14:13 16.11.2022
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը: Ուստի, […]
13:38 16.11.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա պատգամավորական բարեկամական խմբի կազմում գտնվում է Կորեայի Հանրապետությունում։ Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Յուն-յոնգ Լին: Այցի շրջանակներում Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել նաև Կորեայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ջոն Դեյջինի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Կորեայի […]
13:25 16.11.2022
2023 թ. բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման եւ մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը` Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեի մասին նախագիծը: «Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք […]
12:14 16.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 16-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.09 դրամ է, վաճառքը՝ 403.85 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.12 դրամ է, վաճառքը՝ 419.12 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.16 դրամ է, վաճառքը՝ 6.74 դրամ:
12:06 16.11.2022
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Սենատին երեկ՝ նոյեմբերի 15-ին ընդունած բանաձեւի համար, որով ֆրանսիացի գործընկերներն աջակցում են Հայաստանին եւ առաջարկում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Նկատի առնելով երեկ Ֆրանսիայի […]
21:19 15.11.2022
]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը: Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ: Մինչ […]
20:00 15.11.2022
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։ Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար […]
19:45 15.11.2022
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի […]
19:20 15.11.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս: Մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում […]
14:44 15.11.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, կարևորել տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունն ու պատասխանատուներին տվել կոնկրետ […]
11:53 15.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Յունիվերսալ Էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Բջնի): Ստուգմամբ պարզվել է, որ արտադրական շինության հատակի մակերևույթները, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, անհարթ են, ջրանցիկ, հեշտությամբ չեն կարող մաքրվել, ախտահանվել և պատշաճ կերպով ցամաքեցվել: Արտադրամասի […]
09:24 15.11.2022
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, երեքշաբթի ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում, կոչ է արել դիմակայել պարենի և էներգետիկայի հարցերը քաղաքականացնելուն և սպառազինությանը, վերացնել միակողմանի պատժամիջոցները և գիտական և տեխնոլոգիական համագործակցության սահմանափակումները: «Պարենի և էներգետիկ անվտանգությունը համաշխարհային զարգացման ամենահրատապ մարտահրավերներն են: Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության և պահանջարկի ոլորտում խնդիրներն են, այլ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները […]
22:13 14.11.2022
Կանադական սպորտային հագուստ արտադրող Helly Hansen-ը որոշել է հեռանալ ռուսական շուկայից։ Երկուշաբթի հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ օգոստոսին Helly Hansen ՍՊԸ-ի նոր սեփականատերերը Helly Hansen Russia AS-ի փոխարեն եղել են ընկերության գործադիր տնօրեն Իգոր Ռոգանովիչը և փաստաբան Անդրեյ Կարասևը։ Հոկտեմբերին ընկերությունը փոխել է իր անունը Retail RC-ի: Ըստ աղբյուրի՝ […]
21:01 14.11.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:
19:23 14.11.2022
Շիրակի մարզպետարանն արձանագրել է մի շարք թերություններ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 495 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է կազմում։ Շինարարական աշխատանքները իրականացվում է հինգ ընկերությունների՝ «Մերձմոսկովյան», «Էլիտ Արման Շին», «ԼԵՆՃԱՆՇԻՆ», «Ախուրյանի կոոպշին», «Դուստր Մոնիկա» կողմից։ Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, […]
11:44 14.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.41 դրամ է, վաճառքը՝ 404.06 դրամ: Եվրոյի առքը միջինը 400.35 դրամ է, վաճառքը՝ 418.24 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.12 դրամ է, վաճառքը՝ 6.75 դրամ:
14:50 12.11.2022
Թուրքիայի իշխանությունները սխալ են համարում Ուկրաինայից և Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանման համար հացահատիկի գործարքի աշխատանքի ժամկետներ սահմանելը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ սխալ կլինի այնտեղ ժամկետների շրջանակ սահմանել։ Մյուս կողմից, իմ կարծիքով, մենք պետք է լավ ուրվագծենք այս աշխատանքի սահմանները և լավ անենք: Այլ կերպ ասած, […]
14:35 12.11.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական […]
23:39 11.11.2022
ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում, այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի […]
21:00 11.11.2022
Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու համայնքապետարանում սկսվել են դեռ ամիսներ առաջ։ Կուտակվել է 1500 խմ ավազ և 20 տոննա աղ՝ ձյան մաքրման և փողոցների աղ-ավազային խառնուրդով մշակման համար։ Ձեռք են բերվել նաև ավելներ, բահեր և մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը եղել է Գյումրու կոմունալ ծառայության մեքենայական պարկում։ Համայնքի ղեկավարը […]
14:55 11.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ: Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին: […]
13:05 11.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։
12:15 11.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.62 դրամ է, վաճառքը՝ 404.24 դրամ: Եվրոյի առքը միջինը 395.82 դրամ է, վաճառքը՝ 413.59 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.13 դրամ է, վաճառքը՝ 6.74դրամ:
20:03 10.11.2022
«Էներգետիկ մղձավանջը» կսրվի ԵՄ երկրներում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Bloomberg-ը։ «Էներգիայի մատակարարումը պահպանելու համար ԵՄ երկրները պետք է շատ հմտորեն հավասարակշռեն առաջարկը և պահանջարկը: Նրանք ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել, որպեսզի նվազեցնեն գալիք ձմռան վնասը»,- ասվում է նյութում։ Նշվում է, որ մի շարք երկրների բնակիչների համար ցրտի պատճառով այս խաղում խաղադրույքը կլինի կյանքն […]
19:55 10.11.2022
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի […]
19:27 10.11.2022
Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է UNIDO ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է […]
18:51 10.11.2022
2023 թվականից Ղազախստանը պայմանագիր է ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթի փոխադրման մասին, որը նախատեսվում է հասցնել 6-6,5 մլն տոննայի, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը: Սմայիլովը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար ստեղծվել է հատուկ «ճանապարհային քարտեզ»։ Սա, մասնավորապես, ուղղություն է Աքտաու նավահանգստով դեպի Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրումներ […]
14:04 10.11.2022
Առցանց ձեւաչափով նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ ոլորտային հանձնաժողովի մոդելային օրենքների եւ մի շարք իրավական ակտերի նախագծեր: