19:00 21.08.2019
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ […]
18:39 21.08.2019
SHANTNEWS.am-ին այսօր զրուցել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանի հետ, որը որոշ տեղեկություններ է հայտնել հրդեհների վիճակագրության վերաբերյալ: Ըստ այդմ` 8 ամսվա ընթացքում ամենից շատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի մարզում՝ 932 դեպք՝ նախորդ տարվա 820-ի դիմաց: Վայոց ձորի մարզում հրդեհների ամենափոքր թիվն է` 99 դեպք: Ավելին, նախորդ տարվա […]
18:22 21.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի հայտնի կտավներից մեկն ու մի քանի հարցադրումներ արել ներքաղաքական խնդիրների մասին: «Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։ Բայց ես հիմա զարմանում եմ հետևյալ բաների վրա․ Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս […]
18:11 21.08.2019
Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ: Մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը: Այժմ հավաքականը մարզումներ է անցկացնում Հայաստանում, այնուհետև մարզումները կշարունակի Ուկրաինայում, որտեղից էլ կմեկնի Թաիլանդ:
18:09 21.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարածել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը Ամուլսարի շուրջ քննարկումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում […]
18:01 21.08.2019
Արայի լեռան տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ SHANTNEWS.am-ին այսօր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը: «Օգոստոսի 20-ին Արայի լեռան ստորոտին բռնկվել էր հրդեհ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Արագածոտնի մեր մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները և Կոտայքի կողմից: Հրդեհաշիջման աշխատանքների առումով բավական դրական դինամիկա կա: Մոտ 30 հրշեջ-փրկարար […]
17:36 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի խնդրանք-պահանջին: «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց. Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ. Մ.-ն՝ հետևյալ խնդրանք-պահանջով. «Կից ուղարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 […]
17:31 21.08.2019
Արայի լեռան ստորոտում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր՝ ինչ վիճակ է հրդեհից հետո: Հիշեցնենք` օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի […]
16:56 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել այսօր կայացված որոշման վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար: «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի […]
16:53 21.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]
16:40 21.08.2019
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ այսօր Ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել, որտեղ նշվում է. «Ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր: Այն շարունակում է վնաս պատճառել անհատներին, ընտանիքներին ու համայնքներին: Սպիները խորն են և ինչքան էլ որ […]
16:15 21.08.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին: «Վեհափառ, արձագանքե՛ք Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը ևս ոչնչացման եզրին են։ Այսօր ինձ […]
15:44 21.08.2019
Սույն թվականի օգոստոսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին […]
15:38 21.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել […]
15:33 21.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գործադիրը […]
15:08 21.08.2019
Զորավանի կողմից Արայի լեռան լանջը դեռ ծխում է: Կադրերը ֆիքսել է SHANTNEWS-ի տեսախցիկը: Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ […]
13:34 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]
13:28 21.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:59 21.08.2019
«Բեշիկթաշը» խզել է պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ պայմանագիրը վաղաժամ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Թուրքական ակումբը ստիպված կլինի 29-ամյա ֆուտբոլիստին 2,5 միլիոն եվրո վճարել: Օզբիլիսը «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2015 թվականին Մոսկվայի «Սպարտակից»
12:55 21.08.2019
Ֆորտ Բրեգանսոնում ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի: Այս մասին հայտնում է Rg.ru-ն: Նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները և այլն: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են […]
12:13 21.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են […]
11:11 21.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել […]
10:43 21.08.2019
Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ: Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց: Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ […]
08:49 21.08.2019
Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Kommersant-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար: Այդուհանդերձ, քննությունը հաստատել […]
08:35 21.08.2019
Արայի լեռան մոտ բռնկված հրդեհը գրեթե մարված է: Այս մասին SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այն շուտով ամբողջությամբ կմարվի։ Նա նշեց նաև այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզպետը եղել է դեպքի վայրում, վերահսկել աշխատանքները: Ժամը 23:20-ի […]
23:55 20.08.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մեկնել է դեպքի վայր։ SHANTNEWS-ի թղթակցի հարցերին՝ ի՞նչ վիճակ է դեպքի վայրում։ Կրակը հարակից համայնքների այգիներ հասե՞լ է, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տալ, Արագածոտնի մարզպետը պատասխանել է․ «Այգիներին չի հասել, կարողացել ենք ջրով կանխել այգիների հրդեհվելը։ Կրակը […]
23:36 20.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ: […]
22:45 20.08.2019
Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ: Հրշեջները պայքարում են գնալով ծավալվող հրդեհի դեմ: Լրացուցիչ օգնություն է կանչվել մայրաքաղաքից: Շուտով կլինեմ հրդեհի վայրում: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է […]