14:23 10.07.2023
2023 թվականի հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 36 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: «Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է […]
11:36 10.07.2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման հետ կապված իրավիճակին։ Նա ընդգծել է, որ էներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ պետք է իրականացվեն առանց սահմանափակումների, և Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական երկխոսություն պետք է սկսվի։ «Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ: Ինչպես բազմիցս կրկնել […]
21:17 09.07.2023
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն Թվիթերի իր միկրոբլոգում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, ով առավոտյան իր ուրախությունն էր հայտնել Արցախում գազամատակարարման վերականգնման կապակցությամբ: «Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո՛ Կլաար, որ Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է: – Ձեզ «հաճելի […]
20:37 09.07.2023
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին: Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում են առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ […]
18:16 09.07.2023
ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը պարզաբանող հրապարակում է կատարել Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ: «Մի քանի կարևոր դիտարկում Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ. 1. Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն: 2. […]
16:20 09.07.2023
Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ […]
14:06 09.07.2023
«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրի՞վ է, թե՞ մասնակի: Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում […]
11:40 09.07.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը: Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի […]
11:05 09.07.2023
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն: «Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, […]
10:53 09.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։ Ադրբեջանի ՊՆ […]
20:40 08.07.2023
Շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոր որոշում է կայացրել, որով վերահաստատելով փետրվարի 22 -ի որոշումը՝ դարձյալ պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով քաղաքացիների տեղաշարժը ապահովելու համար: Այս և միջազգային իրավական մեխանիզմների գործարկմանը վերաբերող թեմաներին է անդադարձել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
15:50 08.07.2023
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի վերջին` 4-րդ օրը նվիրված էր Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի որդեգրած ռազմավարությունների, դրանց իրագործման ընթացքում ծագող խնդիրների, արդեն կայացած և մինչև 2025 թվականը նախանշված ծրագրերի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հստակ ուղիների քննարկմանը։ «Հաշվի առնելով մեր ժողովրդագրական տվյալները` մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը, կենսունակությունն անչափ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, և […]
15:08 08.07.2023
Հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։ Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է […]
13:42 08.07.2023
Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ […]
13:00 08.07.2023
«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային […]
12:25 08.07.2023
Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ: «Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել […]
10:25 08.07.2023
«ՀՀ-ին և նրա տարբեր տարիների իշխանություններին հաճախ մեր միջազգային գործընկերները մեղադրել են ոչ միջազգային իրավունքի եզրույթներով խոսելու կամ բանակցելու համար։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա նշել է, որ միջազգային գործընկերների համար երբեմն խորթ ու անհասկանալի են եղել մեր ձևակերպումները, մասնավորապես՝ հայրենիք, պատմական հայրենիք, սրբազան հող, պատմական արդարություն, […]
10:04 08.07.2023
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանային համայնքների բնակչությանը հայտնում է, որ գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության: Գյուղական […]
20:28 07.07.2023
Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
16:43 07.07.2023
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Այս մասին Թվիթերում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: «Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի պահպանման», – գրել է նախարարը։
14:38 07.07.2023
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի […]
13:39 07.07.2023
Այսօր՝ հուլիսի 7-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]
13:07 07.07.2023
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է […]
11:24 07.07.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը: Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:
10:12 07.07.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելության երրորդ քարտուղար տիկին Արաքսյա Բաբիկյանի հայտարարությունը մշակույթի և կայուն զարգացման բարձր մակարդակի ինտերակտիվ երկխոսության ժամանակ. Պարոն նախագահ, Մշակույթը, որպես մարդկային հասարակության կարևոր բաղադրիչ և կայուն զարգացման շարժիչ ուժ, անհատներին և համայնքներին ապահովում է ինքնության և սոցիալական համախմբվածության ուժեղ զգացումով: Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը կարևոր տարր […]
09:23 07.07.2023
Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, […]
22:55 06.07.2023
Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները: […]
22:12 06.07.2023
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեմային: Մարիա Զախարովան հերթական անգամ կոչ է արել Բաքվի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ինչ-որ նոր բան ասե՞լ է Զախարովան, թե՞ սա ընդամենը նրա հերթական կոչն է եղել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այստեղ արժե նկատել, թե ինչ ֆոնի վրա է […]
20:11 06.07.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին, որում ասվում է. Վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և […]
18:06 06.07.2023
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ելույթով է հանդես եկել «LINKS Europe»-ի կազմակերպած «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն․ հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» (“The South Caucasus and the European Union – addressing challenges, seizing opportunities”) խորագրով համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում Տիգրան Բալայանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերն է բոլոր հնարավոր ոլորտներում: Նրա խոսքով […]