12:07 05.05.2020
Խորհրդարանական ընդդիմության 5 նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն էին ստացել, կրկին մերժվել են: Լիագումար նիստի աշխատանքներն ԱԺ-ն սկսել է դրանց քննարկմամբ, օրակարգում եղել են փաստաբանների լիազորություններն ու իրավունքները ընդլայնող երկու նախագծեր, Բարգավաճ Հայաստանը առաջարկել է նաև ընդլայնել խորհրդարանական լսումներ անցկացնելու հնարավորությունները, իսկ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ կրկնապատկել վետերանների պատվովճարները: Բոլոր նախագծերը «Իմ քայլը» […]
11:48 05.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանին վերաբերող ԱՀԿ կանխատեսումներին։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այդ սցենարի մասին նախարարը երեկ հայտնել էր Ազգային ժողովում: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում դեպքերի թիվը կարող է հասնել 524.032-ի, որից ծանր կլինեն 26.202-ը։ Լուսանկարին կից նախարարը մեկնաբանել է. «Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ […]
11:12 05.05.2020
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հաղորդվում է, […]
10:55 05.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2619-ի։ Առողջացել է ևս 40 պացիենտ, ընդհանուր՝ 1111։ Փաստացի բուժում է ստանում 1462 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 40-ի։ Մինչ օրս գրանցվել է […]
09:10 05.05.2020
Nike ընկերությունն ԱՄՆ-ում և Եվրոպայում ավելի քան 30 հազար զույգ կոշիկ կբաժանի բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում։ Կոշիկը, որը կտրամադրի ընկերությունը, ստեղծվել է հատուկ բուժանձնակազմի համար։ Nike-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունը տարբեր մարզիկների հետ որոշել է այդ կերպ երախտագիտություն հայտնել բուժաշխատողներին։
08:43 05.05.2020
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ծովային զինված հարձակման ձերբակալված մասնակիցների թվում կա ԱՄՆ 2 քաղաքացի, որոնց նա անվանել է ԱՄՆ նախագահի անձնական թիկնազորի աշխատակիցներ։ «Ձերբակալվածներից մեկն առաջին ցուցմունքներում հայտել է, որ ներխուժող խմբում եղել են ԱՄՆ 2 քաղաքացիներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական թիկնազորի աշխատողներ»,-ասել է Մադուրոն ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա […]
08:30 05.05.2020
COVID-19-ի դեմ պայքարը կարող է պահանջել 5 անգամ ավելի, քան 7․5 մլրդ դոլարը, որը ծրագրվում է հավաքել Եվրամիության հովանու ներքո՝ միջազգային դոնորական առցանց կոնֆերանսի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Ողջունում եմ շռայլ ներդրումները՝ 7․5 մլրդ եվրո հավաքելու նախնական նպատակով։ Այդ միջոցներն առաջին ներդրումն են անհրաժեշտ արագությամբ նոր մշակումների համար»,-նրա խոսքերն […]
23:49 04.05.2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից […]
22:43 04.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
22:41 04.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Աբգարյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ալբերտ Աբգարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
22:30 04.05.2020
Պարետի որոշմամբ՝ յուրաքանչյոր ոլորտի համար սահմանվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններ: Ի՞նչ կանոնների պետք է ենթարկվեն հանրային սննդի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների և վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:09 04.05.2020
Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
21:49 04.05.2020
Անսպասելի զարգացումներ են տեղի ունենում Ղազախստանի մայրաքաղաքում: Երկրի նախագահը պաշտոնից հեռացրել է Սենատի ղեկավար Դարիգա Նազարբաևային: Հիշեցնենք, որ նա նախկին նախագահ ու ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն է: Հայաստանն ու Ղազախստանը գործընկերներ են ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Դա հաշվի առնելով՝ մենք չենք կարող անտարբեր լինել: Ինչպե՞ս տեղի ունեցող զարգացումները կարող են ազդել մեր շահերի վրա: Թեմայի […]
20:27 04.05.2020
