ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Tue, 29 Apr 2025 13:09:29 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում https://www.shantnews.am/news/view/1592034.html Tue, 29 Apr 2025 13:06:49 +0000 https://www.shantnews.am/?p=1592034 Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան:

Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» և Հայաստանի պարի պետական անսամբլները, ինչպես նաև «Բերդ» պարային անսամբլը։ Հյուսիսային պողոտայի և Եվրոպայի հրապարակում հանդես կգան Սոֆի Դևոյանի դպրոցի սաները, Հանրապետության հրապարակում՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, իսկ նախարարության հարակից տարածքում՝ «Նանե դանս շոու» խմբի սաները: Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30:

ՀՀ մարզպետարանները նախապես տեղեկացվել են միջոցառման մասին․ մարզերում ևս կգործեն պարային ֆլեշմոբի հարթակներ։ Երևանում և մարզերում կազմակերպվել են նաև պարի ուսուցման դասընթացներ դպրոցներում:

Պարին նվիրված հանրային արշավը նպատակ ունի հանրահռչակել պարարվեստը՝ խրախուսելով ազգային պարերը։ Պարային ֆլեշմբի մասնակիցները պարելու են քոչարի և վերվերի։

]]>
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են https://www.shantnews.am/news/view/1592030.html Tue, 29 Apr 2025 12:50:40 +0000 https://www.shantnews.am/?p=1592030 Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել՝

  • բալետի արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը,
  • Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ԵՐԳԻ-ՊԱՐԻ պետական անսամբլի պարախմբի արտիստ Արթուր Հայրապետյանը,
  • ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասական պարի դասախոս Վլադիմիր Շահվերդյանը,
  • «Հաճըն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Ավետիսյանը,
  • «Վալենս» և «Զանգեզուր» պարային համույթների գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը:

Նախարարը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ոլորտում ներդրած ջանքերի համար:

«Արվեստն ու մշակույթը բացառիկ ուժ և ոգևորություն են փոխանցում և մշտապես օգնում են թե՛ հանրային, թե՛ պետական մակարդակում՝ դիմակայելու մարտահրավերներին և հաղթահարելու դժվարությունները։ Տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ թվում է՝ ամեն ինչ հնարավոր է ստեղծել թվային գործիքների կիրառմամբ, առանձնակի կարևորվում է ստեղծագործելու հատկությունը, որը մարդուն դարձնում է անկրկնելի ու անփոխարինելի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պարարվեստի ներկայացուցիչներին ուղղված գնահատանքը միտված է նաև հանրության շրջանում նրանց գործունեության տեսանելիության բարձրացմանը, պարարվեստի հանրահռչակմանը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է պարի տարածումը և ուսուցումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի՝ վերջերս ներդրված սոցիալական կրեդիտի համակարգը նպաստավոր է երեխաների շրջանում պարարվեստը խրախուսելու համար: Այս համատեքստում նա կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին՝ առավել ակտիվորեն մասնակցել պարը հանրության շրջանում տարածելու և հասանելի դարձնելու գործընթացին։

]]>
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը https://www.shantnews.am/news/view/1591984.html Tue, 29 Apr 2025 11:50:59 +0000 https://www.shantnews.am/?p=1591984 Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են պատմական, քաղաքական և մշակութային կապերի առումով: «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը: Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ թե՛ խաղաղ, թե փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որ մենք տածում ենք դեպի Ֆրանսիայի Հանրապետությունը և հանրությունը, համընդհանուր է: Ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և անընդհատ զարգացող հարաբերությունների համար»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ հայ- ֆրանսիական համագործակցությունն այսօր ընդգրկում է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության և քաղաքականության բազմաթիվ ոլորտներ. «Ֆրանսիան շատ կարևոր գործընկեր է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում: Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեր համագործակցությունը նոր հորիզոններ է բացել՝ ամրապնդելով մշակութային և լեզվական կապերը: Այդ իմաստով հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի ազգային գրադարանում՝ ազդարարելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակումը: Գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջամարտիկը՝ հանդես գալով համագործակցության հարթակ հետաքրքիր, բազմազան և բազմակող քննարկումների համար»,- ասել է նախարարը։

Նա կարևորել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների և այլ հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքումը, որը հիմք կհանդիսանա հետագա համատեղ ծրագրերի համար:

Երկկողմ համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է կարողությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ գրադարանային ոլորտում համագործակցությունը պետք է ուղղվի նաև տեխնոլոգիական զարգացմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Հայաստան- Ֆրանսիա պատմական ու մշակութային բազմաշերտ հարաբերությունները։ Գիտաժողովին մասնակցում են անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան զեկույցներով և քննարկումներով՝ նվիրված երկու երկրների բազմադարյա հարաբերություններին, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաների։ Գիտաժողովի գլխավոր բանախոսը Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն է:

«Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուը:

Գիտաժողովի ընթացքում առանձին ցուցասրահում տեղի կունենա հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ-ֆրանսիական փոխառնչություններին նվիրված հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանությունները և այլն:

Գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:

Գիտաժողովի հանդիսավոր փակումը կկայանա ապրիլի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև տեղի կունենա «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին, որը հեղինակել է հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակություն:

Գիտաժողովի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://is.gd/5QEbLY

]]>
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը https://www.shantnews.am/news/view/1591981.html Tue, 29 Apr 2025 11:35:07 +0000 https://www.shantnews.am/?p=1591981 Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:

Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում:

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը: «Նախագծի ընդունումը կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժեւորմանը եւ շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ-պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաեւ միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջեւ նոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքում սահմանված որոշ դրույթներին:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ:

