TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը

16:10 19.11.2019

ԱԺ-ում ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Այսպիսով, քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր: Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր,  դեմ՝ 15, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: «Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել է 96, դեմ՝ 6 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանի օգտին քվեարկել է 71, դեմ՝ 31, […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամների կյանքը

15:43 19.11.2019

Երևանում նոյեմբերի 18-ին «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ […]

̰
2020թ. հունվարի 1-ից սոցիալական բնակարաններում բնակվողների կոմունալ վճարումները կկատարի պետությունը

15:30 19.11.2019

ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ըստ նախագծի՝ 2020թ. հունվարի 1-ից սոցիալական բնակարաններում բնակվողների կոմունալ վճարումներն իրականացնելու է պետությունը: Նրա խոսքերով` անհրաժեշտությունն առաջացել էր, […]

̰
20 ու 26-ամյա երիտասարդները փորձել են վճարային տերմինալը գողանալ և բռնվել են

15:27 19.11.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել […]

̰
«Գորիս» ՔԿՀ-ում խախտումներ են արձանագրվել

15:21 19.11.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի […]

̰
Ինչպե՞ս է որոշվում «օրենքով գող» լինելու սահմանը. քննարկում ԱԺ-ում

15:12 19.11.2019

Ի՞նչ շրջանակ է ընդգրկում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում հասկացությունը, և ինչպե՞ս է որոշվում այսպես կոչված՝ «օրենքով գողերի» խմբավորման անդամ լինել-չլինելը: ԱԺ-ն այսօր քննարկում է նաև կառավարության ներկայացրած «Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը, որի նպատակն է Հայաստանում արգելել նման գործունեությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել, այնուհետև ոչնչացրել փաստաթղթերը

14:59 19.11.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով Ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ […]

̰
Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

14:35 19.11.2019

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը․ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ […]

̰
Կատարի էմիրն իր դիվանում ընդունում է Հայաստանի նախագահին

13:56 19.11.2019

Կատարի էմիրն այսօր իր դիվանում պաշտոնապես ընդունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին Կատարից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երբ հոգիս ավանդեմ, ինձ հարցնելու են՝ էսքան բան կառուցեցիր, բա Աստծո տունը ինչի՞ չկառուցեցիր. Վարդան Ղուկասյան

13:50 19.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև քաղաքապետ դառնալը եկեղեցիներ է կառուցել: «Ես ողորմած եմ եղել, իմ կյանքը մարդկանց աչքի առաջ է»,- նշեց նա: Դիտարկմանը, թե եկեղեցի կառուցում են մեղքերից մաքրագործվելու համար, Ղուկասյանն արձագանքեց, թե ինքը իրոք շատ մեղքեր ունի: «Ես անում եմ, որ իմ հոգին հանգիստ լինի, […]

̰
Ժողովուրդն ինձ անընդհատ ասում է՝ ինչի՞ եք մեզ անտեր թողել. Վարդան Ղուկասյան

13:16 19.11.2019

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ կրկին առաջադրվի Գյումրիի քաղաքապետ: Ղուկասյանը նախ շեշտեց, թե բոլորը սոցհարցումներով պարզել են, որ իր վարկանիշը երբեք չի նվազում, դրա համար էլ անհանգստանում են, ապա շտապեց «փարատել անհանգստությունը». «Չեմ դնելու, բայց ժողովուրդը, իհարկե, ամեն րոպե ինձ ասում է՝ ինչի՞ եք մնացել, ինչի՞ եք մեզ անտեր թողել»,- […]

̰
Արցախում տանկերով և զրահամեքենաներով հակահարձակողական զորավարժություն է անցկացվել

12:54 19.11.2019

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկի ընդգրկմամբ Արցախում անցկացվել է մարտավարական զորավարժություն, որի ժամանակ իրականացվել է նաև մարտական հրաձգություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը։ «Զորախաղերի մտահղացման համաձայն՝ հարձակման անցած և յուրային ուժերի առաջնագիծ մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու և նրան հետ շպրտելու նպատակով մարտի էին դուրս եկել … […]