Հայաստանում փորձնական թեստավորման արդյունքում գրանցվել է կրկնակի վարակման 3 դեպք: Այս մասին ասել է առողջապահության նախարարը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն էլ նշել է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում կանխատեսում են գործազուրկների թվի աճ, մոտ 40 հազարով: Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 04.05.2020
Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին: Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի […]
20:09 04.05.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Նեմրա խմբի «ոչՊաշտոնական» համերգն է։
19:52 04.05.2020
Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/523993824960545/
19:47 04.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները: Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման […]
19:28 04.05.2020
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը հետևել է, թե ինչպես են սահմանափակումների թուլացման պայմաններում մայրաքաղաքում կիրառվում պարետի սահմանած կանոնները, և արդյո՞ք հենց իրենք՝ քաղաքացիները, կարողանում են հետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
19:21 04.05.2020
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ […]
19:02 04.05.2020
Երկրում քառորդ միլիոնից ավելի վարակման դեպքերից հետո Իսպանիայի իշխանությունները որոշել են թեթևացնել կորոնավիրուսային կարանտինը։ Նրանք տնից դուրս գալու ժամային քվոտաներ են սահմանել տարիքային տարբեր խմբերի համար․ չափահասներ՝ 06։00-10։00, ինչպես նաև 20։00-23։00, դեռահասներ՝ կեսօրին, մեծահասակներ՝ մինչև կեսօր ու վաղ երեկոյան։ Արդյունքում Մադրիդի փողոցները լցվել են մարդկանցով։ Իսկ Բարսելոնում մարդաշատ են ափամերձ տարածքները, քանի որ ափերում հանգստանալն […]
18:20 04.05.2020
Հարավային Կորեայում առաջինը դպրոց կվերադառնան ավագ դպրոցի աշակերտները, ովքեր պետք է մասնագիտական ընտրություն կատարեն։
18:12 04.05.2020
Բելառուսի նախագահը ցանկանում է մայիսի 19-ին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպել Մինսկում։ Չնայած կորոնավիրուսային պանդեմիային՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի երկրների ղեկավարների հետ հանդիպել ֆիզիկապես, ոչ թե առցանց։ Մոլդովայի նախագահի հետ առցանց զրույցի ժամանակ, ինչպես փոխանցում է «ԲելՏԱ»-ն, Լուկաշենկոն ասել է, որ, այնուամենայնիվ, ինքը հենվում է մյուսների դիրքորոշման վրա՝ ինչպես ցանկանան, այնպես էլ կանի։ Այս […]
17:32 04.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է նախագահ դառնալ 6-րդ անգամ։ Եվ հենց կորոնավիրուսի պայմաններում նա մտադիր է անցկացնել նախագահական ընտրությունները։ Այս մասին Լուկաշենկոն հայտնել է Մոլդովայի նախագահի հետ առցանց հանդիպման ժամանակ, փոխանցում է RT կայքը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ որևէ հիմք չունեն ընտրությունները հետաձգելու համար, և որ դրա իրավունքն էլ չունեն Սահմանադրությամբ։ Նա նշել է, […]
17:20 04.05.2020
Սանկտ Պետերբուգում բնակվող Զինաիդա Կորնևան (նկարում՝ ձախից) դրամահավաք է կազմակերպել՝ օրինակ վերցնելով բրիտանացի Թոմ Մուրից, որի դրամահավաքի արդյունքում մոտ 30 միլիոն ֆունտ գումար էր հավաքվել։ Ռուս վետերանը արդեն ավելի քան 1,4 միլիոն ռուբլի է հավաքել։ Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը 98-ամյա կինը բաժանում է կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ընտանիքներին։ Վետերանը հայտնել է, որ հավաքած միջոցներով արդեն 30 […]
17:13 04.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների […]
17:09 04.05.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի և տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի […]
17:00 04.05.2020
Ամերիկյան ընդդիմադիր լրատվամիջոցները նաև ընդգծում են, որ Սպիտակ տունը ցանկանում է շեղել հանրության ուշադրությունը այն մեղադրանքներից, որ ամերիկյան իշխանությունները վիրուսի տարածմանը ոչ պատշաճ են արձագանքել։
16:50 04.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել․ քաղաքում գործող միակ հայկական՝ Սուրբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Վանդալիզմի հեղինակները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները։ Թեմային է հետևել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում: