22:37 22.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարներով և կից գրել․ «Օր 5-րդ»։
22:20 22.03.2020
Կեղծ էջերը շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ շորթելու մարդկանց անձնական տվյալները։ Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք իբրև խաղարկում են խոշոր շահումներ։ Այս մասին տեղեկացնում է Infocheck.am-ը։ Facebook-ի հայկական տիրույթում գործում են Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի […]
21:33 22.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: «Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` […]
20:51 22.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել. «Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է»:
20:14 22.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը: «Հարգելի՛ հայրենակցներ, ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամենաէական դերերից մեկը ունի հենց ձեռքերը օճառով լվանալը և ճիշտ լվանալը: Դա ունի բացատրություն՝ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է: Պարզապես կարող ենք նրան ոչնչացնել ձեռքերը ճիշտ լվանալով»,- […]
20:05 22.03.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է արել Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի մասին: «Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»,- գրել է նախարարը:
19:56 22.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ինքնամեկուսացման ժամանակ ևս վարել առողջ կենսակերպ:
19:28 22.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր համազգային ծնողական ժողով էր հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոստացել էր, որ այսօր երեկոյան փոքրիկների համար կկարդա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:19 22.03.2020
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ սահմանակից հսկիչ-անցակետերից միայն «Սադախլոյով» հնարավոր կլինի Վրաստանի քաղաքացի հանդիսացող ճանապարհորդների […]
17:52 22.03.2020
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեսթավորում):
17:05 22.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին, միանալ համազգային ծնողական ժողովի: Նախարարն իր խոսքում անդրադարձավ հեռավար կրթության խնդիրներին: Նախարարի խոսքով՝ հեռավար կրթության հետ կապված արդեն իսկ ահազանգեր են ստացվել, որ որոշ անձինք մատուցում են վճարովի ծառայություններ: «Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, հետևե՛ք, […]
16:54 22.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունի, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունի հարակից ուղեկցող հիվանդություններ։ «Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ […]
16:44 22.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղված երեխաների ծնողներին: «Ծնողներին խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին: Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է»,- գրել է նախարարը:
16:20 22.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել […]
16:03 22.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես են իրենց զգում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտները: «Ինչպես գիտեք, ունենք 190 հաստատված դեպք առավոտյան դրությամբ, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն: Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ և նրանցից 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Նրանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի […]
16:01 22.03.2020
Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ […]
15:50 22.03.2020
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: «Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում […]
15:45 22.03.2020
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակիչները, որոնք մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով և ամբողջ օրը սպասել են վրանում, մնացել են Սամցխե-Ջավախքում: Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նրանք տեղավորվել են Ախալցխայի հյուրանոցներում: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացիները, որոնք վերադարձել են Հայաստանից, վրանում […]
15:15 22.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
14:42 22.03.2020
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, […]
14:35 22.03.2020
«Կարանտինն Իտալիայում». նման խորագրով տեսանյութ է հրապարակել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Էդմոն Մարուքյանը «կարանտինային հումոր» է ներկայացրել:
13:54 22.03.2020
Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ «Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը […]
13:41 22.03.2020
Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեղեկացնում է. «Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ✅ոչ աշխատողի մեղքով […]
13:14 22.03.2020
Մարտի 21-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հովհաննես Մ., ծնված 1996 թ.) […]
13:02 22.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաներին և նրանց ծնողներին ոգևորելու նպատակով կենտրոնում տեղադրված այս խորհրդանշական ծառի «մրգերի» վրա փակցված են արդեն բուժված երեխաների նկարները։ «Միասին կարող ենք նպաստել ծառի «մրգերի» ավելացմանը։ Միասին կարող ենք կյանքեր փրկել։ ➡ https://donate.cityofsmile.org/»,- […]
13:00 22.03.2020
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ տնից դուրս չգալու կոչին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Թատրոնն առաջարկում է տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների օնլայն տարբերակները: Հանդիսատեսի դատին է հանձնվել Նոդար Դումբաձեի հայտնի «Մեղադրական եզրակացություն»-ը, ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է: Այս ներկայացումը ադամյանցիները խաղացել են նաև վրացերենով՝ առաջին անգամ թատրոնի […]
12:45 22.03.2020
Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երևանում և մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։ Հասցեները և հեռախոսահամարները՝ տեսանյութում:
12:11 22.03.2020
Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է, որը նշվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայր և զարգացում գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր: ՄԱԿ-ը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ` նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի` ընթացիկ կամ ապագա գլոբալ […]
12:03 22.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքներ՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: