13:54 10.11.2022
Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է: Կոյուղաջուրը նաև հոսել է հարակից մշակովի հողատարածքներ: Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը: Այժմ ջրի հոսքը դադարեցվել է՝ մինչև խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:33 10.11.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ին արված հայտարարություններին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ […]
10:13 10.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն: Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:
08:56 10.11.2022
Աշխատավարձից կախվածությունը նվազեցնելու համար արժե սովորել տեղավորվել բյուջեի մեջ: Դա անելու ուղիներ կան՝ և՛ ակնհայտ, և՛ ոչ այնքան ակնհայտ, Պրայմ գործակալությանը ասել է BKF բանկի վերլուծական բաժնի ղեկավար Մաքսիմ Օսադչին։ Փորձագետը խորհուրդ է տվել առաջին հերթին նվազեցնել ծախսերը՝ անցնել այլ բջջային օպերատորների, նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։ Օսադչին հավելել է, որ հնարավոր է օգտվել կանխիկացման բարենպաստ պայմաններով […]
22:20 08.11.2022
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը: Երեկ և այսօր աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։ Համաժողովի […]
22:12 08.11.2022
Գերմանիայի կենդանաբանական այգիները ֆինանսական օգնություն են խնդրել և սկսել են կենդանիներ հանձնել երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 8-ին։ Դրեզդենի կենդանաբանական այգին նոյեմբերի 1-ից փակել է տերարիումը ջեռուցման բարձր ծախսերի պատճառով։ Նրա բնակիչներին ստիպված են եղել վերաբնակեցնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մխիթարությունն այն է, որ տերարիումի որոշ սողուններ կպահպանվեն, քանի որ […]
19:51 08.11.2022
Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ռուսական Forbes-ի՝ Վրաստանում կա ծրագիր, ըստ որի` բնակության թույլտվություն է տրվում անշարժ գույքի ներդրման համար։ Tranio անշարժ գույքի գործակալության կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան Forbes-ին ասել է, որ Վրաստանում բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գնել առնվազն 100 հազար […]
18:55 08.11.2022
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ […]
14:30 08.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.26 դրամ է, վաճառքը՝ 403.97 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.62 դրամ է, վաճառքը՝ 405.26 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.06 դրամ է, վաճառքը՝ 6.65 դրամ:
09:30 08.11.2022
Պրեմիում հատվածը դարձել է միակը Մոսկվայի նոր բնակարանային շուկայում, որտեղ գները նվազել են վերջին 12 ամիսների ընթացքում: Այս մասին «Известия»-ին հայտնել են Metrium-ի վերլուծաբանները։ Այսպիսով, բնակարանների միջին արժեքը նվազել է 51,4 միլիոնից մինչև 44,4 միլիոն ռուբլի՝ էժանանալով 14 տոկոսով։ Ըստ վերլուծաբանների՝ միտումի պատճառը մեկ քառակուսի մետրի մակերեսի և գնի նվազումն է։ Մասնավորապես, այժմ պրեմիում նորակառույց […]
20:15 07.11.2022
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ: 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն […]
19:39 07.11.2022
Հունական Energean ընկերությունը Իսրայելի «Զևս» հորատանցքում հայտնաբերել է 13 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ այս վայրում բնական գազի ակնկալվող պաշարները տատանվում են 10-ից 21 միլիարդ խորանարդ մետր գազի սահմաններում, հաղորդում է 9-րդ ալիքը։ «Զևսը» գտնվում է Միջերկրական ծովի ՝ Քարիշի հորատման պլատֆորմից ոչ հեռու։ Այս հանքավայրից գազի մի մասը, […]
18:17 07.11.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանում գործող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանի նկատմամբ։ Վերահսկողության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» […]
16:00 07.11.2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Նրա գնահատմամբ՝ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տեսչության մասնագետները 173 կայան են այցելել: «Մեր […]
13:25 07.11.2022
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար: ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 […]
11:29 07.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.79 դրամ է, վաճառքը՝ 404.62 դրամ: Եվրոյի առքը միջինը 386.35 դրամ է, վաճառքը՝ 403.74 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6 դրամ է, վաճառքը՝ 6.64 դրամ:
21:09 06.11.2022
Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը բարդ է, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով Կիևի քաղաքապետարանի անվտանգության մունիցիպալ բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկին, հայտնել էր, որ Կիևի իշխանությունները սկսել են ծրագրել քաղաքի բնակիչների ամբողջական տարհանում էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ […]
20:35 06.11.2022