̰
Թբիլիսիում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի հարևանությամբ

12:49 19.11.2019

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ շարունակում են իրենց հակակառավարական ցույցը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կշարունակեն ցույցերը այնքան ժամանակ, մինչև «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվի իշխանությունից: Ցուցարարները նաև հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ կսկսվի նախօրեին կալանավորվածների […]

̰
ԵՄ-ն օկուպանտ է համարում Իսրայելին՝ Պաղեստինի տարածքի նկատմամբ ոտնձգությունների կապակցությամբ

12:47 19.11.2019

Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հակադարձել է ԱՄՆ պետքարտուղարին, որը մինչ այդ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները այլևս չի համարում, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքում մարդկանց բնակեցումն օկուպացիա է։ Մոգերինին հակադարձել է՝ իրենք կարծում են, որ դա հենց օկուպացիա է։ Խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից վարվող քաղաքականությանն է վերաբերում․ հրեական պետությունն այնտեղ […]

̰
Դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում. Վարդան Ղուկասյանը՝ լրագրողներին

12:43 19.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ ինքը հարց ուղղեց. «Էրեխեք, ինձ մի բան է հետաքրքիր՝ դուք ինչի՞ եք էսքան ինձանով հետաքրքրվում»: Լրագրողները ցանկացան ճշտել՝ իրավապահներն իր հետ կապ հաստատե՞լ են՝ կապված սպառնալիքների հետ, որ ինքը հնչեցրել է պատգամավորներից մեկի հասցեին: «Դուք համերաշխ եղեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»,- […]

̰
Եթե պիտի գործից ազատես, ի՞նչ տարբերություն՝ գրավոր դիմի, թե բանավոր. քննարկում ԱԺ-ում` հումորային մեկնաբանություններով

12:32 19.11.2019

Եթե գործատուն աշխատակցին աշխատանքից ազատելու համար բացատրագիր գրելու բանավոր պահանջ է ներկայացնում, հետագայում աշխատողն իր իրավունքները պաշտպանելիս կանգնում է խնդրի առջև: Այս իրավիճակը կարգավորելու համար ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն այսօր ներկայացրել է ԱԺ լիագումար նիստում: Նրա օրինագիծը ողջունել են բոլորը, բայց քննարկումն առանց հետաքրքիր հարցադրումների ու հումորային մեկնաբանությունների չի […]

̰
Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է

12:19 19.11.2019

ՀԲՃ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են։ Ուղեղ եթերի հեղինակ Արշավիր Խալափյանը նաև պնդում է, որ Քաջարանում և Կապանում լուրեր են տարածում, թե իբր ՀՀ կառավարությունն ուզում է փակել Քաջարանի հանքը։

̰
Նախագահ Սարգսյանը Կատարի բոլոր հայերին հրավիրեց Հայաստան

12:00 19.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ երեկոյան բացվել է Կատարում Հայաստանի դեսպանությունը, որի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Կատարի իշխանությունները։ Պատճառը, ըստ Կատարում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի, հայերի բացառիկ հարգանքն է արաբական այդ երկրում։ Նախագահ Արմեն Սարգսյանը դեսպանատան բացման առիթով հանդիպում է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա նրանց բոլորին հրավիրել է Հայաստան՝ անվանելով Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայաստանը և Կատարը հավանաբար կչեղարկեն վիզային ռեժիմը

11:52 19.11.2019

Հայաստանը և Կատարը հավանաբար կչեղարկեն երկու պետությունների միջև այցելությունների համար անհրաժեշտ վիզաների տրամադրման պրակտիկան: Այս մասին Կատարից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Կատարի կողմից մուտքի արտոնագրերի պահանջի փոխադարձ չեղարկումը դրական ազդեցություն կունենա տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման գործում»,- որոշումը հիմնավորել են Հայաստանի ներկայացուցիչները։ Կատարի էմիրը ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի […]

