TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում բարելավել է դիրքը

13:30 26.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը: «Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը […]

̰
Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են մոտ հազար աֆղանների մուտքը երկիր

10:20 26.08.2021

Մոտ հազար աֆղաններ կկարողանան մուտք գործել Ռուսաստան, նրանք ստացել են մուտքի թույլտվություն: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Աֆղանստանի սփյուռքի կենտրոնի նախագահ Գուլամ Մոհամմադ Ջալալը: Նրա խոսքով՝ չպետք է  թույլ տալ, որ ահաբեկիչները փախստականների քողի ներքո հայտնվեն ՌԴ-ում: Վերոնշյալ անձանց թվում են ռուսական անձնագիր ունեցողները, համավարակի պատճառով տնից հեռացած ուսանողները, առևտրային կառույցների աշխատակիցները, ՌԴ-ում աշխատանքի և […]

̰
Չինաստանում հայտնաբերվել է թերթաքարային նավթի խոշոր հանք

09:32 26.08.2021

Չինաստանի ազգային նավթագազային ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող PetroChina էներգետիկ ընկերությունը հայտնաբերել է թերթաքարային նավթի զգալի պաշարներ Չինաստանի խոշորագույն՝ Դացին հանքավայրում, որը գտնվում է հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։ Թերթաքարային նավթի կանխատեսվող երկրաբանական պաշարները գերազանցում են 1,268 միլիարդ տոննան։ Դացինի նավթագազային հանքավայրը բացվել է 1959 թվականին. այսօրվա դրությամբ այն ՉԺՀ-ում խոշորագույն հանքավայրն է՝ ավելի քան 5,7 միլիարդ տոննա […]

̰
Նախարար Գնել Սանոսյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են հեռանկարային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

19:55 25.08.2021

Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ […]

̰
Քաբուլում բանկերը վերաբացվել են

17:00 25.08.2021

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների իշխանությունը զավթելուց հետո բանկերն առաջին անգամ են բացվել, չորեքշաբթի  օգոստոսի 25 -ին, հայտնում է WP- ն: Նշվում է, որ թալիբները կարգադրել են բանկերին վերսկսել աշխատանքը գների բարձրացման պատճառով: Բանկերի բացվելուց հետո դրանց մոտ հերթեր են գոյացել, մարդիկ փորձում են բանկոմատներից կանխիկ գումար հանել: Ըստ WP- ի՝ բանկերը ստիպված են բացվել, քանի […]

̰
Էրդողանի վարչակազմը 19 տարում 7 անգամ ավելի շատ պետական պարտք է կուտակել, քան եղել էր 80 տարում

19:47 24.08.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր […]

̰
Գյուղոլորտի աջակցության ծրագրերը շոշափելի ազդեցություն են ունենում վերամշակող ընկերությունների զարգացման գործընթացում․ էկոնոմիկայի փոխնախարար

11:27 24.08.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի և Արարատի գինու գործարաններ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և վերազինման աշխատանքները։ Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է գործարանում, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին, որոնք թույլ կտան առավել սահուն կազմակերպել խաղողի մթերման գործընթացը։ Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, […]

̰
Նավթի գինը բարձրացել է 5%-ով

20:44 23.08.2021

Օգոստոսի 23-ին նավթի համաշխարհային գները 5 %-ի աճ են ցուցաբերել։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4,83%-ով և մեկ բարելի դիմաց կազմել 67,89 դոլար։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5%-ով՝ հասնելով 65,22 դոլարի։ Շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը մնում է նավթի գնի վրա ազդող […]

̰
Փոքր Մանթաշ գյուղի ներհամայնքային ճանապարհները կսալապատվեն տուֆ քարով

19:58 23.08.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Փոքր Մանթաշ համայնքի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 3-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման համար կծախսվի 29.2 մլն դրամ։ Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։ Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 26 ժամանակավոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրաֆշին» ՍՊԸ կողմից։

̰
Մեծ Բրիտանիայում սննդի պակաս է սկսվել

21:35 22.08.2021

Բրիտանական սուպերմարկետները մթերքի կանոնավոր մատակարարման խնդիր ունեն: Պատճառը բանվորական ուժի պակասն է: Բանն այն է, որ հարյուրավոր աշխպատակիցներ ստիպված են եղել ինքամեկուսանալ, քանի որ հատուկ ծրագիր կա, որը հսկում է նրանց շփումները կորոնավիրուսով հիվանդների հետ: Այժմ բրիտանացիները մտավախություն ունեն, որ սննդի պակաս կլինի, գրում է Reuters-ը: Քաոս է սկսվել նաև տրանսպորտային ընկերություններում, հյուրանոցային համակարգում: Մեծությամբ […]

̰
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ

23:50 21.08.2021

Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13% տնտեսական աճ։ ?Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ ?Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72%, ?Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10% ?Շինարարություն +6.7% ?Առևտուր և ծառայություններ +14.4% ?Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6% աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6%: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ […]

̰
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման այս տարվա պետական աջակցության ծրագիրը

19:37 21.08.2021

Կառավարությունը սուբսիդավորված գնով ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմացուներ է առաջարկում գյուղացիներին: Պարտադիր պահանջ է, որ գյուղացին աշնանացան մշակի 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա ու ցանք կատարի ամենաուշը մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: 1 հեկտարի հաշվով  գյուղացիական  տնտեսությունը առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Նախորդ տարիների համեմատ, ակնկալվում է, որ ծրագրի շահառուների […]

̰
ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

12:49 21.08.2021

Օգոստոսի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։ Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, […]

