապա պետք է հաշվի նստենք գիտական հետազոտությունների հետ, […]
22:37 22.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարներով և կից գրել․ «Օր 5-րդ»։
22:20 22.03.2020
Կեղծ էջերը շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ շորթելու մարդկանց անձնական տվյալները։ Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք իբրև խաղարկում են խոշոր շահումներ։ Այս մասին տեղեկացնում է Infocheck.am-ը։ Facebook-ի հայկական տիրույթում գործում են Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի […]