TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման որևէ փոփոխություն տեղի է ունենալու տրանսպորտային ռեֆորմի իրականացմանը զուգահեռ. Հակոբ Կարապետյան

12:59 13.11.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր շեշտադրում. Երևանում ավտոկայանատեղերի կազմակերպման որևէ փոփոխություն տեղի է ունենալու տրանսպորտային ռեֆորմի իրականացմանը զուգահեռ կամ իրականացումից հետո»:

̰
«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակ չկան. Վարդան Ղուկասյան

12:54 13.11.2019

Հնարավո՞ր է Հայաստանում աշխատել՝ առանց կրիմինալի, «օրենքով գողերի» հետ համագործակցելու: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ նախ նշեց, որ Հայաստանում կրիմինալ չկա, ապա հավելեց. ««Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակ չկան, ամենախելոքը «օրենքով գողերն» են»: Հարցին՝ իրենց հետ համագործակցե՞լ է, նա պատասխանեց. «Ես իրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես վերջին 10 […]

̰
Մասիս Մայիլյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը

12:50 13.11.2019

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդունել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Քննարկել ենք Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը։ Կարևորել ենք հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»։

̰
Պատգամավորներին կարո՞ղ են գաղտնալսել, թե՞ ոչ

12:47 13.11.2019

Ազգային ժողովում այլ նախագծի քննարկման ժամանակ, օգտվելով գաղտնալսումների մասին հիշատակումից, ԲՀԿ պատգամոր Միքայել Մելքումյանը խնդրեց պարզաբանել՝ ի վերջո, պատգամավորներին գաղտնալսո՞ւմ են, թե՞ ոչ, կարելի՞ է գաղտնալսել, թե՞ ոչ։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ եթե չկա դատարանի որոշում, ապա դա անելն անհնար է։ Իսկ դատարանի որոշման համար անհրաժեշտ է, որ գաղտնալսվող անձը առնվազն կասկածվի […]

̰
Վահանյանն ու Մովսիսյանը սկսեցին հաղթանակով. մեկնարկել է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը

12:40 13.11.2019

Բուխարեստում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի  առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում Ռաֆայել Վահանյանը: Կայացել է առաջին տուրը, որում Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Պողոսյանը պարտվել է:  Առաջնությունը […]

̰
Իմ օրոք Գյումրին ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքն էր. Վարդան Ղուկասյան

12:34 13.11.2019

Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ իբրև քաղաքապետ պաշտոնավարման տարիներին: Նա շեշտել է՝ ըստ վիճակագրության՝ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր: «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ […]

̰
Բերեք՝ մեր հայկական, ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ. Գագիկ Ծառուկյան

11:15 13.11.2019

Ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային, կա՞ն դրույթներ, որ ընդունելի են, թե՞ ամբողջությամբ կոնվենցիան անընդունելի է: SHANTNEWS.am-ն այս հարցն ուղղեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Անկեղծորեն ուզում եմ ասել՝ եթե ուզում են ասեն, որ սա իրենք բռնության դեմ են անում, բերեք՝ մեր հայկական, ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե էսօր բռնության դեմ ա […]

̰
ԱԺ նախագահը չի մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին․ նախագիծը չընդունեց

10:29 13.11.2019

ԱԺ-ն այսօր առավոտյան քվեարկել է երեկ քննարկված նախագծերը, բոլորն ընդունվել են, բացառությամբ մեկի: Խոսքն «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կապապետյանի ներկայացրած նախագծի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին է: Մինչ քվեարկությունը, վարման կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված […]

̰
Ձերբակալվել է քրեակատարողական 3 ծառայող

10:26 13.11.2019

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական […]

̰
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվում է․ Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 200 հրթիռ

09:33 13.11.2019

Պաղեստինցիներն ու Իսրայելի բանակը երեկ ողջ օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել։ Իսրայելական բանակը հայտնում է Գազայի հատվածից 190 հրթիռի արձակման մասին, որից 60-ը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերը։ Այս մասին փոխանցում է The Times of Israel պարբերականը։ Հրթիռներն արձակել է «Իսլամական ջիհադ» խմբավորումը՝ ի պատասխան ավելի վաղ իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարի ու նրա […]

̰
Հեղեղաջրերը լցվել են աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոն՝ Dubai Mall

09:09 13.11.2019

ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնում ջրհեղեղ է։ Պատճառը տարածաշրջանում օրեր շարունակ չդադարող հորդառատ անձրևներն են։ Ջրի հոսքերը վնասել են Dubai Mall-ի տանիքն ու ներս են լցվում։ Ելքերից մեկն արգելափակվել է։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Առևտրի կենտրոնում ստեղծված արտակարգ իրավիճակը չի վախեցրել այցելուներին։ Զբոսաշրջիկները հանգիստ շարունակում են գնումներ կատարել։ Առևտրա-ժամանցային կենտրոնը զբաղեցնում […]

̰
Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ 100 մլրդ դոլարի գործարքի առաջարկով

