11:16 22.03.2020
Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է […]
11:05 22.03.2020
Մարտի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ եղեգն, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ եղեգն, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
10:51 22.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 08:17-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
10:45 22.03.2020
Առողջապահության ազգային Ինստիտուտի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
10:17 22.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: «Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում […]
23:57 21.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-26-ը սպասվում […]
23:38 21.03.2020
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների լուսանկարը և շնորհակալություն հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, մասնավորապես, գրել է․ «Մեր ժամանակի հերոսները։ Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին, ովքեր այս շաբաթ հոգ են տարել նաև մի քանի ֆրանսիացի պացիենտների նկատմամբ»։ Մարտի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում դեսպան Լաքոտը […]
22:59 21.03.2020
Արտակարգ դրության պայմաններում նախատեսված սահմանափակումները՝ մասնավորապես մեկուսացման ու ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց կողմից արտակարգ դրության պահանջները խախտելը, պետք է նախատեսի վարչական և քրեական պատասխանատվություն: Այն սահմանելու նպատակով կառավարությունը ԱԺ էր ներկայացրել որոշման նախագիծ, որը երեկ քննարկվել է արտահերթ ռեժիմով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, չնայած պատգամավորները մի շարք իրավական անորոշության օրինակներ ու թերություններ են մատնանշել […]
22:48 21.03.2020
Մարտի 21-ին Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով Վեհարանում հյուրընկալեցինք արև-երեխաների: Մխիթարություն ենք ապրում՝ տեսնելով նրանց հանդեպ ցուցաբերվող սերն ու գուրգուրանքը: Այդ սիրո և ուշադրության շնորհիվ միայն նրանք կկարողանան ապրել որպես հանրության լիարժեք անդամներ և գտնել իրենց տեղը հանրային կյանքում: Մենք վստահ ենք, որ հանրության կողմից առանձնակի ուշադրությունը հնարավորություն կտա արև-երեխաներին զարգացնելու Աստծուց տրված իրենց տաղանդներն […]
22:42 21.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը երեկոյան երեխաների համար կընթերցի Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը։ «Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն: ‼️Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է: ✅Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում […]
22:33 21.03.2020
Հայտնի է, որ Shant Digital TV-ի միջոցով կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը տեղաշարժի սահմանափակման այս պայմաններում, և քանի որ գործող պարետատան հորդորով տնային պայմաններում ինքնամեկուսացած մեր հայրենակիցները միայն դպրոցականներ կամ ուսանողներ չեն, «Շանթ»-ը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի ողջ տարածքում հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար։ Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ պայմաններ են […]
22:09 21.03.2020
Համախմբվել մի գաղափարի շուրջ և փորձել միասնական հաղթահարել կորոնավիրուսի բացասական հետևանքները․ սա այս օրերին համաշխարհային հանրության գլխավոր ուղերձն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ այդպիսի ուղերձ է հղել հեռավար ուսուցում կազմակերպելու համատեքստում: «Շանթ» հեռուստաընկերությունն արձագանքում է այդ ուղերձին: Արտակարգ ռեժիմում արտակարգ դասապրոցես. այսպես է լինում, երբ կարանտին է հայտարարվում և ուսումնական հաստատություններն […]
22:02 21.03.2020
Պարետատան որոշումների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար թեժ գիծ է գործում։ Խնդրում եմ՝ թե հարցեր կան, զանգել ու պարզաբանումներ ստանալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
21:31 21.03.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի ու տնային կարանտինի դեմ շատերը պայքարում են ստեղծագործելով և կամ հումորով: SHANTNEWS-n առանձնացրել է շաբաթվա ամենադիտված ու տարածված տեսանյութերն ու հումորները։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3033881609965901/
21:22 21.03.2020
Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են շնորհավորում մեկուսացվածներից մեկի ծննդյան օրը: «Ծնունդդ շնորհավոր, Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը», – գրել է նա:
21:12 21.03.2020
Արտակարգ դրության պայմաններում այսօր ասուլիս է հրավիրել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով համալիր աշխատանքներ են իրականացնում պարերտատան, Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգերլման ազգային կենտրոնի ցուցումներով: Հարությունյանն ասել է նաև, որ մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտը՝ մետրոն, միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն ամեն օր ախտահանվում են։ Ուղևորափոխադրումները նվազել են, բացի […]
21:01 21.03.2020
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում, նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Այս մասին […]
20:51 21.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է բեռնափոխադրում իրականացնող տնտեսվարողներին Վրաստանում ուժի մեջ մտած նոր ընթացակարգերի վերաբերյալ: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում […]
20:45 21.03.2020
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պարետատան որոշմանը․ «Հարգե՛լի հայրենակիցներ Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝ առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային […]
20:24 21.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20:13 21.03.2020
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և […]
19:47 21.03.2020
Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Շիրակի մարզում: Այս մասին SHANTNEWS.am-ին ներկայացրել են մարզի առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստեղծվել է մարզային օպերատիվ կառավարման շտաբ, որը համակարգում է պատասխանատու կառույցների աշխատանքը և արագ արձագանքը: Մարզի բուժհաստատություններում ինտենսիվ միջոցառումներ են տարվում նաև ներհիվանդանոցային վարակներից խուսափելու համար, խստիվ արգելված են տեսակցությունները: Համայնքային ու մասնավոր կառույցներին պարբերաբար […]
19:35 21.03.2020
Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների, և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հատնել է ՀՀ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ցանկանում […]
19:19 21.03.2020
Ձեռքերը լվանալու դաս ջունգլիներում գտնվող օրանգուտանից: Ծանոթացե՛ք, վերջին օրերին համացանցի հերոսն է: Կատակով և ամենայն լրջությամբ, տարբեր հարթակներում այս օրերի հիմնական կոչն է. «Լվա՛ ձեռքերդ»: Մանրամասները՝ տեսանյութում:
19:05 21.03.2020
Հայաստանի համայնքների միությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի Վերնաշեն բնակավայրում»: https://www.facebook.com/municipalities.armenia/videos/545455136383776/
19:02 21.03.2020
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործիչը գրել է, որ մարտի 16-ին ինքը Covid-19-ին բնորոշ ախտանշաններ է նկատել իր մոտ՝ հոգնածություն, թուլություն, բայց ոչ ջերմություն: Բուայեն դիմել է բուժհաստատություն, թեսթի պատասխանը դրական է եղել: «Ես նախազգուշացրի իմ մտերիմ շրջապատին: Միաժամանակ, համաձայնել եմ փորձարարական բուժում անցնել պրոֆեսոր Դիդյե Ռաոյի […]
18:45 21.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
18:38 21.03.2020
ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության 2. Բարերի, գիշերային […]