̰
ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դրամ դարձնելու մասին նախագիծը

11:31 19.11.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ-ն ընդունել է նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին նախագիծը. «Քիչ առաջ Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց մեր նախագիծը՝ նվազագույն աշխատավարձը 55000-ից 68000 դարձնելու մասին։ 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20% ավելի բարձր աշխատավարձ կստանա։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ 100 […]

̰
Կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը. ՀԲՃ-ն դիմել է պետական կառույցներին

10:51 19.11.2019

Հայկական բնապահպանական ճակատը 2016 թ. լուսանկար է տարածել, որում երևում է՝ կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը: Լուսանկարին կից՝ հետևյալ գրառումն է արված. «Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական […]

̰
Կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերն ընդլայնվել են

10:23 19.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝  1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող […]

̰
Թրամփն ուղղեց պատմական անարդարությունը․ Նեթանյահու

09:06 19.11.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության ֆոնին։ Այս մասին Նեթանյահուն գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Ես հեռախոսով խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ասել նրան, որ նա ուղել է պատմական անարդարությունը։ Ինչ-որ մեկը պետք է […]

̰
Վաշինգտոնը ճանաչեց Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերը

08:53 19.11.2019

ԱՄՆ-ը հրաժարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարությունից, ըստ որի՝ Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը համարվում էր միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Իրավական քննարկման երկու կողմերի ուշադիր ուսումնասիրությունից հետո վարչակազմը համաձայնել է նախագահի (Ռոնալդ Ռեյգան) դիրքորոշման հետ»,-ասել է նա։ Պոմպեոն նշել է, որ Իսրայելի բնակավայրերի […]

̰
Թբիլիսիում բերման է ենթարկվել մոտ 40 ցուցարար․ կա 6 վիրավոր

08:31 19.11.2019

Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 37 մարդու։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավելի պողոտայում վիրավորվել է 6 մարդ, որից 2-ը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ բերման ենթարկման փաստերն առնչվում են վարչական իրավախախտումների՝ իրավապահ մարմինների ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու և խուլիգանության հետ։ Ավելի […]

̰
Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատարի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի

00:14 19.11.2019

Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանն իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել […]

̰
Երկիր, որտեղից արմատներով Շարլ Ազնավուրն է․ Հայաստանը գլխավորել է ֆրանսիական զբոսաշրջային տասնյակը

00:05 19.11.2019

Ֆրանսիական Evaneos զբոսաշրջային գործակալությունը կազմել է 2020-ին այցելելու համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցանկը, որը գլխավորել է Հայաստանը։ «Երկիրը, որտեղից արմատներով Շարլ Ազնավուրն է, բավականաչափ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներ ներգրավելու համար․ ինչպես նրանց, որոնք սիրում են գեղեցիկ եկեղեցիներ, այնպես էլ նրանց, որոնք բաց հորիզոններ են փնտրում։ 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկների բացման տարի է լինելու»,- հաղորդում է rtbf.be […]

̰
Իտալիա-Հայաստան. ուղիղ հեռարձակում

23:35 18.11.2019

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Իտալիա-Հայատան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին, ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

̰
Իտալիա-Հայաստան. մեկնարկային կազմերը

22:50 18.11.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը. Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 2․ Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 9․ Էդգար Բաբայան, 13․ Կամո Հովհաննիսյան, 15․ Հայկ Իշխանյան, 17․ Արտակ Եդիգարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։ Իտալիա – […]

̰
Մենք պատրաստ ենք երկխոսության․ Արայիկ Հարությունյան

22:46 18.11.2019

Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի հանդիպումը Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանող ցուցարների հետ: Նախարարը հայտարարել է, որ պատրաստ է լեզվի մասին նախագիծը քննարկել բոլոր կողմերի հետ: Դասախոսներն ասել են, որ  չեն պահանջում նախարար  Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են այն օրինագծին, որով «Հայոց լեզու», […]

̰
BACK_TO_TOP