08:56 13.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Այս մասին հայտնում The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ բացի այդ, ԱՄՆ նախագահը մտածել է պատժամիջոցներին առնչվող իրադրության կարգավորման շրջանցիկ ուղի։ Այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը սպառնում է Անկարային՝ ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների գնման դիմաց։ […]

̰
Տեղատարափ անձրևները հեղեղել են Վենետիկը

08:44 13.11.2019

Վենետիկի տարածքի 80 տոկոսից ավելին հայտնվել է ջրի տակ, ջրի մակարդակը հասել է 187 սմ-ի։ Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Սուրբ Մարկոսի հրապարակը լիովին ջրածածկ է եղել, այնտեղ ջրի մակարդակը գերազանցում է 1 մետրը։ Հեղեղված է նաև նույնանուն տաճարը։ Ջրի ավելի բարձր մակարդակ (190 սմ) գրանցվել է 1966 […]

̰
Բոլիվիայի նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի սենատոր Ժանին Անիեսը

08:33 13.11.2019

Դեմոկրատ սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, հայտնում է Интерфакс-ը։ «Ես ստանձնում են պետության ղեկավարի պարտականությունները՝ համապատասխան Սահմանադրության»,-հայտարարել է Անիեսը Բոլիվիայի խորհրդարանի ամբիոնից։ Նա նաև ընդգծել է, որ մտադիր է հնարավորիս շուտ անցկացնել ընտրություններ։ Նոյեմբերի 10-ին Էվո Մորալեսը լքեց պաշտոնը՝ ընտրություններից հետո առաջացած բողոքի ալիքի ֆոնին։ Համաձայն Բոլիվիայի սահմանադրության՝ նախագահի և […]

̰
Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Փաշինյան

08:18 13.11.2019

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած […]

̰
Պատասխանում եմ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին. Փաշինյան

00:00 13.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից տեղեկացրել, որ պատասխանում է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

23:56 12.11.2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։ Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։ Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։ Հայկական հումանիտար խմբի բժիշկներին […]

̰ ̰
Բյուրեղնե՞ր, թե՞ ապակու կտորներ. ի՞նչ էր գալիս աղջկա աչքերից

22:59 12.11.2019

Աղջիկ, որի աչքերից բյուրեղներ են դուրս գալիս: Համացանցում մեծ հետարքրքրություն առաջացրած այս դեպքի հետքերով շաբաթներ առաջ գնացել էր SHANTNEWS-ի նկարահանող խումբը. խնդիրը նաև մասնագետների քննարկումների թեմա էր դարձել, հետաքրքրվել էին ռուս մասնագետները, իսկ ռուսական «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ և պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի օգնությամբ աչքից հանված կտորները նաև փորձաքննության էին ենթարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ դրանք […]

̰
Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ. Pastinfo.am

22:45 12.11.2019

Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ Նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք և 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել: Բացի այդ,տեղեկանալով իր […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

22:19 12.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս […]

̰
Հռոմի Պապը ցավակցել է Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի և նրա հոր սպանության կապակցությամբ

21:25 12.11.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ: «Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան հոր հետ սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի […]

̰
Ինչպես են ապակիները հայտնվել աղջկա աչքերում

21:06 12.11.2019

Աղջիկ, որի աչքերից բյուրեղներ են գալիս: Համացանցում մեծ հետարքրքրություն առաջացրած այս դեպքը քննարկումների առիթ էր դարձել նաև  մասնագետների մոտ: Սաթենիկով հետաքրքրվել էին նաև ռուս մասնագետները:  Տարբեր տեսանյութեր էին պատրաստել նրա մասին, իսկ «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ և պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի օգնությամբ աչքից հանված կտորները նաև փորձաքննության էին ենթարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ դրանք ոչ թե […]

̰
Հանդիպում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ. Փաշինյան

20:53 12.11.2019

Հանդիպում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը

20:42 12.11.2019

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։ Հարցազրույցին կարող եք հետևել ստորև․

̰ ̰
Եթե ստանձնել ենք պատասխանատվություն, ապա պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. Վարչապետի ելույթը Խաղաղության համաժողովում

20:25 12.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի […]

̰
Մասնակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը. Նիկոլ Փաշինյան

18:47 12.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը։

̰
Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին»

18:33 12.11.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամը նույնպես բուռն անցավ ու մեծ ուշադրություն սևեռեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծերին։ Դրանք, որ առաջարկում էին արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միջև ամուսնությունները և նրանց կողմից երեխայի որդեգրումը, մերժվել էին դեռ առավոտյան։ Իսկ արձագանքները շարունակվում են մինչև օրվա վերջ և վերածվեցին «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների լեզվահրաձգությունների։ Իմքայլականներից ոմանք սկսեցին խոսել ԲՀԿ […]

̰
Այս պահին Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. Աննա Նաղդալյան

18:11 12.11.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցին` պարզաբանելով, որ այս պահին հայ-ադրբեջանական կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: «Ազատություն». Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյոք ի՞նչ է փոխվել: […]

̰
BACK_TO_TOP