̰
Ակնկալում ենք կառուցողական աշխատանք գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ․ Փաշինյան

16:44 20.08.2021

Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի […]

̰
Քննարկել են հայ-արգենտինական գործարար համայնքների միջև կապերի ակտիվացման հնարավորությունները

12:40 20.08.2021

Օգոստոսի 19-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և […]

̰
Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

11:11 20.08.2021

ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: TASS գործակալության հաղորդմամբ՝ ղրղզական Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք՝ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է […]

̰
Միշուստինը հորդորել է արագացնել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների անցումը թվային ձևաչափի

10:41 20.08.2021

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել արագացնել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների թվայնացումը: ««Հինգյակի» միասնական թվային տարածքի ստեղծումը կօգնի նաև ինտեգրման խորացմանը: Մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների արագացված թվային անցման համար, ներդնենք առաջադեմ տեխնոլոգիաներ և պրակտիկա», – ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում: Միշուստինը նշել է, որ այս ուղղությամբ արդեն […]

̰
Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը

20:42 19.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ այսօր շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել է կառավարության 2012 թվականի N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման նպատակը նախագծի շրջանառման դեռևս […]

̰
Հայաստանն ու Ղրղզստանը կակտիվացնեն տնտեսական կապերը

13:37 19.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Պեմզաշեն գյուղում արտաքին լուսավորության ցանցն ընդլայնվում է

20:28 18.08.2021

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագորվ Պեմզաշեն համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ 9-ը փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 420 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։ Կտեղադրվեն 70 լուսակիրներ, արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային փողոց։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Աշոտ […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

20:05 18.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի […]

̰
Վրաստան կատարվող փոխանցումների ծավալով Ռուսաստանը կրկին առաջատար է

19:37 18.08.2021

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսին դեպի Վրաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 208,4 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 652,1 մլն լարի, ինչը կազմում է 10,4%, այսինքն՝ 19,7 միլիոն դոլարով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է  jnews.ge-ն։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ փոխանցումների ծավալով առաջատարն է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղից 40,11 մլն ԱՄՆ […]

̰
Շինտեխնիկայի և աշխատուժի պակասի պատճառով Գյումրիի Բուլվարային թաղամասում փողոցի հիմնանորոգումը ժամանակավոր դադարեցվել է

19:14 18.08.2021

Մոտ երկու շաբաթ է՝ դադարեցված է Բուլվարային թաղամասի Դուդկո փողոցի շինարարությունը։ Շինհրապարակից տեխնիկան տարվել է, հիմնական աշխատանքները մնացել են անավարտ։ Ընդամենը 500 մետր երկարության փողոցի նորոգումն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում, հիմնանորոգման ավարտը նախատեսված է նոյեմբերին։ Ապրիլին է սկսվել Դուդկո փողոցի շինարարությունը, 700 մետր երկարության փողոցի 490 մետրն է, ըստ հաստատված նախագծի, ծրագրում ընդգրկված։ Թաղամասի […]

̰
Անի խոշորացված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան

18:58 18.08.2021

Գումարի 50 տոկոսը՝ պետության, 50 տոկոսը՝ համայնքային բյուջեից, 53 մլն դրամի շրջանակներում Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ -ի կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ևս 2400-3000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

̰
Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում․ հողագործները դարձյալ դժգոհում են բաշխվող ջրի գրաֆիկից և քանակից

18:37 18.08.2021

Մեկ ամիս առաջ Կառնուտի ջրամբարում մեռյալ ծավալից էլ պակաս ջուր կար՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր, իսկ ջրատարը ցամաք էր։ Մի քանի օր է, որ ջուր է հոսում, Արփի լճի և Ախուրյան գետի ջրերն ուղղել են Կառնուտի ջրամբար: Վայրկյանում թե քանի լիտր ջուր է բաց թողնվում Արփիից, ծավալի հաշվարկներն անօգուտ են դառնում, երբ ջրատարում այն […]

̰
Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցները կօգնեն գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ

14:02 18.08.2021

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցները կօգնեն գործարարներին գտնելու թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքներ և նոր շուկաներ։ Ուղեցույցներում նկարագրված են՝ ✔️ներմուծման ընթացակարգերը, ✔️արտաքին շուկաների հնարավոր այլընտրանքները, ✔️լոգիստիկան, ✔️տրանսպորտային ծախսերը, ✔️անհրաժեշտ միջազգային պայմանագրերը, ✔️մատակարարների կոնտակտային տվյալները: Ուղեցույցները մշակվել են էկոնոմիկայի նախարարության և Business Support Office-Armenia -ի համագործակցությամբ։

̰
ԱԺ-ն ընդունեց Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

18:20 17.08.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով միակ նախագիծը` Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին: Հիշեցնենք` կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, որին  կողմ էին  քվեարկել միայն իշխող խմբակցության անդամները: Ավելի ուշ […]

̰
ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:48 17.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման […]

̰
ԲՏԱ նախարարը հանդիպել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հետ

17:41 17.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 17-ին ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչելու փաստը, այս առումով Ուրուգվայն առանձնահատուկ տեղ ունի աշխարհասփյուռ հայության համար։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն շնորհակալություն է հայտնել ընդունելության […]

̰
Լավրովը խնդրել է ռուս բեռնափոխադրողներին դիտարկել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժը

15:52 17.08.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս բեռնափոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: «Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, այնպես որ, խնդրում եմ ավելի ուշադիր եղեք այդ խոստումնալից տարածքին, այն, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կունենա»,- ասել է նա Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ: «Կարևոր է, որ մեր […]

̰
BACK_TO_TOP