]]>
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ https://www.shantnews.am/news/view/1591884.html Tue, 29 Apr 2025 08:32:06 +0000 https://www.shantnews.am/?p=1591884 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։

Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։

ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով:

Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ։

Այս տարի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ Մեր ավանդական քոչարին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։

Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։

Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը»:

]]>
Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան https://www.shantnews.am/news/view/1591226.html Sun, 27 Apr 2025 13:40:53 +0000 https://www.shantnews.am/?p=1591226 Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ:

Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության ակտիվացումը, անդրադարձ է կատարվել համատեղ նոր ծրագրեր անցկացնելու հնարավորություններին:

]]>
«Հայ սուպերսթար»-ի սպասված վերադարձը. ինչպե՞ս են արձագանքում հեռուստադիտողները https://www.shantnews.am/news/view/1590869.html Fri, 25 Apr 2025 19:11:03 +0000 https://www.shantnews.am/?p=1590869 Ապրիլի 20-ին Հայ սուպերսթար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն էր, լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Մանրամասները` ռեպորտաժում:

]]>
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների աշխատանքային այցը Լոռու մարզի մի շարք հուշարձաններ https://www.shantnews.am/news/view/1590679.html Fri, 25 Apr 2025 12:05:37 +0000 https://www.shantnews.am/?p=1590679 ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով։

Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները:

Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները. այն շահագործման կհանձնվի շուտով՝ տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո:

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքների և եկեղեցու վերականգնման շարունակվող աշխատանքներին, որոնք նույնպես սկսվել էին 2024 թվականին:

Կողես գյուղում ուսումնասիրվել է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որի խաչքարերից մեկը թեքվել է և վթարային վիճակում է: Առաջիկայում այն կամրակայվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:

Շրջայցի վերջին կանգառը Սանահինում էր. քննարկվել է համայնքի կողմից ներկայացված՝ վանքի դիմացի հատվածի բարեկարգման առաջարկը:

Մասնագետներն ուսումնասիրել են նաև Զաքարյանների դամբարանը, որի վերականգնման աշխատանքները նախարարության կողմից նախորդ տարի դադարեցվել էին՝ պայմանավորված գիտամեթոդական խորհրդի դիտողություններով: Համապատասխան շտկումներն արդեն արվել են, առաջիկայում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն:

]]>
Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին. Երևանի 12 վարչական շրջանում և մարզերի 79 բնակավայրում կանցակցվեն միջոցառումներ https://www.shantnews.am/news/view/1590633.html Fri, 25 Apr 2025 10:23:23 +0000 https://www.shantnews.am/?p=1590633 Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

ՀՀ մարզերի 79 համայնքում ու բնակավայրում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով հանրային քննարկում-բանախոսությունների շարք:

Նույն օրը մայրաքաղաք Երևանում և Հայաստանի 2025թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացնում են «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով ուսումնական նախագծեր: Դպրոցականները նախագծային աշխատանքի շրջանակում ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ դրանց համար առաջարկելով լուծումներ, որոնք կուժեղացնեն պետությունը, համայնքն ու բնակավայրը: Ապրիլի 26-ին բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն նախագծային աշխատանքները:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 26-ին կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։

Քաղաքացու օրվա շրջանակում կձևավորվեն երկու խոշոր հարթակներ. Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 16:00-18:00-ն և 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանի կենտրոնական հրապարակում ժամը 11:30-18:00-ն կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների, քոլեջների նվագախմբերի և երգչախմբերի, արվեստի դպրոցների ժողովրդական և էստրադային վոկալ և պարային խմբերի, ինչպես նաև հայտնի երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Կազմակերպվող հանրային հանդիպում-քննարկումներում որպես բանախոսներ հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում հաջողություններ արձանագրած, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչները, որոնք կներկայացնեն պետության զարգացման գործում քաղաքացու դերակատարության, քաղաքացու կերպարի և վարքագծի մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը: Բանախոսները հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններն ու ձեռքբերումները կներկայացնեն՝ միաժամանակ քննարկելով հանդիպման մասնակիցների, հատկապես երիտասարդների քաղաքացիական մոտեցումների, արժեքային խնդիրների վերաբերյալ հարցեր:

ՀՀ մարզերում և քաղաքամայր Երևանում բանախոսությունների մեկնարկը նախատեսվում է ժամը 12:00-ին կամ 15:00-ին, այնուհետև կլինեն բանախոսություններն ամփոփող կարճ մշակութային միջոցառումներ՝ համայնքների արվեստի դպրոցների սաների և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Բացի վերոնշյալ հարթակներից՝ Քաղաքացու օրվա շրջանակում երիտասարդների մասնակցությամբ բանախոսություն-քննարկումներ են կազմակերպվելու նաև պետական աջակցությամբ ստեղծված «Իջևան Լոֆթ», «Դուկո», «Մեղրի Լոֆթ», «ԾոՎեմ», «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» երիտասարդական կենտրոններում:

Միջոցառումների այս ձևաչափը նպատակաուղղված է հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

 

]]>
2025 թվականը՝ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման տարի. տեղի կունենա միջազգային գիտաժողով https://www.shantnews.am/news/view/1589526.html Tue, 22 Apr 2025 13:26:13 +0000 https://www.shantnews.am/?p=1589526 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն:

Գիտաժողովի համատեքստում նախատեսվում է ներկայացնել «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն վերահրատարակված թարգմանությունը, հայ և օտարազգի մասնագետների գիտական զեկույցների շրջանակներում վերլուծել արդի իրավունքի կանոնական, միջնադարյան ակունքները:

Մատենադարանի հայտով 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

]]>