14:00 22.08.2019
Ռեսայքլինգ մեթոդը փողոցաշինության մեջ վաղուց կիրառելի պրակտիկա է, որն առաջին անգամ փորձարկվում է Գյումրիի փողոցների կառուցապատման մեծ ծրագրում։ Նոր տեխնոլոգիան շինարարները միայն Վազգեն Սարգսյան փողոցում են օգտագործելու։ Ռոտորային խառնիչին կցված է նաև ջրային մեքենա, որը կանխում է փոշու արտանետումը միջավայր։ Մեքենայի մնացած գործողություններն ուղղված են կտրած, հանված հին ասֆալտի շերտի տեղում վերամշակմանը։ Նույնիսկ վերամշակում անցնելու […]
13:55 22.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանը հատած և Ադրբեջանում գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված գործընթացին: «Ես կարծում եմ՝ մեզ համար մնում է մտահոգիչ հարց: Նորություն այս պահին ես չունեմ, այսինքն՝ նորություն չունեմ ասելու այն առումով, որ և´ Կարմիր խաչը, և´ պաշտպանության նախարարությունը, և´ բոլոր նրանք, որ անմիջապես […]
13:50 22.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
13:46 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են: Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ Քրեական […]
13:41 22.08.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այրվում է Երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը` Ամազոնը։ «Հրդեհների տեսանկյունից այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր»,- գրել է Սուրենյանը` լուսանկարներ հրապարակելով Ամազոնի այրվող անտառներից:
13:31 22.08.2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար: Դեռևս նախորդ տարի՝ […]
13:27 22.08.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրակարգով է մեկնում ԱՄՆ: «Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության՝ անհրաժեշտ մակարդակը չունենալու մասին քննադատություններին՝ Մնացականյանն ասաց. «Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել […]
13:05 22.08.2019
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք […]
12:55 22.08.2019
Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն և ազատ կարձակվեն, փաստաբանը պատասխանեց, որ նրանք ազատ են արձակվել, սակայն դատի […]
12:05 22.08.2019
Կառավարությունն այսօր հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող ՊՆ 500 զինծառայող: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված […]
11:31 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առերևույթ յուրացումներ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տվյալներ են ստացվել, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համայնքի բյուջեից միջոցներ է տրամադրել նույն համայնքի մշակույթի տան վերանորոգման համար, ձեռք բերել անհրաժեշտ կահույք, սպասք […]
11:25 22.08.2019
Օգոստոսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, […]
11:18 22.08.2019
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին: […]
10:29 22.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու: Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի […]
10:10 22.08.2019
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնը գլխավորել է Forbes հեղինակավոր ամսագրի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը։ 12 ամսում 47-ամյա Ջոնսոնն աշխատել է 89․4 մլն դոլար՝ անցած տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական։ Դերասանը մեկ ֆիլմի համար ստանում է մինչև 23․5 մլն դոլար հոնորար և 15 տոկոս եկամուտ՝ դրամարկղային մուտքերից։ HBO հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի «Ֆուտբոլիստները» […]
09:50 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը: Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը: […]
09:24 22.08.2019
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]
08:25 22.08.2019
Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց: Պարզվել է, որ […]
08:12 22.08.2019
Օգոստոսի 21-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարել են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող ռեստորանային համալիրի դիմացի կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հսկայական ծառեր մոխրի են վերածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև քաղաքացիներ: Ականատեսները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով […]
23:00 21.08.2019
«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը: Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են […]
22:50 21.08.2019
Երեկ հրդեհ է բռնկվել Արայի լեռան ստորոտի խոտածածկ հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 82 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է գիշերը: Այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզպետը ասել է, որ հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես մեկուսացվել են։ Ըստ ԱԻՆ-ի՝ այսօր […]
21:55 21.08.2019
Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի […]
21:50 21.08.2019
Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը: Սա Գագիկի՝ լիճը հատելու 4-րդ հաջողված փորձն էր: Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Մանրամասները` ռեպորտաժում:
21:38 21.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը […]
21:00 21.08.2019
Հաշված օրեր անց «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Բազմասերիանոց այս ֆիլմը նկարահանելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ «Շանթն» իրագործում էր իր բարեգործական մարաթոնները: Ի մի բերվեցին իրական հերոսների իրական պատմությունները: Դրանք դարձան կերպարներ, որոնք էկրանից նույնքան կհուզեն, որքան դառն էր իրականությունը: Բայց այս ֆիլմը նաև հույսի, հավատի ու քո բաժին հաջողության մասին է, […]
20:29 21.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]
20:15 21.08.2019
Ռոք երաժիշտ և երգահան, ով ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստը, աշխարհահռչակ գերաստղ, ում մասին The Los Angeles Times-ը գրում է. «Թանկյանը պայծառ, ռասպուտինանման մի կերպար է՝ վառվռուն հայացքով ու բացառիկ ձայնով, ինչն օգնել է System of a Down-ին դառնալու Լոս Անջելեսի կարևորագույն ռոք բենդերից մեկը։ Իսկ երաժշտությունից բացի, նա հասարակական խնդիրների եռանդուն առաջամարտիկ […]
19:47 21.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր, մշակութաբան, զբոսավար Արա Պետրոսյանը ահազանգում է, որ Սանահինի վանական համալիրում` Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցու «Քրիստոսն ավանակի վրա» որմնանկարի վրա լամպ է տեղադրվել: Նա նաև հայտնել է, որ տեղի հոգևորականն ասել է, թե լամպը տեղադրվել է բարերարի ցանկությամբ: Հիշեցնենք` Հաղպատի վանքի հետ միասին Սանահինի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Պետրոսյանը նաև լուսանկար […]
19:15 21.08.2019
Այսօր ԱԻՆ-ում, երբ SHANTNEWS.am-ին տեղեկություններ են տրամադրել գրանցված հրդեհների վիճակագրության վերաբերյալ` ասելով, որ դրանց թիվն աճել է 56.4 տոկոսով, մեր նկարահանող խումբը հետաքրքրվել է, թե արդյոք հաշվում են նախարարությունում, թե քանի տոննա ջուր են օգտագործել մինչ այս պահը մարման աշխատանքների նպատակով: ԱԻՆ-ում արձագանքել են, որ միտք է, եթե անգամ չի արվում, կարելի է անել: Սեպտեմբերի […]