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Թուրքմենստանին՝ Եվրոպա բնական գազի մատակարարման կազմակերպման հարցում, կիրակի օրը Աշգաբադում կայացած ճեպազրույցում ասել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն։ «Իմ կարիերայի սկզբում հնարավորություն ունեցա լինել Բաքվում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, և մենք՝ ադրբեջանական կողմը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Թուրքմենստանը, խոսեցինք թուրքմենական գազը եվրոպա մատակարարելու հնարավորության մասին՝ […]
20:21 06.11.2022
Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.62 դրամ է, վաճառքը՝ 404.50 դրամ: Եվրոյի առքը միջինը 381.97 դրամ է, վաճառքը՝ 399.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.91 դրամ է, վաճառքը՝ 6.61 դրամ:
19:12 06.11.2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Ուկրաինայի ֆինանսական աջակցության 2023 թվականին ծրագիրը, որը կհասնի 18 միլիարդ եվրոյի։ «Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Զելենսկիին, որ այս շաբաթ նա կներկայացնի զգալի ֆինանսական փաթեթ, որը կկազմի ամսական 1,5 միլիարդ եվրո, ընդհանուր գումարը կկազմի մինչև 18 միլիարդ, ինչը մեծապես […]
17:25 06.11.2022
Կլիմայի 2,5 կամ ավելի աստիճանով տաքացումը կնշանակի մարդկության անդունդը գլորել ընկնել, ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին գրում է Welt-ը։ «Մարդկությունը գնում է դեպի անդունդ․․․ Ավելի քան 2,5 աստիճան տաքացումը կործանարար ազդեցություն կունենա միակ մոլորակի վրա, որը մենք ունենք»,- ասել է արտգործնախարարը Կլիմայի համաշխարհային համաժողովի նախօրեին։ Նրա խոսքով՝ աշխարհը կարող է սահմանափակել […]
16:18 06.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի նիստում կքննարկի «հացահատիկի գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը […]
12:32 06.11.2022
Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է էլեկտրացանցից անջատվելուց երկու օր անց։ Բարձրավոլտ գծերը վնասվել էին գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Արտաքին էներգամատակարարումը ԶԱԷԿ-ում վերականգնվել է վերջին միջադեպի հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման հասանելիության դադարեցումից երկու օր անց, որը ցույց է տվել միջուկային անվտանգության իրավիճակի անկայունությունը Եվրոպայի ամենամեծ օբյեկտում», – […]
10:53 06.11.2022
Կիևում սկսվել է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը, գրում է New York Times-ը։ Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն հայտնել են, թե սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը: Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումները յոթ շրջաններում։ «Մենք կարող […]
19:40 05.11.2022
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները և Լեհաստանն անցել են գազի ստորգետնյա պահեստարաններից գազի արդյունահանմանը, ինչը վկայում է Եվրոպայում ձմեռային ջեռուցման սեզոնի պաշտոնական բացման մասին։ Այս մասին հայտնում է Gas Infrastructure Europe ասոցիացիան։ Գազի պաշարներին անցմանը նպաստել է վերջին օրերին եվրոպական տարածաշրջանում հաստատված ցուրտ եղանակը։ Նոյեմբերի 3-ի արդյունքներով գազի պաշարների օգտագործումը կազմել է 0,03%, իսկ ռեսուրսների դուրսբերման […]
18:58 05.11.2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող Շտրեկի պոմպակայանում այս տարի իրականացված աշխատանքներին, ինչպես նաև մարզում ոռոգման խնդիրներին ծանոթանալու նպատակով մարզում է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։ Նրան ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իր աշխատասենյակում, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկման ներկայացրել մարզում ոռոգման հետ կապված հարցեր, առաջարկություններ, ինչպես նաև ամփոփել ոռոգման ակտիվ սեզոնում ոռոգման համակարգերի աշխատանքն […]
18:18 05.11.2022
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով հացահատիկային միջանցքի կասեցման ռիսկերը պահպանվում են։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, ռիսկերը կպահպանվեն։ Սակայն պարենային ճգնաժամը հաղթահարելու համար ուկրաինական հացահատիկը պետք է հասնի աշխարհին»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային և […]
13:00 05.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հացահատիկային միջանցքի» վերականգնումը համարում է դիվանագիտական հաջողություն, ըստ նրա՝ դրան նպաստել է Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի ուշ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություն […]
09:03 05.11.2022
Դոլարի փոխարժեքը մինչև տարեվերջ կարող է հասնել առավելագույնը 67 ռուբլու՝ առևտրային հաշվեկշռի նվազման պայմաններում, հարկաբյուջետային կանոնների անհավանական վերականգնումը դոլարը կհասցնի մինչև 70 ռուբլու, կարծում են ՌԻԱ Նովոստիին հարցազրույց տված փորձագետները։ Ռուբլին 2022 թվականին ցույց տվեց տատանումների լայն շրջանակ։ Այսպիսով, դոլարի փոխարժեքը 2021-ի տարեվերջի մակարդակից (74,68 ռուբլի) սրված աշխարհաքաղաքական ռիսկերի և աննախադեպ պատժամիջոցների ֆոնին մինչև մարտի […]